Հոկտեմբերի 12-ին Համազգային հայ կրթական և մշակութայմիության երևանյան գրասենյակում տեղի ունեացավ հանդիպում «ԳՐԱՆԻՇ» գրական հանդեսի խմագրակազմի անդամներ, գրականագետներ Արքմենիկ Նիկողոսյանի, Հասմիկ Հակոբյանի, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանի հետ: Հանդիպման նպատակն էր հատկապես երիտասարդ ընթերցողներին ներկայացնել նորաստեղծ հանդեսն ու նրա վարած գրական քաղաքականությունը:
Սկսելով հանդիպումը` Համազգայինի Երևանյան գրասենյակի տնօրեն Թամարա Շահբազյանը նախ ներկայացրեց հյուրերին, ապա շեշտեց այն հանգամանքը, որ նրանցից երկուսը` Արքմենիկ Նիկողոսյանն ու Աշոտ Գաբրիելյանը, նախկինում ակտիվորեն մասնակցել են իրենց ակումբային հավաքներին և այսօր էլ ահա այսպես ասած` հերոսի կարգավիճակում են: Նույն ճանապարհը Թամարա Շահբազյանը մաղթեց հանդիպմանը մասնակցող ուսանողներին:
Արքմենիկ Նիկողոսյանը հանգամանորեն ներկայացրեց «ԳՐԱՆԻՇ» հանդեսի գրական քաղաքականությունը` շեշտելով այն հանգամանքը, որ իրենք ոչ թե պատերազմելու, անցյալի արժեքները ժխտելու, այլ գրական ընթացքը համակարգելու, բարձր չափանիշներ ապահովելու և գրականություն-ընթերցող խախտված կապը վերականգնելու են եկել: Եվ դրա համար անհրաժեշտ է նաև ընթերցողի աջակցությունը: Հասմիկ Հակոբյանը կարևորեց հանդեսի այն քաղաքականությունը, որը միտված է թարգմանական նոր հնարավորությունների ստեղծմանը, նոր թարգմանիչների պատրաստմանն ու կայացմանը: Աշոտ Գաբրիելյանն իր խոսքում առանձնացրեց հանդեսի ընդհանրական ջանքը նաև համացանցային ոլորտում արդի հայ գրականության արժեքավոր գործերը ներկայացնելու գործում` շեշտելով granish.org, litopedia.org էլեկտրոնային կայքերի դերը:
Ուսանողների կողմից եղան բազմաթիվ ու բազմաբնույթ հարցեր, որոնց նույնպես հանդիպման հյուրերը պատասխանեցին սիրով ու հանգամանալից: