Հովհաննես Հովակիմյան | ԻՆՏԵՐՏԵՔՍՏ կամ ԲԱԳԵԹ

Լուսանկարը՝ Դիանա Դեմիրճյանի

Բագեթում սրճող աղջկան։

Կանաչ լույսը ճոճ է գալիս,
ճոճ է գալիս` կախված հայելուց,
ճոճ է գալիս անվերջ։
Կանաչ լույսը ճոճք է թվում, բայց նա մեղու չի, ոչ էլ ծիրանագույն բուրաստաններ կան էդտեղ։
Նա քարացած նայում է ապակուն, ու ապակին անդրադարձնում է լույսի ճոճքը։
Պարտություններ չեն լինում, լինում են հաղթանակներ միայն։ Պարտությունը հաղթանակի բացակայությունն է, անունը դրել են պարտություն, որ անվանեն․ բայց չեղած բանին անուն տա՞լս որն է։
Ուհին քայլք է գցում փողոցներում` կլոր աչքերը օդի քսվելուց հեռու պահելով մոդայիկ ակնոցի լինելիությամբ։
Լինել, չլինել։
Սպանել եք արդեն ձեր հարցադրումով, ձեր ժամանակավրիպությամբ։ Վրիպել ենք բոլորս, բայց վրիպում չի լինում, վրիպել չկա։ Վրիպելը դիպուկ հարվածի հակառակն է։ Դիպուկ չես, ուրեմն` չես․ չեղած բանին անուն դնե՞լս որն է։
Ահավատիկ կաս գեղեցիկ, ու կար գեղեցիկ Ուհին։ Ուհին գեղեցիկ էր, որ կար, Ուհին գեղեցիկն էր։ Թե չէ` կա՜ր, չկա՜ր․ ու՞մ է հետաքրքիր։ Կար։
Վաղանցուկ են․ կան ու չկան, սիրելի՞ս։ Դե կամ կան, կամ ոչինչ։ Չլինե՞լս որն է։
Կա՛ր Ուհին։
Ուհին կար, Նա կար, կանաչ լույսը կար․ ճոճք էր թվում։
Սատանա կա՞։ Է կլնի, էլի՜։
Համազա՜սպ։
Դե հլը ասա` Բայրո՞ն։
Սատանան, ասում ես, աստծո չգոյությունն է՞։ Է հա, էլի, չեղած աստվածները սատանա են, բաս ի՜նչ ին։
Հարկավոր չե՛ն։ Չեղած աստվածներն էլ աստված ներկայացող, բայց չեղողներն են, այսինքն` ստախոսները, այսինքն` սուտ ասողները` ճիշտ չասողները։ Դե որ ճիշտ չէ, հակառակ կողմում ճշտի չգոյությունը չի՞․ չեղած բանին անուն տա՞լս որն է։
Ինչի Սաքոն ձեր պահած երեխեն չի՞, դուք Սաքոյի տեղը չգիտե՞ք։
Չիմացությու՞նս որն է։
Մեր վա՜ննեն, մեր տըվա՜լետը…
Այսը այսպես է, և ուրեմն, բիչիս։
Եվ զարատ ինչ ոչ գոյ ի քեզ, այլ ոչ թե` մաքուր ես, ջինջ ես, ջի՜նջ։
Պատկերացրեք` Սևանը, կապուտա՜կ Սևանը… ծով ա էլի։ Սևանը, չէ՞։
Համազա՜սպ,
զասպ,
զասպ։
Թե չէ` Փամուքից դես ու դեն` ձյուն չիք։ Կարմիրը ի՞նքը չէր գրել։
Չէ, ինքը իր անունը կարմիրն էր գրել։ Որդան, որդան, որդան
Որդը կերել է խնձորը։
Որդը, մի քիչ մեծ` օձը, օձն ու խնձորը։
Կենաց
Կենաց
Կենաց
Ծառի տակ կենաց ասա, սի՛ն մոյ։
Թե բա` գող չեմ, փիլիսոփա եմ, մայրը քունածը։
Իսկ էդ ընթացքում կանաչ լույսը ճոճք է, որ կա։
Բանասիրության ֆակուլտետի ղզղուն-չբավարարվող, բռնկուն-վստահ որձակը, որ խոսելիս հոնքերը վերուվար անել գիտեր (հոնքերն էդ պահին հուշ էին բերում, որ իրենք երբեմնի կապ են ունեցել` քթից քիչ վերև աղվամազերով կապվելով իրար), ոտքի կանգնեց ու ասաց` ինքն իր մտքից ճառագելով, ասես ուր որա է` հսկա մի գյուտ կանի (դառնամ փառաբանեմ էդ պահը, մոմենտը, լի՜, մա՛տաղ)․
– Հա, Մաթևոսյանին էլ իր ժամանակում են քննադատել, որովհետև ինքն էլ իր ժամանակ էր ժամանակակից։
Ձու՜ն գա գլխիդ, Դե Զդե Մոնա
Մոնա
Մոնիկա
Բելուչին էլ` վրադիր։
Ձյուն եկավ մեր բաց գլխին, գարուն ա, ձուն ա, որ արել ա։
– Հա, հա, հա, հա,- համաձայնող, լսող, իրեն սիրել տվող գրողն ասում ու տմբտմբացնում էր գլխով։ Փիսիկներ, փիսիկներ, կոտ-բիգիմոտ։
Ապրե՜ս դու, դիմացար որձակին։

Իսկ Նյու Մէնը էդ ընթացքում թարգեց ծխելը վեցերորդ անգամ, ու էս դեպքում արդեն ձգում ա վեց ամիս։ Չինական պատը ապամոնտաժե՜լ,
Ապամոնտաժել
Աժել
Աժել
Ժաժք է, երկրաժաժք է։
Վարդագույն հովազը.
Պարամ,
պարամ,
պարամ պարամ պարամ,
պարամ պարա՜մ,
րաբը րաբը բամ։
Շատ հետաքրքիր փերֆորմանս էր, չէ՞, Է՛դիկ։ Քյաչալ մարդն ու սանրը։ Կորցրած մատանիդ գտնե՜ս։
Մատանի։
Հարբեցող։
Իսկ նա դեռ նայում է ճոճվող կանաչ լույսին։
– Փակեմ էլի մի քիչ, ցրտեց, փչում ա, ախպեր։
Ռյու՜ռ, պըտ պըտ պըտ պըտ պըտ,
ռյու՜ռ, պըտ պըտ պըտ պըտ պըտ։
Լենին պապին մեռել ա։
Կյաժը մեռավ։
Որբացանք, ասում ա։
Առջևից Սի՜լվան էր գնում (դե բա, անունով պիտի ասվի, որ ընդգծվի իր ու գրողուհու մտերմությունը), Սի՜լվան, մայրը քունեմ, Սի՜լվան։ Կապտականաչ ջրիմուռներ, ջրիմուռներ, մուռս հանեմ տի։
Արեց էլի, մարդը ասեց ու արեց։ Ակտիվ շան որդի (կոմերետականը նկատի ունի)։
Դու գնա քա՜մի բռնի։
Ասելս էն է` ո՞րտեղ։
Դանակ է հանում վրես, պացանը։ Էս չեք հասկանա։ Ասել կուզի` մնացածը կհասկանաք, բայց էս մեկը` չէ։ Դե հասկացեք։
Փեր
Ֆոր
Մանս
Դիս իզ ը մենս վոռդ։

Բայց Ուհին, ախր, Ուհին չքնաղ է այնքան, պարզ ու մաքուր այնքան, որ մեռնելդ գալիս է` թեկուզ գլխարկի համար ու լենտի համար գլխարկի, թե չէ` օրինակ ես գտել, մարդ ես զարմացնում։
Ախր Ուհին նրա Ուհին էր, այսինքն ուրիշի Ուհին չէր, այսինքն դա գողություն չի՜։
Ինձ Իսայի կոսին։
Ուհին չքնաղ էր, ծով աչքերով, ուր կարելի էր թաղել ողջ մարդկության հանդեպ ունեցած մաղձը, սեփական անհաջողությունները, փոքրոգությունը, ցածրությունը։ Ուհին` շագանակագույն մազերով, կլոր ու մուգ աչքերով, բարի՜ այնքան, խո՜րն այնքան, ակե՜ղծ այնքան։ Ու պարտություններ գիտեր մոռացնել Ուհին, Ուհին գիտեր և պառկեցնել, մերկացնել, պարպել` մինչ ի մահ կախաղան, մինչև անարգ մահու սյուն։
Ազատությու՜ն… չիք, չի՛ք ազատություն Ուհուց։
Եվ երբ Ուհին ժպտում էր, մարգարիտներ էին տեղում։
Մեղր կաթեցուցանեին շրթունք Ուհու,
Մեղր և կաթ ի ներքո լեզվի Ուհու,
Եվ հոտ հանդերձից Ուհու` իբրև զհոտ կնդրկի։
Որովհետև… Ուհին ամենևին գեղեցիկ էր, խելագարեցնող գեղեցիկ։
Ու թեև չուներ Ուհին ոչ գլխարկ
Ու չուներ նա լենտ գլխարկին, միևնույնն է, Նա տեսնում էր Ուհուն ամեն պահ, վայրկյան էդ կանաչ լույսերում, որ ճոճք էր։
Ու թեև դու գլխարկ չունես,
Ու չունես դու լենտ գլխարկիդ,
Բայց ես պոետի պես խելառ
Տենչում եմ արևառ հայացքիդ։

– Հասանք։
– Աջի վրա, էլի, հարմարացրու` քուչեն չանցնեմ։
Լույսը, որ ճոճք ի կյա, զնակ մըն է, տաքսիին զնակը` կանաչ։ Պոկ ի եկիլ ապակիեն, պոկ ի եկիլ` առանց սոսինձ, պոկ ի եկլի` արևեն։
Ուհին ու Նա երեկոյան նստել էին Բագեթում, խմել էին սուրճ, ու Նա կորել էր Ուհու աշխարհում։ Թոմաս Վուլֆ, նիխիռա սյա։
Օլ այզ օն մի։
Ու մնացած բառերի փոխարեն “տարը պարը պամ” անող երբեմնի երեխան այլևս գրպանված էր Ուհու կողմից։ Ջեբ էր արել, լի՜, մատաղ ինիմ։
Ա սի նո չէնջիս,
ռատը տատը տամ,
պիրիմ էս մըսըֆ։
Ռատը պարը պիրի
Պիրիմ բլես մըսըֆ։

Ռէպը` էտի բողոք ա։
Բմբուլով հնդիկ։ Կամ առանց բմբուլի։ Տուպը` հնդիկ` բժշկականի ուսանող, որ պառկում է Ազգային գրադարանի փուֆիկներին, որոնք բերվել էին մէ հրաշք, մէ մակարդակով կազմակերպուած գրական միջոցառման, որ կոչի` Փառատոն գրքո, որն անց կը կացուի քաղաքում` կառուցուած ի բարորութիւն բիայնա երկրի և ի տապալումն թշնամեաց պետութիւնների։
Իվենթ, ձյաձ, իվենթ։
Ռատը-տըտ-տա՜, Համազա՜սպ։ Բայրոն։

Իվենթի մը մեջ նշմարուած էր Ուհին։ Ուհին, որ ամենևին գեղեցիկ էր։
Նա սիրեց Ուհիին, ու, անդամը գիտէ, Ուհին սիրե՞ց զինքը, թե՞ այլ ատեն Ուհին ասի պիտի.
– Կարծեմ` տեղ մը տեսած եմ Էֆենտին։

Բայց չէ՜, Ուհին կա, ու կա Նա, Նանուհին, Ուհի՜ն, Ուհի՜ն։ Նա ու Ուհին։ Հի՜ն մի պատամություն, Հայոց, պատմություն, Հայոց։ Ագաթը, անգեղը, Մովսեսը, Խորենը, ու վկա նոքա, որոնց անունները չէ նշուած.
թող պատմեն նոք իմ այս տեքստը,
ու երգեն թող` իրենց քաղաքում.

Քո աչքերը ծով են կապույտ,
Դու կանաչ ես ու ծաղկուն,
Ինձ ժպտում ես արևաշող,
Քո շուրթերն են վարդագույն…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *