Գիշեր է…
Կրկին սրվել է Փրկիչը իմ մեջ:
Բայց էլ պոռնիկներ չկան,
որոնց սիրել է պետք,
մինչև
նրանց կդարձնես այդպիսին:
Ոչինչ և ոչ ոք չկա…
Մարմինս տնից հանելու բան չէ`
թեկուզ ձեռքերի վրա…
Մատներս իրար են ճանկռում վանդակի բացակայությունից:
Բայց ինձ արդեն չեմ զգում…
Ես կարող էի լինել
հարությամբ մեռածների խոսնակը,
որը լռում է առանձնակի դաժանությամբ:
Իմ հաջորդ բանաստեղծության մեջ
բառեր չեն լինի:
Եթե այսպես շարունակվի:
Անընդհատ երազի մեջ եմ:
Ասես զուտ` հոգի:
Եվ հոգու կանչը`
ազատ մարմին կա՞…
Քրիստոսի և Մարիամ Մագդաղենացու նյութի բնույթով սրբապիղծ կիրառումը յուրաքանչյուր աթեիստ լրագրողի իրավունքն է, բայց վերջինս պետք է հաշվի առնի, որ դրանով վիրավորում է բազմաթիվ հավատացյալների նվիրական զգացմունքները։