Լինում է, չի լինում մի սպիտակ գույնի միջատ է լինում, անունը ` Մեղու: Ինչո՞ւ էին նրան անվանել Մեղու, շատ պարզ՝ պապիկի անունն էին դրել: Նրա պապը շատ արժանավոր միջատ էր, մասնակցել էր Հայաստանի և Թուրքիայի միջատների 19 պատերազմերին և հաղթել: Այդ փոքրիկ միջատի անունն էլ դրել էին Մեղու, որպեսզի դառնար իր պապի նման քաջ: Բայց Մեղուն շատ անփույթ էր, ոչ մի կերպ չէր կարողանում նմանվել պապին: Բայց, անփույթ լինելով հանդերձ, նա շատ խելացի էր (ցավոք միջատների մոտ գիտելիքը չի գնահատվում): Մեղուն ուներ կին, բայց չուներ փոքրիկ մեղվիկներ: Նրա սիրած գույնը դեղինն էր, քանի որ առաջին անգամ դեղին ծաղկից էր նեկտար հավաքել: Մեղուն ուներ ևս մի առանձնահատկություն, նա կարողանում էր տարբերել բոլոր գույները:
Մի անգամ դրսում շատ ցուրտ էր, և մեղուները, չդիմանալով ցրտին, սատկում են: Խելացի Մեղուն իմանալով, որ սև գույնը կլանում է արևի ճառագայթները, սկսում է փնտրել սև ներկ և հանկարծ տեսնում է սև գույնով ներկված նստարան: Մեղուն շտապելով գնում է նստարանի մոտ, ընկնում նրա վրա և կիսով չափ դառնում սև:
Այնուհետև նա շտապում է տուն, որպեսզի կնոջը բերի նստարանի մոտ, բայց երբ կինը տեսնում է Մեղվին, շատ է վախենում, քանի որ Մեղուն ամբողջովին սև էր: Կինը չի հավատում, որ նա իր ամուսինն է և սկսում է հարցաքննել նրան: Հարցնում է, թե որն է նրա սիրած գույնը, Մեղուն ասում է` դեղինը: Կինը ասում է. «Եթե դու Մեղուն ես, ապա գնա՜ և քո մարմնի մի որոշ հատված դեղին գույնով ներկիր»: Կինը այդ ամենը ասաց, քանի որ գիտեր ` Մեղուն տարբերում էր բոլոր գույները: Քիչ անց Մեղուն վերադառնում է՝ դեղին գույնով ներկված: Կինը հավատում է նրան և ինքն էլ է ցանկանում ներկվել:
Ցավոք, ցրտից բոլոր միջատները մահանում են: Մնում է միայն Մեղուն իր կնոջ հետ: Նրանք բեղմնավորվում են, կինը դնում է 2000 ձու, և հանկարծ ծնվում են մեղվիկներ ոչ թե սպիտակ, այլ սև և դեղին գույնի: Եվ, քանի որ նրանք հիշեցնում էին իրենց հորը, նրանց բոլորին անվանում են Մեղու:
Այս ամենը տեղի է ունեցել 1018 թվականին, և ահա անցել է 1000 տարի, բայց այդ միջատերին շարունակում են ավանել Մեղու:
10-րդ դասարանի աշակերտ