Կուրտ Վոնեգուտ | Մի քանի անխուսափելի ճշմարտություն

Ընդունեք մի քանի անխուսափելի ճշմարտություն. որ գները պիտի հար աճեն, որ քաղաքական գործիչները պիտի դավաճանեն իրենց կանանց, ու երբ դուք ծերանաք, երևակայության գիրկն եք ընկնելու, թե եղել եք երիտասարդ, թե գները եղել են ողջամիտ, իսկ քաղաքական գործիչները՝ ազնվաբարո, ու որ երեխաները հարգել են իրենց ծեր ծնողներին:
Ի դեպ, հարգեք ձեր ծերերին, դու երբեք չեք իմանա, թե երբ նրանք կլքեն ձեզ ընդմիշտ:

***
Բարեհոգի եղեք ձեր եղբայրների ու քույրերի նկատմամբ. նրանք ձեր լավագույն կապն են անցյալի հետ և, ամենայն հավանականությամբ, նրանք են, ովքեր կմնան ձեր կողքին ապագայում:

***
Հիշեք հաճոյախոսությունները, որ ստանում եք, բայց մոռացեք վիրավորանքները, և եթե հաջողեք դրանում, պատմեք ինձ՝ ինչպե՞ս:

***
Դուք այնքան շատ չեք կշռում, որքան ձեզ թվում է:

***
Խնայողաբար վերաբերվեք ուրիշի սրտին: Եվ մի՛ հաշտվեք նրանց հետ, ում համար մեկ է՝ ինչ կզգա ձեր սիրտը:

***
Ձեզ մեղավոր մի՛ զգացեք, եթե չգիտեք՝ ինչպես վարվել ձեր կյանքի հետ:
Ամենից հետաքրքիր մարդիկ՝ իմ ճանաչածներից, 22 տարեկանում պատկերացում չունեին, թե ինչպես կկամենային անցկացնել իրենց կյանքը: Ընդ որում, ինձ առավել հետաքրքիր թվացող՝ քառասնամյա իմ ծանոթներից ոմանք չգիտեն մինչ օրս:

***
Երգեք:

***
Հիշեք, որ ընկերները գալիս և գնում են, բայց մի քանի թանկագինների պիտի ամուր բռնել:

***
Եվ խնդրում եմ՝ մի՛ կարդացեք ամսագրեր սիրուն կյանքի մասին. դա ձեզ կստիպի զզվելի թվալ ինքներդ ձեզ:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտների համար կարդացած խոսքից

Թարգմ․ ռուսերենից՝ Անուշ Սարգսյանի

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *