օ, իմ թախիծ
ես ստեղ չեմ էղել
վերջդ ո՞ւր է, եզերք
ո՞վ է տեսել
եւ ո՞ւմն ես դու հիմա, ո՞ւմն ես
քնած է երկիրն անծայր
հավերժական վերջալույսում
ի վեր կրեմլյան տաճարը
դառը հողմ է հոսում
ձուկը ցանց է փնտրում
մարմինը՝ պատահարներ
փամփուշտը խելոքանում է
արյունահեղությանը զուգահեռ
ձիգ ճամփեքին զինվորիկ այրը
քաղցրի սիրով ծամում է իր բուլկին
նա քո որդին է ու քո եղբայրը
մեղրածաղիկ է մեր այգին
օ, իմ թախիծ
ո՞վ ինձ կասի
վերջդ ո՞ւր է, եզերք
ո՞վ է տեսել
օձը ո՞ւր է սողում
ո՞վ է տեսել
և ու՞մն ես դու հիմա, ու՞մն ես
ննջում է հայրենի հողը
խեղված է երեկոն
կրեմլյան տաճարի հողմը
լոկ մոխիր է տնքում
ձիգ ճամփեքին զինվորիկ այրը
քաղցրի սիրով ծամծմում է բուլկին
նա քո որդին է ու քո եղբայրը
արնածաղիկ է մեր այգին
օ, իմ թախիծ
ես ստեղ չեմ էղել
վերջդ ո՞ւր է, երկիր
ո՞վ է տեսել
եվ ո՞ւմն ես դու հիմա, ո՞ւմն ես
դու արդ մոխիր
Թարգմանությունը ռուսերենից՝ Կարեն Անտաշյանի