Հատիկները հողն են ընկել,
Հատիկներն անձրև են ուզում,
Նրանց անձրև է պետք:
Պատռի՛ր կուրծքս,նայի՛ր ներսս.
Դու կտեսնես այնտեղ՝ ամեն ինչ այրվում է կրակում:
Մեկ օրից ուշ կլինի:
Մեկ ժամից ուշ կլինի:
Մեկ ակնթարթ և էլ չես կանգնի:
Եթե բանալիները չեն համապատասխանում դռներին,
Ուսով ջարդիր դռները:
Մայրի՛կ, մենք բոլորս ծանր հիվանդ ենք:
Մայրի՛կ, ես գիտեմ՝ մենք բոլորս խելագարվել ենք:
Մատների արանքում երկաթ:
Սեղմված բռունցք:
Դաստակից վերև հարված՝ մարմինը տանջող:
Բայց արյան փոխարեն երակներում սառած թույն,
Դանդաղ թույն:
Կործանված աշխարհ:
Կոտրված ճակատներ:
Երկու մասի կիսած հաց:
Եվ ահա ինչ-որ մեկը լացում է, իսկ ինչ-որ մեկը՝ լռում,
Իսկ ինչ-որ մեկն այնքան ուրախ է:
Ինչ-որ մեկն այնքան ուրախ…
Մայրի՛կ, մենք բոլորս ծանր հիվանդ ենք:
Մայրի՛կ, ես գիտեմ՝ մենք բոլորս խելագարվել ենք:
Դու պետք է ուժեղ լինես,
Դու պետք է կարողանաս ասել՝
«Ձեռքերդ հեռու, հեռու ինձնից»:
Դու պետք է ուժեղ լինես,
Այլապես ի՞նչու լինել:
Ինչ արժեք կունենան բառերը հազար,
Երբ կարևոր կլինի ձեռքի ամրությունը:
Եվ ահա դու կանգնած ես ափին
Եվ մտածում ես՝ լողա՞լ, թե՞ չլողալ:
Մայրի՛կ, մենք բոլորս ծանր հիվանդ ենք:
Մայրի՛կ, ես գիտեմ՝ մենք բոլորս խելագարվել ենք:
Թարգմանությունը ռուսերենից՝ Արամ Ավետիսի