Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը, Երեւանի պետական համալսարանը եւ Հայաստանի Գրողների միությունը կկազմակերպեն երկօրյա գիտաժողով` նվիրված արդի հայ արձակի հիմնախնդիրներին:
Ինչպես տեղեկացնում են Համազգայինի գրասենյակից, գիտաժողովը համակողմանիորեն, գրականագիտական արդիական չափանիշներով կարժեւորի ժամանակակից հայ արձակը, կանդրադառնա նրա հիմնախնդիրներին, զարգացման միտումներին ու հեռանկարներին:
Գիտաժողովին հրավիրվում են գիտնականներ, բանասերներ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից:
Ապրիլի 5-ին ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա գիտաժողովի բացումը եւ զեկույցների ներկայացումը, իսկ ապրիլի 6-ին աշխատանքները կշարունակվեն Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տանը, ուր նախատեսվում են կլոր սեղան-քննարկումներ եւ բանավեճեր:
Զեկուցումների հայտերը և թեզիսները ընդունվում են մինչև 2013թ.-ի մարտի 25-ը
Հայտերը ներկայացնել`
Համազգայինի Հայաստանի գրասենյակ` Մաշտոց 37/10 հեռախոս` 53-39-49 էլ. փոստ` hamazg@netsys.am
ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ` Աբովյան 52/ա հեռախոս` 54-43-94(137)
Հայաստանի Գրողների միություն` Բաղրամյան 3. հեռախոս` 56-45-70