Մար Մարգարյան | Աստղափոշի

լռությունն աններդաշնակ քաոտիկ ճառագայթում
վերափոխում է ինձ որպես մարմնեղ գոյ,
որտեղ ճնշումը փետուրի քնքշություն ունի,

ես տարածվում եմ մթան անեզրության մեջ,
որպես անծայրածիր ծիր գոյության ու անգոյության,

հատ
հատ
հատ
փոշեհատիկները խաղում են ճառագայթանման խեղարկիչներիս հետ,
իմ ուժը կլանում է անծիր անշրջելիությունը,

ասա, ո՞վ եմ ես…

սեղմվում են հույզերս, ճնշումս, տատանումներս,
ես ուզում եմ դուրս գալ կառավարելիությունից կատարյալ գիտակցման,
ես ուզում եմ պայթել որպես անուժ փշրելիություն
ու սպանել շուրջս բոլոր աստվածներին,

Ոգի՜, դու գոյություն չունես,
ու դա իմ տեսնելիքի նպատակակետն է,

թող ոչնչանա ամենը,
թող ոչնչանա ամենը,
ինչն արարել է ինձ որպես գոյություն,
թող ոչնչանան լույսն ու կենդանությունը,
թող բեռնաթավի մթնոլորտը հաճույքի ապրումակցումից…

մանր փոշեհատիկները լափում են կենդանության օղակները
ու ցավը տասնպատկվում է տիեզերական եռերգության շոշափուկներում,

քառատրոփ ցավ, խեղիր իմ գոյի նախակետն արար,
թող մոտալուտ մահը ժպտա ինձ
հավերժահարսի կատարելությամբ

ես
ես
ես չկամ..

ւ
,

———-————————————-

Չգոյություն….……….…

——————————————————————————————————————————————————————————————————————–

օ

Օ

օ

Մ

մ

Ս

Ա

հ

սՏ

Հ

ես շարժ եմ
ես կառավարված գիտակցում եմ
ես գոյություն ունեմ
ես ճնշում եմ

օ

Ս

Հ

Մ

աԱ

Սսս

ո՞վ եմ ես
ո՞վ եմ ես
մենք գոյություն ունենք
ես տեսնում եմ քեզ
ո՞վ ես դու
դու ու ես
մենք չկանք
հիմա
և հետո
և մեզնից առաջ

Ս

Վ

Տ

ր

Հ

բաց չթողնես ինձ
մենք մեկ գոյություն ենք
ծնված անգոյությունից
մենք երկու մարմին ենք մեկ էությամբ
զգու՞մ ես մեզ
տեսնո՞ւմ ես ինձ
հիմա տեսնո՞ւմ ես ինձ
ես դու եմ
ես դու եմ…

 

ՆԱՎԻ ԵՐԳԸ

Նավը սիրում է մրրկահույզ օվկիանոսներ,
Նավը սիրում է խելագարություն,
Հե՜յ, աննորմալ քամիների խաղալիք,
Զգույշ, չմոլորվես քաոտիկ օվկիանում:

Նավը սիրում է փոթորիկներ խժռել,
Նավը սիրում է խորամանկ ինքնակառավարում,
Հե՜յ, մոլեգնած մրրիկների խաղալիք,
Ո՞վ ես դու ահռելի օվկիանում:

Մենք՝ համաչափ պտտվող այս գնդի վրա
Ստեղծող ու կործանող էություններս,
Հերքելով բոլոր կանոնները՝
Ջրում թե ցամաքում,
Հողի տակ թե լուսնի վրա,
Շարունակ փնտրում ենք…
Մենք՝ ռիթմիկ պտտվող այս գնդի վրա
Վաղուց մոռացված առասպելներս,
Մերժում ենք ու խորանում,
Խորանում ենք ու խորտակվում,
Խորտակվում ենք ու համբարձվում
Ինքներս մեր մեջ…

Մենք՝ խելառ ու չկառավարվող նավավարներս,
Սիրում ենք խժռել կատաղի փոթորիկներ,
Մենք՝ խելառ ու չկառավարվող նավավարներս,
Սիրում ենք մեզ պես խելառ ու չկառավարվող աստվածների:

Հե՜յ, փոթորիկներ սանձող մարդ,
Ո՞վ ես դու,
Հե՜յ, խելագար մրրիկների ասպետ,
Սիրում ես, չէ՞, երբեմն մոլորվել
Անեզր Օվկիանում:

 

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *