Կիսվիր քո փորձով, օգնիր հաղթահարել

#Կիսվիր_քո_փորձով
#Օգնիր_հաղթահարել

«Գրանիշ» գրական համայնքը  և «Անտարես» հրատարակչությունը սկսում են նոր #սոցիալական և #առողջապահական նախագիծ:
Մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնք վարակվել են COVID-19-ով և առողջացել են կամ գտնվում են մեկուսացման մեջ, նրանց հարազատներին, մտերիմներին, ընկերներին, այն քաղաքացիներին, որոնք կարծել են, թե հիվանդ են, բայց հետո չի հաստատվել վարակը, #առաջարկում ենք պատմել իրենց #պատմությունը՝ կապված վարակման, հիվանդության ընթացքի, բուժման, բուժհաստատությունների, բժիշկների աշխատանքի մասին, իրենց ապրումների, տագնապների, ուրախությունների մասին: Մի խոսքով՝ առաջարկում ենք կիսվել ձեր փորձառությամբ: Դա շատ կարևոր է տարբեր պատճառներով.

  • հետաքրքիր է նախևառաջ ձեր փորձառությունը՝ որպես դաս մյուսների համար,
  • հիվանդության հաղթահարման ձեր ճանապարհը կօգնի մյուսներին,
  • այդ կերպ դուք կօգնեք ճանաչել մեր առողջապահական համակարգի թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը և շտկել դրանք:

Ձեր պատմությունները կարող եք ուղարկել dare@antares.am էլեկտրոնային հասցեին՝ նամակը վերնագրելով COVID-19 և ցանկության դեպքում կցելով նաև ձեր լուսանկարը: Պատմությունները #կտեղադրվեն granish.org կայքում և «Անտարես» հրատարակչության ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ ոչ ավելի, քան օրական երեք պատմություն սկզբունքով: Հետագայում այդ պատմություններից լավագույնները #կհրապարակվեն առանձին գրքով:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *