Մարինե Պետրոսյան | Փոքրիկ նապաստակ

Լուսանկարը՝ Մարկո Սանգերի

ՏԽՄԱՐ ՍԻՐՈՒՆ

ավազների մեջ որ թաց էին լացելու չափ
մեկը կանգնել ու օվկիանոսի աղմուկի մեջ
ձեռքերը թափահարելով ցույց էր տալիս դեպի վեր
դեպի հեռվում հազիվ երեւացող առանձնատունը
ու ես հասկացա ինքն ինչ էր ասում
ասում էր էս ա տունը որ փնտրում էիր
շատ վաղուց փնտրում էիր թե՞ արդեն մոռացել ես
չեմ մոռացել ասեցի բայց ինչո՞ւ էսքան սրտակեղեք
ինչո՞ւ օվկիանոս ինչո՞ւ էսքան տխմար սիրուն
ոնց որ կյանքը երկրորդ անգամ սկսվի
որպես լատինաամերիկյան սերիալ

>

ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ  ՉԿԱՅԻՆ

մութն ընկել էր լույսը վառեցի
բայց լույսը չվառվեց
պատուհանը բացեցի դրսում
ամեն ինչ իրա տեղում էր
մենակ դիմացի հինգհարկանիի
առաջին հարկի սենյակները չկային
ավելի ճիշտ սենյակները երեւի կային
պատուհանները չկային
ու ես վախեցա չնայած լավ չէի հասկանում
ինչից եմ վախենում
հետո լույսը վառվեց
բայց պատուհանները առաջվա պես չկային

 

ՈՒՐԱԽ ԴԱՇՏԵՐ ԿԱՆԱՉ ԱՐԵՎԻ ՏԱԿ

երազումս տեսա ուրախ դաշտեր կանաչ արեւի տակ
զգում էի որ շուրջս մարդիկ կան բայց ոչ ոք չէր երեւում
հետո գետը սկսեց հոսել մինչեւ էդ կանգնած էր
հանկարծ սկսեց հոսել ու դաշտերը վերացան
բայց ամեն ինչ առաջվա պես կանաչ էր ու մարդիկ կային
բոլորը կային բայց սարսափելի կանաչ լույսի մեջ
արդեն երբեք արդեն երբեք
չէին երեւում

ԼՈՒՅՍԵՐԻ ՄԵՋ ՇԱՏ ՊԱՅԾԱՌ

հետո մութն ընկավ եւ մութի մեջ դժվար դարձավ
փնտրել ճանապարհը որովհետեւ բոլոր գյուղերը
նման էին իրար եւ անուններ չունեին բացարձակ
իսկ գետը մեկն էր բայց կեսից ընդհատվեց
ու դիմացից հայտնվեց քաղաքը մեծ որ մեր փնտրածը չէր
հաստատ բայց շողշողում էր լույսերի մեջ շատ պայծառ
հետո  ճանապարհը կտրուկ շուռ եկավ ձախ
ու երեւաց ծովը որ տաս րոպե առաջ
մեր քարտեզի վրա ընդհանրապես չկար

ՍԻՐՈՒՆ ՈՒ ԱՆՆՊԱՏԱԿ

հոգնել եմ ընդհատվող տողերով
բանաստեղծություն գրելուց
ուզում եմ
ոնց որ առաջ էր
բառերը հոսելով գան գետի նման
ու հետները բերեն
չգիտես որտեղից
առարկաներ որոնց անունը չգիտեմ
առարկաներ որոնք անանուն ջրերի մեջ
փայլում էին սիրուն ու աննպատակ
իսկ ես բռնեցի իրանց
նոր անուններ տվեցի
ու իրանք սկսեցին ապրել
իմ գրածի մեջ
նորից

ԴԱՇՏԱՅԻՆ ԾԱՂԻԿՆԵՐ

օգոստոս երեւան մեռյալ սեզոն
բայց ամառը սրա հետ կապ չունի
մեռյալ սեզոնը սկսվել ա վաղուց
ու նման ա դաշտային մանր ծաղիկներին
որ ընկնում են ոտքիդ տակ բայց դու չգիտես
ինչ ա դրանց անունը ու որ հարցնում ես
ոչ ոք էլ չգիտի
չգիտեմ ինչու հիշեցի դաշտային ծաղիկները
էս անկապ սրճարանում նստած
երեւի որովհետեւ շոգ ա ու հոգնած եմ շատ
կամ էլ որովհետեւ դաշտային ծաղիկները
միակ հիշությունն են աստծո մասին
որ չկա վաղուց բայց թողել ա իրանից
հիշատակ

ՆՍՏԵՑԻ ՈՒ ԼԱՑ ԵՂԱ

անտառ
շատ մեծ
շատ թավուտ անտառ
էդ տեսակ անտառ հայաստանում կարծեմ չկա
ձայն էր լսվում
ոչ մարդու ձայն էր
ոչ էլ մարդու հնարած ձայն
երբ որ քայլում էի գետին ընկած տերեւների վրայով
ընդհատվում էր
երբ որ անշարժանում էի
ձայնը նորից կար
հանկարծ զգացի որ հասկանում եմ
նստեցի տերեւների վրա ու լաց եղա
որովհետեւ ձայնը իմ մասին էր
չնայած ոչ մարդու ձայն էր
ոչ էլ մարդու հնարած ձայն

ԽՆԴՐԱՆՔ

ամեն կողմ ջուր էր
խաղաղ կապույտ
երեւի նավի մեջ էի չգիտեմ
ոչ մի տեղ չէի գնում
ոչ մի տեղից չէի գալիս
ուղղակի ջուր էր չորս կողմը
արեւ էր ու թեթեւ քամի
հանկարծ բարձր ձայն լսվեց
անծանոթ լեզվով
բառերը չէի հասկանում
բայց խնդրանք կար ձայնի մեջ
ու ոնց որ անունս էր տալիս
հետո միանգամից լռեց
ամեն կողմ ջուր էր
խաղաղ կապույտ
մարդ չկար
արեւ էր ու թեթեւ քամի

ՄԱՐԻՆԵՆ ՍԿՍԵԼ Ա ԳՐԵԼ ՄԻՍՏԻԿ ՏԵՔՍՏԵՐ

արդեն ուշա մութն ընկավ
չի երեւում հիմա ոչինչ
ոչ ճանապարհը ոչ տները մի քիչ էն կողմ
չեն երեւում որովհետեւ լույս չկա
բայց առաջ գնալու համար
լույս պետք չի որովհետեւ մեկն ա ճանապարհը
թե՞ մեկը չի
բայց լույսն ինչո՞ւ չկա
գոնե կենտ մի լույս
տարօրինակ ա
հիմա արդեն լույս ա բայց ճանապարհը չկա
ոչ էլ տները կան
ոչ էլ ես կամ
բայց եթե ես չկամ էս ո՞վ ա զարմանում
որ ոչինչ չկա
բացարձակապես ոչինչ
ես էլ չկամ
բայց եթե ես չկամ
էս ո՞վ ա զարմանում

ՓՈՔՐԻԿ ՆԱՊԱՍՏԱԿ

կարմիր կազմով հաստ գիրք էր
ընկած էր փողոցում
բացեցի
տեսա էջերը դատարկ են
բերեցի տուն
դրեցի գրապահարանիս
ամենավերեւի դարակի աջ անկյունում
երբ որ տխուր եմ լինում
իջացնում եմ կարմիր կազմով գիրքը
թերթում եմ ու
տրամադրությունս բարձրանում ա
ոչ մի բառ չկա գրքի վրա
որ հասկանաս ով ա սարքողը
երբ ա սարքել
ինչու
մենակ կարմիր կազմի վրա կապույտ թանաքով
մեկը փոքրիկ նապաստակ ա նկարել
ապաքաղաքական կոսմոպոլիտ կենդանի
անհիշելի ժամանակներից
բոլոր վեց մայրցամաքներում բնակվող

© Մարինե Պետրոսյան

Share Button

72 Կարծիք

  • Կարեն Անտաշյան says:

    Տխուր տխուր ահավոր տխուր…
    նստեցի լաց եղա
    ծովից մնացած ավազներին

  • հիանալի են բոլորը` տող առ տող

  • Մարինե.
    Ավելի լավ է ուրիշ գործով զբաղվեք, կներեք, բայց Դուք ստեղծագործելու ձիրք չունենք,
    էլ չեմ ասում հայկական դասական ուղղագրության և կետադրության բացակայության ու անգրագիտության մասին:
    Շատ Ճիշտ է Կարեն Անտաշյանը` ՏԽՈՒՐ, ՏԽՈՒՐ, ԱՀԱՎՈՐ ՏԽՈՒՐ Է ………..

    Կներեք.

  • Meline says:

    Ամպելա բութա-բութա
    Հռանգ մռանգդ մութա
    Օրտըմ կրակն էլ ընկնես
    Քու խոսքերը չիմ սուտա
    «Լոռվա սիրերգ»

  • Կարեն Անտաշյան says:

    Հարգելի Anna Tadevosyan, Կարեն Անտաշյանն ավելի քան սիրում է Մարինե Պետրոսյանի պոեզիան, իսկ դասական ուղղագրությունը պոեզիայի հետ ինչ կապ ունի, դա ոչ լավ է ոչ վատ, դա ուղղակի դասական ուղղագրություն է

  • Կրկին հայտնվեց հերթական մետաֆիզիկական դատավորը: “Ավելի լավ է ուրիշ գործով զբաղվեք, կներեք, բայց Դուք ստեղծագործելու ձիրք չունեք”…Աննա Թադևոսյան դուք գրականգետ եք, դատավոր, թե ընթերցող: Եթե գրականագետ եք, վայ գրողներին, եթե դատավոր եք ձեր հայցը սխալ հասցեով եք ուղարկել, իսկ եթե ընթերցող եք կարող եք այլևս չընթերցել:

  • մանկապատանեկան ոտանավորներ…կներեք, չդիմացա…

  • Հասմիկ Հակոբյան says:

    Մետաֆիզիկա, թե ենթագիտակցական հիշողություններ…Կյանքի միօրինակության մեջ հանկարծակի հայտնվող փոքրիկ լուսաառկայծումներ/Նապաստակ, դաշտային ծաղիկներ/, որ չգիտես էլ, որտեղից հայտնվեցին, ենթագիտակցության որ խորքից, փոքր դրվագներ, որ կարծես փորձում են շարժում հաղորդել անշարժության մեջ ճահճացող օդին:Շարքի գաղափարը հետաքրքիր էր, շատ հավանեցի:

  • prohay says:

    Ինձ զարմացնում են այս մեկնաբանությունները: Իհարկե սրանք լավ բանաստեղծություններ են եւ որքան պետք է հեռու լինել պոեզիայից չգնահատելու համար: Ինչ պետք է լինի մարդու մեջ, որ մեկնաբանություններ գրի միայն մարդու սիրտը խոցելու համար:

  • սա նման ա նրան, որ նփակ-ում ժամանակին մի հատ VHS նվագարկիչ էին միացնում դնում գետնին ու մի փոքր հեռուստացույց, կադրում մեկն անընդհատ մեխ էր խփում տախտակների մեջ, ու “դա” նփակ-ցիներն անվանում էին բարձր արվեստ, ժամանակակից արվեստ, բայց դա ոչ այլ ինչ էր, քան նորարար-փորձարարական “արվեստ”….
    Հ.Գ.
    Հուսով եմ այստեղ ընդունվում են նաև այսպիսի մեկնաբանություններ, թե չէ ամենը կնմանվի հայկական լուսանկարչական այս կայքին`Post35mm.com, որտեղ, օրինակ, կա լուսանկարիչների մի “նեղ կռուգ”, որոնց համար իրենց աշխատանքներից “էն յան բան չկա”….. ու հենց իրանցից մեկի նկարի տակ մի ոչ հաճելի բան ես գրում, ոհմակով հարձակվում են…

    ավել-պակաս կներող 🙂

  • Կարեն Անտաշյան says:

    Արա ջան առաջին անգամ չես ստեղ ախպերս

    ps
    օրինակ էս նկարը` http://www.post35mm.com/photo.php?photo_id=42184&ref=profile
    անհեթեթություն ա

  • դե հա, Կար ջան, իրար ոնցորթե միշտ հասկացել ենք:-)
    եթե կադրում կիսասեքսոտ թռչնակ ա, դա դեռ լուսանկար չի :-)))

  • մարինե պետրոսյան says:

    «մանկապատանեկան ոտանավորներ» : ինձ կարգին ուրախացրեց էս քոմենթը: որովհետեւ միշտ կարծել եմ` մանկապատանեկան բաներ չեմ կարողանում գրել: փաստորեն պարզվեց կարողանում եմ: վատ չի 🙂

  • Գևորգ says:

    Արամ Պաչյանի խոսքերով արտահայտվել կարող են միայն գրականագետներն ու դատավորները: Ես ո’չ գրականագոտ եմ, ոչ դատավոր, բայց ես ունեմ ի կարծիքը հայտնելու իրավունք: ՈՒ օգտվելով այդ իրավունքից կասեմ, որ անհեթեթություններ են այլ ոչ թե բանաստեղծություններ: Ամեն անգամ Facebook-ում էս սայթից հաղորդագրությունը ստանալիս բացում եմ սայթը հույս ունենալով, որ արժեցող ինչ որ բան կգտնեմ, բայց…
    Ինչ ափսոս ա, որ էլ Սևակներ չենք ունենալու…

  • շուտ եմ ասել` նեղանալ չկա :-)))

  • մարինե պետրոսյան says:

    աչքիս` դու ես նեղացել, Արա ջան, ու մուռ ես պահել սրտումդ` էսքան ամիս 🙂

  • սխալվում ես :-)) որ մուռ պահած լինեի, Թամանյանի արձանի մոտ քեզ տեսնելուց ու տետ ա տետ ճանաչելուց հետո լիաթոք չէի ժպտա…ու հետո` ես հիշաչար չեմ

  • ու վերջում` քո հրապարակախոսությունը շատ ավելի լավն ա, քան քո ոտանավորությունը :-ՃՃՃ

  • մարինե պետրոսյան says:

    դե որովհետեւ սրանք ոտանավոր չեն, Արա ջան: ոտանավորը ոտ ա ունենում (ոտք = стопа), իսկ սրանք ուղղակի հավայի տեքստեր են 🙂

  • Կարեն Անտաշյան says:

    Գևոր, ես համարյա համոզված եմ, որ դու Սևակ էլ չես նորմալ կարդացել, իսկ այլևս Սևակներ չծնվելու առթիվ, կարելի է ասել, ես ուղղակի երջանիկ եմ:
    Հա, նաև կներես, որ Գրանիշը հետևողականորեն կոտրում է սիրտդ…

  • Իմ խոսքերը սխալ ես հասկացել` Գևոր, կարծիք հայտնելու քո իրավունքները ազատորեն կարող ես օգտագործել, իսկ իմ կարծիքով, այ սա “Ավելի լավ է ուրիշ գործով զբաղվեք, կներեք, բայց Դուք ստեղծագործելու ձիրք չունեք”… Մի Սևակը կարծում եմ բավական է հայ ժողովրդի համար…

  • Իմ խոսքերը սխալ ես հասկացել` Գևոր, կարծիք հայտնելու քո իրավունքները ազատորեն կարող ես օգտագործել, իսկ իմ կարծիքով, այ սա “Ավելի լավ է ուրիշ գործով զբաղվեք, կներեք, բայց Դուք ստեղծագործելու ձիրք չունեք”, կարծիք չի…Մի Սևակը կարծում եմ բավական է հայ ժողովրդի համար…Ներող կլինեք վերևում կիսատ էր մնացել…

  • …կանաչ արեւի տակ
    զգում էիր,որ շուրջդ մարդիկ կան,բայց ոչ ոք չի երեւու՞մ…

    Դու կայիր ու հասցրեցիր զարմանալ…)))

  • Anna Davtyan says:

    Yes es sharqi vra photoner knkarei. Kargin photoner klinein.

  • Կարեն Անտաշյան says:

    Ան վիպակդ ուղարկի էլի աղչի, գոնե դրանով կարոտներս առնենք

  • հա, ես կասեի որ մի սևակը շատ էլ ա մեզ..վատ առումով

  • стопа-ն, ինչքան գիտեմ, ոտնաթաթն ա…հրապարակախոսությունն էլ պարտադիր հրապարակներում պետք ա խոսվի չէ? :-DDD

  • Լ.Ս. says:

    Պ-ն Անթաշյան, այս ինչ տխուր բացահայտում արեցի. … Ձեզ չեմ ճանաչում, բայց ձեր գործով բարենպաստ կարծիք էիք ձեւավորել… Ափսոս… Ստիպում եք համաձայնել Արա Պետրոսյանի հետ`

  • Լ.Ս. says:

    Pastoren copy-n aistex chi ashxatum): Lracnem` xosqy P.Sevaki masin er!

  • Կարեն Անտաշյան says:

    Լիլիկ ջան, հիմա չհասկացա, դուք ուզում եք, որ էլի Սևակներ լինեն, թե գտնում եք, որ մեկն էլ հերիք է կամ ավելի քան հերիք է?

  • Lusine Haroyan says:

    Tramadrutyun ka, isk ed lav e, inch-vor tex guce hamakerpvoxi, bayc gone voch “abizhniki” tramadrutyun…

  • HAYK HAMBARDZUMYAN says:

    ՍԻՐՈՒՆ ՈՒ ԱՆՆՊԱՏԱԿ
    հոգնել եմ ընդհատվող տողերով
    բանաստեղծություն գրելուց
    ուզում եմ
    ոնց որ առաջ էր
    բառերը հոսելով գան գետի նման
    ու հետները բերեն
    չգիտես որտեղից
    առարկաներ որոնց անունը չգիտեմ
    առարկաներ որոնք անանուն ջրերի մեջ
    փայլում էին սիրուն ու աննպատակ
    իսկ ես բռնեցի իրանց
    նոր անուններ տվեցի
    ու իրանք սկսեցին ապրել
    իմ գրածի մեջ
    նորից

    Բանաստեղծության կարոտ կա ու աննպատակ փախուստ օժանդակ բայերի, արձակի ձևերի ու էլի բանաստեղծությունը փչացնող ու իսկապես աննպատակ ցուցադրությունների միջով ու միջոցով: Ափսոս է արտաքին թիթիզությունների(ներողություն բառի համար) մեջ կորչող պոեզիան:

  • մարինե պետրոսյան says:

    ոնց որ հասկացա` Հայկ Համբարձումյանի համար պոեզիան անցյալի մեջ ա, դրա համար էլ էդ պոեզիան մեկ չգիտես ինչի կորում ա, մեկ էլ չգիտես ինչի պետք ա լինում իրան կարոտել: Բայց իմ ճանաչելով` պոեզիան ուրիշ բան ա, միշտ ներկա ժամանակի մեջ գտնվող մի բան, որը չի վախենում ոչ օժանդակ բայերից, ոչ արձակ ձեւերից, ոչ էլ, առավել եւս, Հայկ Համբարձումյանի նման քննադատներից 🙂

  • HAYK HAMBARDZUMYAN says:

    Գրականությունը, ի մասնավորի պոեզիան քննադատներից չի վախենում եւ չպետք է վախենա: Սովորաբար Մարինե Պետրոսյանի նման գրողներն են վախենում քննադատնեից, այն էլ առավելապես սեփական թերարժեքության զգացողությունից, այլ ոչ թե քննադատի վախենալիությունից: Իմ մեկնաբանության մեջ վիրավորելու եւ վախեցնելու երանգներ չկային: Հայկ Համբարձումյանը եւ նման քննադատները գրում են ոչ թե գրողներին վախեցնելու, սովորեցնելու, դաստիարակելու համար, այլ որովհետեւ սիրում ու փնտրում են գրականություն, որովհետեւ նվիված են իրենց գործին ու անկախ հեղինակի ով լինելուց, ինչ-որ կազմակերպության, խմբակի, կուսակցության պատկանելիությունից նախեւառաջ գնահատում են գիրը:

  • Տաթև says:

    Հայկ, լավ էր ասված……… Էստեղ այնքան լավ բաներ են լինում, կարդալու արժանի բաներ, բայց մի բան, երբ դուրդ չի գալիս ու համարձակություն ես ունենում բարձր ասել այդ մասին, վերջ, կորած ես…………….)))

  • Զառա says:

    “Սովորաբար Մարինե Պետրոսյանի նման գրողներն են վախենում քննադատնեից, այն էլ առավելապես սեփական թերարժեքության զգացողությունից, այլ ոչ թե քննադատի վախենալիությունից:” Հայկ Համբարձումյան, սա արդեն քննադատություն չէ գրվածի մասին, այլ գնահատական անձի մասին: Օրինակ, ես, որպես ընթերցող չեմ հավատում այն քննադատին, ով հոգատար չէ մարդու հանդեպ և ում համար առաջնայինը մարդը չէ: Նրա փնտրած ու սիրած գրականությունն ինչ պիտի լինի? Գիտեմ նաև, որ դա իմ խնդիրն է, կարող եք չպատասխանել:

  • HAYK HAMBARDZUMYAN says:

    Զառա կարծեմ իմ մեկնաբանության սխալ ընկալում կա: Ես հենց այդ էլ ասում եմ, որ խնդիրը անձը չէ, այլ գիրը, որը որեւէ քննադատից վախենալու բան չունի: Երկրորդ՝ այս կայքում կատարվող գրառումները կոչվում են մեկնաբանություն, այլ ոչ թե քննադատական հոդված, ըստ այդմ էլ չեն հավակնում վերջնական ճշմարտությունների ու հիմնավոր սահմանումների: Երրորդ՝ քննադատը ոչ գթության քույր, ոչ հոգեբան եւ ոչ էլ բժիշկ է, որ մարդու նկատմամբ հոգատար լինի կամ չլինի: Քննադատը գործ ունի տեքստի, կերպարների, դիպաշարերի, կառուցվածքների, նշանների հետ: Այս ամենից անկախ անհասկանալի է թե, որտեղ եւ ում նկատմամբ եմ ես անհոգատար գտնվել:

  • Serine says:

    Համամիտ եմ Զառայի հետ, որ քննադատը պետք է սիրի մարդուն, ինչպես ամեն արվեստագետ: Չարությամբ կամ անձնական հաշիվներով առաջնորդվող քննադատները միշտ ժամանակից շուտ են սպառվում: Ուղղակի մեր ազգի մեջ բացակայում է կուլտուրան: Հարկավոր է իրար հարգելով վերլուծել ստեղծագործությունները: Իսկ ինչ վերաբերում է “առավել եւս, Հայկ Համբարձումյանի նման քննադատներից” արտահայտությանը, կարծում եմ Մարինեն այլ օրինակ կարող էր բերել, Հայկը վատ քննադատ չէ կամ այն քննադատներից չէ, որ հաճախ հայտնվում է էժան կռիվների մեջ` նվաստացնելով սեփական անձը: Մարինեի պոզիան անմիջական է, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում:

  • Զառա says:

    🙂 հասկանալու համար ձեր գրածից իմ մեջբերումը կարդացեք:

  • Արքմենիկ Նիկողոսյան says:

    Հայկի գրածի մեջ եթե նույնիսկ քննադատություն կա, դա գրականություն իմացողի, գրականությունից հասկացողի ու գրականության համար ցավողի քննադատություն է ու պարագրկում է լավը տեսնելու հեռանկարը: Այնպես որ` պետք չէ “վատանալ”: Թե նեղ “կռուգներում” լավ եք վարժվել ներբողներին ու մերկապարանոց գովեստներին?: Ես ինքս էլ եմ համաձայն, որ Մարինե Պետրոսյանի ինքնատիպ պոեզիան, որ այսօր կարող էր դիմագծային լինել, տուժում է արտաքին թիթիզությունների (ես էլ եմ ներողություն խնդրում բառի համար) պատճառով:

  • HAYK HAMBARDZUMYAN says:

    Շնորհակալ եմ կարծես գովեստի համար նկատի ունեմ վատ քննադատ չէ-ն: Իսկ ներեցեք դուք ինչպես եք որոշում, թե ով է լավ կամ վատ քննադատ, եթե սխալ պատկերացում ունեք քննադատության մասին: Քննադատությունը արվեստ չէ, իսկ քննադատը արվեստագետ այն իմաստով, որով մեր հասարակության մեջ է ընկալավում այսօր ու ձեր կողմից: Խոսքն ի սկզբանե Մարինե Պետրոսյանի մասին չէր այլ բանաստեղծական շարքի, ըստ այդմ էլ պետք չէր կենտրոնանալ անձերի վրա: Եվ խնդրում եմ մի գնահատեք մի բան, որին ծանոթ չեք: Ուրիշ բան եթե դուք քննադաը եք: Այդ դեպքում կարող եք ներկայանալ: Գրականություն սիրելն ու ընթերցելը դեռեւս ձեզ թույլ չի տալիս կարծիք հայտնել քննադատության եւ քննադատների վերաբերյալ:

  • Արքմենիկ Նիկողոսյան says:

    Մարդկանց էս դիլետանտությունը, ամեն ինչի մասին անպայման իրենցն ասելու էս մարմաջը, կարդալուց շատ ավելի խոսելու և գրելու էս տարօրինակ հիվանդությունը մի էնպիսի շփոթ է ստեղծել, որ մեկ-մեկ լուռ, քեզ համար ընթերցելու ցանկություն ես ունենում, գրականությամբ ապրողի, գրականության համար ցավողւի քո տեսակը մի կողմի վրա պարփակել ես ուզում, և ուզում ես` արդի “քերթողներին” թողնել պատահականների ու պատահականությունների ներբողներին, ու դրանից նրանց ուրախացող ու ինքնագոհ դեմքերը տեսնելով` ընդամենը մարդկայնորեն կարեկցես, Հայկ ջան: Մարդիկ երբեմն չեն էլ տարբերում` ինչ է բանաստեղծը կամ ով է բանաստեղծը, էլ ուր մնաց քննադատին ջոկեն ու քննադատությունից ջոկեն:

  • մարինե պետրոսյան says:

    Արքմենիկ Նիկողոսյան, էդ ինչ դրամատիկ վիճակում ես հայտնվել, որ միակ արգումենտդ մնացել ա մեր «նեղ կռուգում» հնչող «մերկապարանոց գովեստների» մասին անհեթեթությունը: Մի անգամ գայիր` մեր նեղ կռուգում «ոչ թիթիզ» պոեզիայի մասին քո անդրշիրիմյան պատկերացումը պաշտպանեիր: Բայց չես գա, որովհետեւ էնքան ես սովորել ձեր «լայն կռուգի» ներբողական ոճին, որ ռիսկդ չի հերիքի

  • Bratan says:

    Ով իրան լեն կռուգի տղա ա համարում, շատ խղճուկ վիճակում ա, որովհետև ամեն տեղ էլ կարաս գտնես “լեն” կրուգներ: Մար ջան, ամեն մեկին չարժե կանչել կրուգ, որովհետև դեռ մարդիկ չեն ջոգում, որ իրանց անդրշիրիմյան պատկերացումների ժամանակը վաղուց անցել ա: Ու հարց ա, ում կրուգն ա նեղ…

  • Կարեն Անտաշյան says:

    Իսկ ինձ թվում է արդեն անձնական վիրավորանքների դաշտ է տեղափոխվում այս բանավեճը, իսկ դա հակասում է Գրանիշում մեկնաբանություններ թողնելու կանոններին:

  • Տաթև says:

    Բա որ ասում էի ՃՃՃՃՃՃՃՃ Տառապանքս փորձ ունի ՃՃՃՃՃՃՃՃՃ

  • Մերի says:

    Ծանոթացա Մարինեին,
    Ու սիրեցի Հայկին.
    Իրոք, պակասում էր պոետիկ պոեզիան. ուրիշ բան , որ կարդալուց դողար սիրտս` նապաստակի պոչի նման:

    Շատ ավելի հարգում եմ Ձեր հրապարակախոսությունը:

  • Արքմենիկ Նիկողոսյան says:

    Հարգարժան Մարինե Պետրոսյան, “անդրշիրիմյան” որակումն օգտագործելուց առաջ լավ կլիներ ինքդ քեզ համար ճշտեիր, թե որտեղից ու որ հարթությունից ես դու խոսում ընդհանրապես: Իսկ իմ ռիսկի մասին դատողություն անելուց առաջ, քո ռիսկի չափը ճշտի: Հիստերիկության հասնող մերժողականությունը, որ դու ես որդեգրել իբրև կեցվածք, դեռ ռիսկի չափանիշ չի: Ես քեզ ամենայն բարիք եմ մաղթում:

  • Արքմենիկ Նիկողոսյան says:

    Բրատան, կրուգի լենն ու նեղը մարդկանց քանակությամբ չի որոշվում: Իսկ եթե դու էդպես կարծում, ապա իսկապես անդրշիրիմյան պատկերացումների մեջ ես: Եվ երկրորդ` ես չեմ էլ նստել ու սպասում, թե երբ են ինձ “կրուգ” հրավիրում…

  • մարինե պետրոսյան says:

    Մերի ջան, փաստորեն իմ հրապարակախոսությունը կարդալիս քո սիրտը նապաստակի պոչի նման դողում ա հա՞: հեչ լավ չի 🙂

  • մարինե պետրոսյան says:

    Ես խոսում եմ էն հարթությունից, որտեղ դու չկաս, Արքմենիկ Նիկողոսյան: Ու երբեք չես լինի:

  • Արքմենիկ Նիկողոսյան says:

    …և փառք Աստծու, ուրեմն:Ինչ վերաբերում է “երբեք չես լինի”-ին, ապա մի մոռացիր, որ ամենքս էլ մահկանացու ենք: Կլինեմ, դեռ: Լավ է, որ խոստովանեցիր հարթությանդ իրական վայրը: Շնորհակալություն:

  • Մերի says:

    Չէ հա, մանավանդ թե նկատի ունենանք արձակիդ չափից դուրս տնականությունն ու թրթիռների համարյա բացակայությունը. իմ դողը պոեզիայի մասին էր: Համ էլ զգայուն լինելը էնքան էլ վատ բան չի, զուտ մարդկային, էլ չասեմ`կնոջական հատկանիշ է…

  • մարինե պետրոսյան says:

    դու չկաս, Արքմենիկ Նիկողոսյան: Ու երբեք էլ չես լինի:)

  • մարինե պետրոսյան says:

    Մերի ջան, էն ոտանավորի նապաստակին հիշո՞ւմ ես, որ շունը հափ արեց պոչը տարավ: վախեցա` շունը քո սիրտն էլ նապաստակի պոչի տեղ դնի կծի տանի: որովհետեւ շատ թրթռուն սիրտ ա 🙂

  • Արքմենիկ Նիկողոսյան says:

    Գրագողություն Պարույր Սևակից, գումարած` իմ անունը: Բացի այդ կրկնվում ես` անէֆեկտ: Ահա Մարինե Պետրոսյանի ոճական “առնաձնահատկությունները”:

  • մարինե պետրոսյան says:

    դու չկաս, Արքմենիկ Նիկողոսյան: Ու երբեք էլ չես լինի 🙂

  • ԱՆՆԱ says:

    Մարինե, կներեք, սակայն կարդալով Ձեր մեկանաբանությունները պարզապես սոսկում եմ: Ցավալի կլիներ, եթե այսօր մեր գրականությունը Ձեր և Ձեր նմանների ձեռքում լիներ: Բայց փառք Աստծու…: Հայկ Համբարձումյանի և Արքմենիկ Նիկողոսյանի մեկնաբանություններն Ձեր <> նկատմամբ բավական մեղմ էին: Այ թե տպավորիչ էին <>, թեև անիմաստ սին արտահայտություն է, բայց կարելի էր գոնե….իմաստ չունի շարունակել…

  • ԱՆՆԱ says:

    Տառատեսակի պատճառով չակերտնեևի մեջ գրվածը թյուրիմացաբար չի երևում: Առաջին չակերտում գրված էր Պոեզիայի բառը, իսկ երկրորդում Տխմար սիրուն ավազները: Հավելեմ, որ իմ մեկնաբանություններն ըներցողներն ընդունեն իբրև սուբյեկտիվ տեսակետ: Շնորհակալություն:

  • Մարինե Պետրոսյան says:

    Աննա ջան, չես պատկերացնի ինչ հաճույք ա որ դու իմ գրածներից սոսկում ես: իսկ ես քո պատկերացումներից չեմ սոսկում, դրանք ընդամենը խնդալու են DDDD

    բայց մի բան ասեմ` սոսկումդ ավելի մեծանա` գրականությունը երբեք չի լինում ոչ Հ.Հ.-ների, ոչ էլ Ա.Ն.-ների ձեռքում: Գրականությունը միշտ նրանն ա ով էդ գրականությունը ստեղծում ա, ոչ թե նրանը ով դրա վրա կարիերա ա փորձում անել

  • Արքմենիկ Նիկողոսյան says:

    Դարի միտքը: Էս ինչ հանճարեղ ա Մ.Պ.-ն: Այդ միտքը պետք է ներառել աֆորիզմների գրքում:
    Գրականության վրա դու ես էս հազար տարի փորձում կարիերա անել, ընդ որում `ձախողված: Իսկ մեծամտությունդ ու “խնդալու” հակումդ ամենքի ու ամեն ինչի վրա, ընդամենը` “կսկծու` փառք Աստծու են”: Մի քիչ էդ մասին մտածի:

  • HAYK HAMBARDZUMYAN says:

    Չկրկնվելու համար ուղղակի այստեղ արտատպեմ, վերեւում ասածս, հուսով եմ երրորդ եւ ավելի անգամներ կրկնելու կարիք չի լինի

    Գրականությունը, ի մասնավորի պոեզիան քննադատներից չի վախենում եւ չպետք է վախենա: Սովորաբար Մարինե Պետրոսյանի նման գրողներն են վախենում քննադատնեից, այն էլ առավելապես սեփական թերարժեքության զգացողությունից, այլ ոչ թե քննադատի վախենալիությունից: Իմ մեկնաբանության մեջ վիրավորելու եւ վախեցնելու երանգներ չկային: Հայկ Համբարձումյանը եւ նման քննադատները գրում են ոչ թե գրողներին վախեցնելու, սովորեցնելու, դաստիարակելու համար, այլ որովհետեւ սիրում ու փնտրում են գրականություն, որովհետեւ նվիված են իրենց գործին ու անկախ հեղինակի ով լինելուց, ինչ-որ կազմակերպության, խմբակի, կուսակցության պատկանելիությունից նախեւառաջ գնահատում են գիրը:

  • Գաբրիելլա says:

    Զառան ասում է ՝ Քննադատը պետք է սիրի եւ կարեկցի մարդուն… Ըստ իս ՝ նախեւառաջ Գրողը պետք է սիրի, խնայի ու պաշտպանի մարդուն եւ ոչ թե անխնա նվաստացնի ու վիրավորի այն անձանց, ովքեր համարձակվում են չհավանել իր գործերը… Ես ոչ մեկին էլ անձնապես չեմ ճանաչում, բայց կարծում եմ՝ գրականությունն ապրեցնել ցանկացող մարդը չպիտի ընկնի էժան լեզվակռիվների մեջ… Ես որպես հասարակ ընթերցող՝ մեղմ ասած չհավանեցի Ձեր գրածները, մեծարգո Մ.Պ., էլ ավելի անտանելի էին քննադատներին տված Ձեր գնահատականները… Հ.Գ. Աշխատել եմ հնարավորինս խաղաղ երեւալ, չնայած սպասում եմ Ձեր անխնա հալածանքներին 😀 Հ. Գ . համարձակվում եվ հալածանքներ բառերը գրում եմ չակերտների մեջ

  • Մարինե Պետրոսյան says:

    ինչ մեղք եք, տղերք…………

  • Վերջնագիր says:

    Մինչև վերջին ջրհեղեղը այպես պատասխանեք իրար, հանկարծ մեկդ մյուսի խոսքի տակ չմնա…Հոգնեցիքն արդեն, էլի…

  • Մարինե Պետրոսյան says:

    Գաբրիելլա, ես իմ բանաստեղծությունները հավանողներ շատ ունեմ, եւ չհավանողների հետ էլ խնդիր չունեմ: Եթե կարդաս վերեւի քոմենթները, կտեսնես որ ես չէի պատասխանում նույնիսկ ամենակոպիտ վիրավորանքներին, մինչեւ որ ասպարեզում հայտնվեցին իրանց պաշտոնապես քննդատատ համարող ջահելները եւ փոխանակ ըստ էության բան ասելու, սկսեցին խոսել «արտաքին թիթիզություններ»-ի կարգի բառապաշարով: Կրկնում եմ` ես նորեկ չեմ պոեզիայում, եւ նման նորահաս քննադատների կարիքը վաղուց չունեմ, ուղղակի ահավոր տխուր ա, որ էս տարածքի որոշ երիտասարդներ են շողոքորթ հիացմունքով կրկնում անգիտությունը իրանց համար հպարտություն սարքածների խոսքերը: Ինձ դրանից հեչ բան չի լինի, իսկ այ նոր եկող սերունդը, եթե հանդուրժում ա ագրեսիվ հետամնացության դիրքերից խոսողներին, կարող ա ոտքով գլխով կորի, ու մինչեւ հասկանա դա` ուշ լինի: շատ ափսոս ((((((((((

  • Սերինե says:

    Գրական էթիկա, ինչու տրված չես բոլորին: Մարինե ջան , ամեն ինչին հո չեն պատասխանում: Անուններ չեմ գրում, բայց եթե մեծ արժեքներ ստեղծես մեծն քննադատուհին ինչքան էլ ուզում ե մեծ քոմենթներ անի, միեևնույնն է, բանաստեղծուհի չի դառնա: Կոնկրետ քո գործերը և թերություններ ունեն և լավ կողմեր, ինչպես ամեն նորմալ բան, պետք չէ տանել այլ ոլորտ: Շնորհակալություն:

  • ANNA says:

    Im hamest meknabanutyan dimac Dzezanic chey el aknkalum hamest patasxan, bayc aydpisi parzunak ev anmit comment grel el petq cher, grox@ petq e ir arjanapatvutyun@ bardzr pahelov @nduni aroxj qnnadatutyun@(xosqs veraberum e qnnadatneri asacin). Duq tarorinak agressia eq tacum bolor meknabanutyunneri nkatmamb, petq che ays amen@ aydqan hivandagin @ndunel)) havelem, vor cicaxeli vochinch chkar.. Jisht nkateciq` grakanutyun@ nrancn e, ov ayn stexcum e, sakayn voch erbeq nran@, ov chi karoxanum aroxj qnnadatutyunic das qaxel. Hargarjan Marine, eakana che qnnadati tariq@, kariq chka nshel qnnadat@ ”cer” e, te ”jahel”! Eakann ayn e te inch imast e parunakum ir qnnadatutyun@. Sxalvum eq, ete karcum eq, vor es ”shoxoqort hiacmunqov krknum ey” H. Hambardzumyani ev A. Nikoghosyani asacner@. Es @ntercox em, es cankanum em nor nyut qaxel im @ntercacic, Dzer mot ayd ”nor@” bacakayum e! Es nor chem hamarum Dzer ketadrutyan bacakayutyamb ev animast sharadranqov hagecac stexcagorcutyunner@! Shnorhakalutyun ushadrutyan hamar!

  • Մարինե Պետրոսյան says:

    innocentia sancti : սուրբ անմեղություն 🙂

  • Անի says:

    նապաստակը ապաքաղաքական չէ….հիշենք ԽՍՀՄ-ից դե սպասիրի նապոյին

  • Snorri Sturluson says:

    Սա արդեն վերածվել է “քուչի բազարի”։ Ծիծաղելի է։
    Եւ դու՞ք եք ժամանակակից հայ գրողները։ Գրականությունը երբեք այսքան ցածր չէր իջել։ Ողբում եմ այն սերնդի ճակատագիրը, որ ձեզնից պիտի օրինակ վերցնի։ Արվեստագետը պիտի արժանապատվություն ունենա։

  • Snorri Sturluson says:

    Մարինե Պետրոսյան, հավես գրող եք, բայց Ձեզ ավելի շատ եք սիրում, քան ճշմարտությունը։
    Ճշմարտություն ասելիս երբեք մարդկանց կարծիքներն ի նկատի չունեմ, որովհետեւ ադքան տափակ չեմ։ՃՃ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *