ԳՐԱՆԻՇ արձագանքներ | Մամուլ

Լուսանկարը` Էդգար Մարուքյանի

Մարտի 26-ին Բյուրոկրատ գրախանութում կայացավ Գրանիշ հանդեսի հիմնադիր համարի շնորհանդեսը:

Ամսագրի առաջին համարը կրում է «Գրանիշ լեզվանի թե ինչպես լեզուն ստեղծեց գրականությունը և գրականությունը ստեղծեց լեզու» անունը:

Ստորեւ ներկայացնում ենք Գրանիշ հանդեսի լույս ընծայման առթիվ զանգվածային լրատվամիջոցների անդրադարձները:



Հրապարակ.am / Գրանիշը ծնվեց

Առաջին համարը նվիրված է լեզվին: Ամսագրում ներկայացված են տարբեր լեզվաշերտեր ներկայացնող` ժամանակակից հայ հեղինակների Տիգրան Պասկեւիչյանի, Մարինե Պետրոսյանի, Հասմիկ Հակոբյանի, Հրաչյա Սարիբեկյանի, Աննա Դավթյանի, Գրիգոր Պըլտյանի, Արամ Պաչյանի, Կարեն Անտաշյանի եւ այլ հեղինակների անտիպ ստեղծագործություններ, ինչպես նաեւ օտարազգի գրողների` Նոբելյան մրցանակի դափնեկիր Վ. Ս. Նայփոլի, Կլաուդիո Մագրիսի, Սերժ Մեզոնիեի եւ այլոց առաջին անգամ հայերեն թարգմանված ուշագրավ էսսեներ, բանաստեղծություներ եւ հոդվածներ: [ամբողջը]

——————

Ազատություն Ռադիոկայան

Լույս է տեսել «Գրանիշ» գրական հանդեսը, որ կարելի է համարել համանուն ինտերնետային կայքի տրամաբանական շարունակությունը կամ կատարվող աշխատանքի հաջորդ փուլը:  [ամբողջը]

——————

Ազգ

«Գրանիշ» գրական ակումբի եւ «Անտարես» հրատարակչության համագործակցությամբ լույս է տեսել «Գրանիշ» գրական հանդեսը: Հանդեսի համարները թեմատիկ են լինելու: Առաջին համարը, որն ունի «Գրանիշ լեզվանի-Թե ինչպես լեզուն ստեղծեց գրականությունը, եւ գրականությունը ստեղծեց լեզու» անունը, նվիրված է գրականություն-լեզու փոխհարաբերությանը: «Գրանիշի» հեղինակները հուսով են, որ հանդեսը նոր հարթակ կդառնա գրականության քարոզման ու արդի հայ գրականության հեղինակությունը բարձրացնելու համար:  [ամբողջը]

——————

Հրապարակ.am / Սպասենք արդյունքներին

Այդ փչված հանճարները հիմա էլ հանգիստ չեն թողնում մարդկանց, նրանց ուրվականները թափառում են ամենուր: Փորձեք չհավանել մի ինչ-որ հայ «հանճարեղ» պոետի բանաստեղծություններն ու կտեսնեք հետեւանքը` տափակ հանդիմանանքներ ու ճոռոմ-ճոռոմ կարծիքներ: Փառք տանք Աստծուն, որ հայ «հանճարեղ» գրողների ժամանակներն անցնում են, թե չէ մյուս սերունդը լրիվ կքաշվի, խեղճերի ուղեղները կրկին կարդուկվեն «հանճարեղ» գործերով, որոնց տակ կճկվեն նրանց հոգիներն ու մարմինները: [ամբողջը]

——————

PanARMENIAN.Net

18 марта вышел в свет первый номер литературного журнала “Знак” (Граниш), изданного одноименным литературным клубом и издательством “Антарес”. Каждый номер журнала будет тематическим. По словам авторов, подобный формат журнала носит стратегический характер. Журнал призван представить читателям полную картину событий и явлений культурной сферы Армении.  [ամբողջը]

——————

NeoNews.am

Գրական հանդեսները կոչված են գրականության հարուստ բովանդակությունն ու գրքային կերպարը ամբողջացնել պարբերականի` հեշտ ու տարածելի էջերում` չկորցնելով թեմայի արդիականությունն ու գրականության, որպես մնայուն արժեքի, կարեւորության գիտակցումը: Հայ իրականության մեջ նման պարբերականները թողել են իրենց հետքը` ստեղծելով մատչելի ու ամեն դարաշրջանին բնորոշ պատկեր: «Հյուսիսափայլ», «Նավասարդ», «Գարուն» եւ այլն:  [ամբողջը]

——————

yerevan.ru

26-ого марта в «Бюрократе» состоялось важное для читающей общественности событие – презентация первого номера литературного журнала «Գրանիշ». Истоками он восходит к одноименному электронному литературному клубу, созданному в 2009-ом году молодым поэтом Кареном Анташяном. Журнал издан благодаря финансовой поддержке издательства «Антарес» и творческой работе редакторской коллегии. Это поэт Карен Анташян, литературоведы Аркменик Никогосян и Асмик Акопян, писатель-прозаик Арам Пачян, поэт, переводчик, публицист Ашот Габриелян. Все они, а также директор издательства «Антарес» Армен Мартиросян, присутствовали на презентации, отвечали на вопросы журналистов.  [ամբողջը]

——————

Ա1+

Ի դեպ, «Գրանիշ ակումբ»-ի առցանց նախագիծն ընդամենը մեկ տարվա ընթացքում բավականին ընթերցողներ է ձեռք բերել: Ենթադրվում է, որ տպագիր պարբերականը ևս հաջողություն կունենա:  [ամբողջը]

——————

Մարդիկ.am

Գիտության և տեխնիկայի արդի դարաշրջանում մարտահրավերներից ամենակարևորը, ինչպես նշվում է հանդեսի առաջաբանում, թերևս, ընթերցանության հանդեպ գրեթե անտարբեր վերաբերմունք ունեցող համացանցային սերնդի, իբրև հայալեզու նոր ընթերցողի պատրաստումն է և գրաշրջանառության նոր համակարգի հիմքերի ստեղծումը: Այդ կերպ «Գրանիշը» փորձելու է ինչ-որ չափով ազատագրել արդի հայ գրականությունը կրկնաբանությունների տաղտուկից ու նրա հանդեպ առկա հանրային կույր մերժողականությունը փոխել հետաքրքրվածության, սրտացավության ու հոգածության:  [ամբողջը]

——————

 

Share Button

Նշանաբառ՝

5 Կարծիք

  • Կարեն Անտաշյան says:

    Եթե ինչ-որ կարևոր հրապարակում բաց եմթողել, խնդրում եմ նշել մեկնաբանության մեջ

  • Շատո says:

    Սիրելի Գրանիշցիներ, սիրելի Արքմենիկ, սիրելի Կարեն, …
    Շնորհավորանքներս Գրանիշ հանդեսի անդրանիկ համարի լույս ընծայման առթիվ:
    Ցավոք տարածական հեռավորության պատճառով այն դեռևս իմ ձեռքը չի ընկել, բայց հավատացեք, անչափ ուրախ եմ և վստահ, որ նախանձախնդիր շնորհալիների ձեր համքարությունը ձեռնարկը սպասված երջանիկ հանգրվանի կհասցնի:
    Բարի երթ և անփոթորիկ նավարկություն դեպի հոգու ու մտքի առեղծվածների աշխարհը…

  • Արքմենիկ Նիկողոսյան says:

    Շնորհակալ ենք շատ:

  • Կարինե says:

    Շնորհավոր լինի ու նաեւ շատ-շատ վաճառք: Ափսոս, չեմ իմացել` լուսաբանեինք:

  • ՀԱՅԳ says:

    Շնորհավորում եմ, շատ լավ գործ եք անում…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *