2012 թվականի առաջին վեց ամիսներին «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել բազմաթիվ գրքեր: Հատկանշական է, որ դրանց շարքում մեծ թիվ են կազմում ժամանակակից հայ գրողների գրքերը: Սկիզբ է դրվել մի շարք մատենաշարերի՝ «Պարտադիր ընթերցանություն», «XXI.» և այլն: Ամփոփելով տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքները՝ «ԱՆՏԱՐԵՍ» հրատարակչությունը և «ԳՐԱՆԻՇ» գրական ակումբը «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» կինոփառատոնի շրջանակում ներկայացնում են շնորհանդեսների շարք՝
10. 07. «Անտարես» հրատարակչության հրատարակած մանկական գրքերի ներկայացում շնորհանդես:
11.07. «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարի և «ԱրտԳրականություն» թարգմանական հանդեսի շնորհանդես-վաճառք:
12. 07. Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը» վեպի շնորհանդես-վաճառք:
13.07. Ժամանակակից հայ գրողների՝ «Անտարես» հրատարակչության հրատարակած գրքերի շնորհանդես-վաճառք:
14.07. Սարգիս Հովսեփյանի «Դոմինո» ժողովածուի շնորհանդես-վաճառք:
Շնորհանդեսների սկիզբը՝ ժամը 16-ին, «Մոսկվա» կինոթատրոնի 2-րդ հարկում:
Ինչպես իմանամ, թե 13.07-ին հատկապես ինչ գրքեր են վաճառքում լինելու? Ցանկը կարող եք ներկայացնել?
Արամ, տենաս քո Գիրքն էլ է վաճառվում: Դու էլ կլնես ընդե:Հենց ընդե կառնեմ ու դու կստորագրես: