ՀԱՄԱԶԳԱՅԻՆ | «ԼԵՎՈՆ ՇԱՆԹ» թատերգության մրցանակաբաշխությունն ամփոփում

 

tatron-1

Հուլիսի 17-ին, չորեքշաբթի օրը, 14:00-ին, Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում (Մաշտոցի 13), տեղի կունենա «Համազգային հայ կրթական և մշակութային միության» «Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և մրցանակների արժանացած դրամատիկական ստեղծագործությունների հեղինակների պարգևատրման արարողությունը:

2013-ի տարեսկզբին հայտարարված «Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխությունը ժամանակակից հայ թատերգությունը խթանելու, ժանրում ստեղծագործող նոր անուններ, թատերգության ժամանակակից ուղղություններ բացահայտելու նպատակ ուներ։

Մրցույթին մասնակցել են 51 հեղինակներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։
Մրցանակային տեղերը հինգն են՝ I, II, III և երկու խրախուսական։

Մրցանակաբաշխությանը ներկայացված լավագույն պիեսները կհրատարակվեն առանձին ժողովածուով, իսկ առաջին տեղին արժանացած պիեսը կբեմադրվի «Համազգայինի» աջակցությամբ։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *