Իմ կյանքով երդվեցի մի օր
Քեզ սիրել առ վերջին օր
Եվ նույն բառը շուտով
Մեզ կապելու էր Աստծո և մարդկանց ոգով:
Իմ կյանքով երդում տվեցի
Որ կապն այդ չի խզվի երբեք,
Այդպես էինք ապրում
Կրքով արբեցած ասես.
Իսկ սիրտն իմ արդեն տալիս էր
Անունն իր քեզ:
Երգեհոնների մոտ, որ երգում
Եվ Աստծո առաջ, ով աղոթում
Երջանիկ` քեզ էի ես սպասում:
Բայց լռեցին երգեհոնները
Արարարիչն էլ չկար
Չէ՞ որ դու չեկար:
Իմ կյանքով երդվեցի, որ սիրտն իմ
Ոչ մի սրտի համար էլ չէր տրոփի,
Բայց ամենն է կորած,
Սրտի էլ ոչ մի հարված
Այն լալիս է միայն սերս խաբված:
Իմ կյանքով երդվեցի մի օր
Քեզ սիրել առ վերջին օր
Եվ նույնիսկ հիմա
Երդումս վկա,
Սիրելու եմ քեզ, սեր իմ,
Քո տված ցավից էլ անդին:
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Էվրիկա Երիցյանի