Վիլո Մաթոսյան | Մենք վատն ենք

Մենք վատն ենք.
Աստծո ստեղծած հրաշքներից ամենավատը, բայց
ամեն ինչ լավ է
դու ժպտա:

Հիշու՞մ ես համար 6 հիվանդասենյակի խենթերին.

Նրանցից ոչ մեկ չբուժվեց.

Ոչ մեկ չցանկացավ դառնալ սովորական դժբախտ մարդ:

Ամեն ինչ լավ է
Ծառերը շնչում են շուտով անձրևն էլ կգա.
Դու ժպտա…

մենք էդպես էլ չենք իմանա թե վաղն ու՞մ կճանապարհենք ,
ու՞մ կսպասենք
Կամ ո՞վ կգա,
բայց պատրաստ եղիր, որովհետև ամեն ինչ անցնում է…

Մենք վատն ենք.
Ամենասիրուն վատը Աստծո ստեղծածների մեջ,
բայց դու ժպտա…

Հիշու՞մ ես Սերվանտեսի Խելագարին
Նա վերջապես խելքի եկավ, բայց ափսոս շատ էր առաջ գնացել…

Ամեն ինչ լավ է.

Շուտով կայրեն մյուս բոլոր գրքերը, իսկ հերոսները կապրեն մեր կողքին…

Մենք վատն ենք.
Աստծո հրեշտակներից ամենավատը,
բայց դու ժպտա,
որովհետև
ուրիշ ոչ մի լավ բան չի մնացել…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *