Ս….. Հասմիկ
ինչպե՞ս բառերով սանրել,
մազերը լերդացած արյան մեջ,
ասա՛, Հասմիկ,
ու ինչպե՞ս դիակը ծանր, ուռած, նեխած,
բորենու ատամնաշարի հպումից քերված այտոսկրը,
աղիքները գրկում կծիկ մարմինը,
ներբողել հերոս,
ու ո՞նց էս կեղտի իսկական գույնը,
դիրքը լքածի վարտիքի գույնը,
լույսերով պատել,
ամեն նոր տողից մեռածին սպանել,
փառ փառաբանել,
փառ փառաբանել,
կոկիկ բառերի, հղկված բառերի, սիրուն բառերի
աթոռ նժույգին հեծնել՝ հեծկլտալ,
մահ շահագործել,
որ հերթափոխը շարունակ լինի՞.
-ոտքդ զգույշ դիր, հոպար, մութ ա, ականջ ա, աչք ա,
չտրորես: