Ով դու՜, ամեն հայացքն իմ
Թելի նման կապել ես քեզ, 2X
Մինչ շունչը տամ իմ վերջին
Չեմ թողնի ես քո ուղին, 2X
Թեպետ դեպի հուրն ես քաշում
Սիրտն իմ քո նազանքով, 2X
Երկու աշխարհի [1] հետ չեմ փոխի
Մեկ ծոպը քո վարսերի, 2X
Արբած ամեն հայացքից քո՝
Ուժգին քան շարաբն ու գինին, 2X
Ե՞րբ կթողնի, իմ մտքից գնա
Մեկ շունչը՝ երազ քո մասին, 2X
Վանդակում պատրանքի քո, 2X
Մնում եմ ես քո սպասումով,
Մինչ դու վանդակը կոտրես,
Ու ճախրեմ ես դեպի քեզ, 2X
Արբած ամեն հայացքից քո՝
Ուժգին քան շարաբն ու գինին, 2X
Ե՞րբ կթողնի, իմ մտքից գնա
Մեկ շունչը՝ երազ քո մասին, 2X
Վանդակում պատրանքի քո, 2X
Մնում եմ ես քո սպասումով,
Մինչ դու վանդակը կոտրես,
Ու ճախրեմ ես դեպի քեզ։ 2X
Ա՜խ, սիրտ իմ, թող ճախրեմ դեպի քեզ։
Հոմայուն Շաջարյանը ծնվել է 1975 թվականին, Թեհրանում։ Նա Իրանի ամենահայտնի դասական և ժամանակակից երաժիշտներից մեկն է, որը վարպետորեն կատարում է իրանական դասական երաժշտություն՝ ռադիֆ և ֆյուժն ոճում։ Նա հայտնի է իր հստակ, տեխնիկապես կատարելագործված ձայնով և իրանական ավանդական երաժշտության նորարարական մեկնաբանությամբ։ Նրա հայրը՝ իրանական երաժշտության մեծագույն վարպետ, լուսահոգի Մոհամադ Ռեզա Շաջարյանը, համարվում է Իրանի ազգային և մշակութային խորհրդանիշներից մեկը։
Հոմայունը մանկուց սովորել է երգեցողություն, թոնբակ (պարսկական հարվածային գործիք) և քամանչա։ Նրա երաժշտությունը միավորում է իրանական դասական պոեզիան ու ժամանակակից մեղեդիները, ինչը նրան դարձրել է իրանական երաժշտության ամենաազդեցիկ գործիչներից մեկը։
Այսօր Հոմայուն Շաջարյանն Իրանի ամենահայտնի կատարողներից մեկն է, ով ունի միլիոնավոր երկրպագուներ ամբողջ աշխարհում։
Թարգմանությունը պարսկերենից՝ Սոնա Փափազյանի և Դիանա Սիսակյանի