Մամռոտ ճահճից մի լղպոր գորտ,
Որ ճարպիկ էր ու լավ լողորդ,
Մազերն հյուսեց, քողը գցեց,
Եվ ինքնակոչ հարսի նման
Ծաղիկն առավ, լիճը ցատկեց:
Սուզվեց լճի հատակը,
Դեպի փայլուն նպատակը:
Նշան բռնեց
Մի յուղալի իշխան ձկան,
Կուրծքը ձգեց, լեզու թափեց
Գորտերենով կռկռան:
– Ձեզ կփրկեմ չար ձկնորսից,
Ճանճ կբռնեմ լճի ափից,
Թե որ հիմա ձեռքս խնդրեք,
Պոչս վկա՝ կուա-կուա, կուա-կուա…
Էսպես լղպոր գորտը անկոչ,
Ոչ խելք ուներ,
Եվ ոչ էլ պոչ,
Իր կռկռան լեզվով շինծու,
Դարձավ անկոչ մի հարսնացու:
Բայց ձկնորսն իր ցանցը գցեց,
Ծակ խոստումով գորտին բռնեց…