ԳՐԱՆԻՇ | Մեռնող լեզու Սլովենիայում

Հարավային Սլովենիայի Կոչեվյե վարչական շրջանի հարավում` Խորվաթիայի սահմանի մոտ պահպանվել է գրանիշ կոչվող լեզուն: Ներկայումս գրանիշը մեռնելու վտանգի տակ գտնվող լեզու է համարվում, քանի որ պապիկների ու տատիկների վերջին սերունդն է, որ խոսում է այդ լեզվով:
Ընդհանուր առմամբ Եվրոպայում վերացման վտանգի տակ գտնվող 11 լեզու կա, որոնցից երեքը Sami լեզվախմբին են պատկանում և դրանցից մեկն էլ գրանիշն է:
Գրանիշը հայտնի է նաև որպես գոթսչիրիշ (gottscheerisch), իսկ գերմաներենով Կոչեվյեն հայտնի է որպես Գոթսչի (Gottschee):
Գոթսչիրիշ / գրանիշ լեզուն ի սկզբանե բավարական բարբառ է եղել: Նախկինում Հաբսբուրգյան կյսրության կազմի մեջ մտնող այս շրջանը հետագայում դարձել է Կրայնա հերցոգություն: Կոչեվյեում կա Գոթսչիի պատմությանն ու մշակույթին նվիրված թանգարան:
Գոթսչիցիների մեծ մասն արտագաղթել է ԱՄՆ:

© Գրանիշ

 

Share Button

Նշանաբառ՝

5 Կարծիք

  • Աշոտ Գաբրիելյան says:

    Տխուր ա:

  • Կարեն Անտաշյան says:

    Տխուր է, որովհետև հայերենին էլ են հրում էդ փոսը, տխրահռչակ օրենքի էսօրվա հաստատումից հետո, լրիվ թեմայի մեջ է այս նյութը:

  • Սուսի says:

    Աշխարհում 2000-րց ավել լեզունոր կան, որոնք գրանցված են , որպես մեռնող լեզու և կանգնած են ոչնչացման եզրին: Իսկ հայերենը երբևէ այդ դասակարգման մեջ չի հայտնվի, քանի որ միշտ էլ մեր լեզվով խոսող ու նրա պահպանման համար անձնուրաց պայքարող մարդիք կլիեն:

  • Անի says:

    լրիվ ճիշտ ես, Կարեն, բա օտարալեզու դպրոցների բացումը: Ախր, այս տարի Հայաստանի դպրոցներում անցկացված թեստերի արդյունքները գիտեք ինչ են պարզել. հայոց լեզվից միջին բալը 3,8-ն է, այն դեպքում, որ դրական է համարվում 4-ը: Տխուր չէ, ամոթ է

  • Գրանիշ says:

    Տխուր, շատ տխուր փաստ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *