Մեծ աչքերդ ինձ կսպանեն՝ հանկարծակի ու դաժան,
Նրանց շքեղ տեսքից, անգամ, ես կսկսեմ դողդղալ,
Սրտիս խորքում վերք կդառնա՝ սուր ցավերով անտոկուն,
Միայն խոսքդ ինձ կբուժի, բայց վիրավոր իմ սրտում
Քո պատճառած վերքը երբեք չի սպիանա՝ անհատնում:
Մեծ աչքերդ ինձ կսպանեն՝ հանկարծակի ու դաժան,
Նրանց շքեղ տեսքից, անգամ, ես կսկսեմ դողդղալ,
Անկեղծ խոսքս թե որ լսես ու հավատաս իմ սիրուն,
Կհասկանաս, որ միայն դու ես կյանքս թագադրում:
Մեծ աչքերդ ինձ կսպանեն՝ հանկարծակի ու դաժան,
Նրանց շքեղ տեսքից, անգամ, ես կսկսեմ դողդղալ,
Սրտիս խորքում վերք կդառնա՝ սուր ցավերով անտոկուն…
Թարգմանությունը անգլերենից՝ Էդիթ Մարգարյանի