Ինտերնետում իր հրաշալի գրական նախագծերով հայտնի Աշոտ Գաբրիելյանը, որ ընթերցասերներին հայտնի է Լիտոպեդիա – բանասիրության հանրագիտարան և Ճապոնական գրականության բլոգ նախագծերով, օրերս Սեդա Բադալյանի հետ ձեռնարկել է ևս մի առցանց գրական նախագիծ` Մանկական գրականություն խորագրով: Ռեսուրսն ավելի քան պահանջված էր և իսկական իրադարձություն է դարձել իրենց երեխաների և ինչու չէ հենց իրենց համար մանկական գրականություն փնտրող ինտերնետ օգտագորխողների շրջանում: Բլոգը պարբերաբար թարմացվում է հայկական ժողովրդական և այլ ազգերի թարգմանական հեքիաթներով: Ի դեպ ցանկության դեպքում կարող եք կայքում հրապարակել ձեր սիրած հեքիաթը, այն ուղարկելով նշված էլ փոաստին:
Հրաշալի է: Ոչ միայն մանուկների կողմից շատ սպասված, այլ նաև մեծերի: Առաջարկում և խնդրում եմ բլոգում տեղադրել մանկական բանաստեղծություններ ևս: Շնորհակալություն: