Լսիր որդիս պատգամ որպես՝
ես որ մեռնեմ պանիխիդայիս իմ ամենախնդալու նկարը կդնես,
ուր հռհռում եմ ապուշի պես ու մատս քթիս մեջա։
Թաղումիս թթված երաժշտություն չդնես, մենակ էլեկտրոնային՝
տեմպը 128 bpm-ից ցածր չլինի, դիջեյով ու լույսերով։
Քելեխիս ուզում եմ հումորիստ կանչես, որ միջոցառումս վարի,
Իմ՝ սառած տոլմա պառկածիս ու հյուրերի վրա ղժա, տժժացնի։
Ուզում եմ ասեն՝ վերջը սատկեց Խաչը (good riddance to the nasty bastard):
Թող հիշեն մի բան, որ խնդացնումա՝
երեխու ժպիտը, տատիի տոլման, կատվի մռռոցը։
Հանկարծ մարդ ես, լացները գա, թող հիշեն պրոֆիլակտիկ ա,
սիրտը խառնելու պես՝ անում ես ու դզվում։
Մեկ էլ քանի չեմ մոռացել, դագաղս տանելուց,
թող պարելով տանեն՝ երաժշտությամբ, բանով։
Հետգրություն։
Մաշնես զգուշ կքշես, արա՛․․․