ԼՈՒՉԻԱՆ ԲԼԱԳԱ | Բանաստեղծություններ

Lucian-Blaga
ԵՐԵՔ ԴԵՄՔ

Մանուկը ծիծաղում է.
– Իմաստությունս և սերս՝ խաղն է:
Երիտասարդը երգում է.
– Խաղս և իմաստությունս՝ սերն է:
Ծերը լռում է.
– Սերս և խաղս՝ իմաստությունն է:

ԼՌՈՒԹՅՈՒՆ

Շուրջս այնքան լռություն է, որ ինծ թվում է, թե լսում եմ
լուսնի շողերի բախյունը պատուհաններին:

Կրծքում
օտար մի ձայն արթնացավ
և մի երգ ինչ-որ կարոտ է երգում, որ իմը չէ:

Ասում են, թե նախնիները, որ մեռան անժամանակ,
ջղերի մեջ՝ դեռ ջահել արյուն,
արյան մեջ՝ մեծ կրքեր,
կրքերի մեջ՝ ողջ արևը,
գալիս են, գալիս՝ ապրելու համար մեր մեջ
իրենց չապրած կյանքը:

Շուրջս այնքան լռություն է, որ ինծ թվում է, թե լսում եմ
լուսնի շողերի բախյունը պատուհաններին:

Ո՞վ, ո՞վ գիտե, հոգիս, ի՞նչ կրծքում էլ պիտի երգես
դարերի ընթացքում
լռության անուշ լարերի վրա
մթի քնարների վրա
քո խեղդված կարոտը
և բեկված կյանքի ուրախությունը: Ո՞վ գիտե: Ո՞վ գիտե:

ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

Տունս այստեղ է: Այն կողմում՝ արևը և պարտեզը փեթակներով:
Դուք անցնում եք ճանապարհով, տեսնում եք դարբասի ճաղերի միջից
և սպասում եք, որ ես խոսեմ: Ինչի՞ց սկսեմ:
Հավատացե՛ք, հավատացե՛ք ինձ,
ամեն ինչի մասին կարող ես խոսել՝ որքան ուզես.
բախտի մասին և լավ օձի մասին,
հրեշտակապետի մասին, որ գութանով
հերկում է մարդու պարտեզները,
երկնքի մասին, դեպի ուր բուսնում ենք,
ցանկության և անկումի մասին, թախծի և խաչելության մասին,
և ամենից առաջ՝ մեծ անցումի մասին:
Բայց բառերն արցունքներ են, ովքեր շատ կուզեին լալ
և չեն կարողանում:
Դա՜ռն են բոլոր բառերն այնքան,
ուստի թողեք
համր թափառեմ ձեր մեջ,
փակ աչքերով ձեզ հանդիպեմ:

 

Ռումիներենից թարգմանեց Անդրեյ Պասլարիուն

Share Button

Նշանաբառ՝

3 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *