ՄԱՐԻՈՒՍ ՉԵԼԱՐԻՈՒ | Բանաստեղծություններ

Մարիուս Չելարու

Մարիուս Չալարիուն (Չելարու) ծնվել է 1961թ.
Ռումինիայի Վասլուի շրջանիՆեգրեշտի քաղաքում: Ավարտել է «Ալեքսանդրու Յոհան Կաուզա»-յի անվան համալսարանի տնտեսագիտության բաժինը, մասնագիտությամբ տնտեսագետ է:

Հեղինակ է հոդվածնների, բանաստեղծությունների, արձակ և թարգմանական գործերի, տպագրվել է տարբեր միջազգային անթոլոգիաներում և տարբեր պետությունների ամսագրերում և հանդեսներում: Ռումինիայի գրողների միության անդամ է, Կանադայի Քվեբեկի Ռումինալեզու գրողների միության անդամ, տպագրել է ավելի քան 30 գրքեր( վեպեր, բանաստեղծություններ` հայկու և թանկա, նաև քննադատություններ, էսսեներ, թարգմանություններ), արժանացել է մի քանի միջազգային գրական մրցանակների:

ԱՐԱՐՈՒՄ

Աշխարհը ստեղծվել է արցունքի անտառից
Արցունք է ծորում Աստծո թարթիչներից
Ամեն արցունքից իրար հետևից
Հոսեց մեր կյանքը՝ բուրալով սրտեր,
Ադամը կծեց Եվայի ստինքը
Կում առ կում ըմպեց թույնն առաջին ճիչի
Եվ այն էլ միայն՝ Եվայի շուրթից
Կորուստն էր թափվում՝ արդեն ստվերոտ
Ինչպես բողբոջը՝ ատելության մեջ։
Աստվածը վշտում ցանեց ժպիտն իր ամեն ստվերում,
Մրգի ամեն մի այտում
Գարունն ընդունեց մարդուն
Անտառներն ընդունեցին իրենց բնակիչներին
Մայրամուտը բացվեց երկնի թարթիչների տակ
երկինքը՝ հրեշտակների խոնարհ մուրացկան
Ելնում է ընդդեմ տարածությանը՝ դառնությամբ լեցուն
Հրաշքն այս դառնում է խաղ
Աստվածները փախչում են հոգիների պատուհաններով։
Քամին փչում է աշխարհի բոլոր երակներով
որտեղ հեղվում են արցունքներն արարման
Հրեշտակների թևերին սփռված ծաղկաթերթերը՝
որպես աղոթքներ
բացվում են ահա։

ՔՐԻՍՏՈՍ

Մեր առջևում
Բոլորին անտեսանելի
Քրիստոսն է կանգնած
Եվ տխրորեն
Սուրբ շարականներն է ասում ոչ ոքի։
Նա շշնջում է՝
Ես եմ Քրիստոսը
Ես եմ կրում վիշտն աշխարհի
Արյունն է հեղվել վերջին պատերազմում
Ես եմ կրում երջանկությունն աշխարհի
Վերջին նոր ծնված մանկան ժպիտում
Այդ ես եմ կրում արևը, ծաղիկները
Երազելու տենչը
Երազելն իմն է
Ձերը՝ հավատալ, թե ոչ։
Ես եմ Քրիստոսը
Տխուր շշնջում է նա
Իմ հոգու խորքում
Ամբողջ աշխարհի սերն է շշնջում
Արյունը նրանց, ովքեր սպանվել են
Եվ նրանց, ովքեր էլ չեն ծնվելու, հոսում է ահա
իմ երակներով
Եվ իմ ափերը
Ծակծկվել են մեխերով ձեր անտարբերության։
Ես եմ Քրիստոսը
Դրախտի բոլոր գետերը հոսում են սրտիցս
Սիրո վարդերը բացվում են սրտումս
Այնտեղ ապրում եք դուք
Որ տեսնում եք ինձ
Որ չեք կարող ունկնդրել ինձ՝ իմ պոեզիայի մեջ
Աստված տանիք է գտնում լվալու
Մտքերն իր ձեր ամեն արցունքում։

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *