Դիլան Թոմաս | Հնազանդ մի գնա առ էդ գիշերբարին

Հնազանդ մի գնա առ էդ գիշերբարին,
Ծերությունը պետք է պայթի վերջի հանդեպ․
Պոռթկա, պոռթկա մեռնող լույսին ընդդեմ։

Գիտուններն էլ վերջում տեսան խավարն արդար,
երբ խոսքերը իրենց չճայթեցին հանց շանթ,
Հլու չգնացին առ էդ գիշերբարին։

Բարիները՝ լացին վերջին ալիքը անց
Իրենց փխրուն պարը կանաչ ծովածոցում․
Պոռթկա, պոռթկա մեռնող լույսին ընդդեմ։

Խենթերը՝ տաղերգող ճախրանքը արևի,
Տեսան, որ ողբերգել են նրա անկումը սոսկ․
Հնազանդ մի գնա առ էդ գիշերբարին։

Մերձիմահներն անգամ տեսնում են քոռ աչքով
Կուրությունից ճայթող ասուպը ցնծության․
Պոռթկա, պոռթկա մեռնող լույսին ընդդեմ։

Եւ դու, հայր իմ, ահա, քո բարձունքում թախծի
Արցունքներով ցասման օրհնի՛ր ինձ, անիծի՛ր,
Հնազանդ մի գնա առ քո գիշերբարին,
Պոռթկա, պոռթկա ընդդեմ մեռնող լույսի։

 

Թարգմանությունն անգլերենից՝ Կարեն Անտաշյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *