ՄՈ ՅԱՆ | Նոբելյան դափնեկիր 2012

2012 թ.-ի գրականության ոլորտի Նոբելյան մրցանակակիր է դարձել չինացի գրող Մո Յանը: Այս մասին հոկտեմբերի 11-ին Ստոկհալմում հայտարարել է Նոբելյան հանձմաժողովի ներկայացուցիչ, Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար, գրող եւ պատմաբան Պետեր Էնգլունդը: Գրողին մրցանակը հանձնվել է իր ստեղծագործությունների համար, որոնցում «Ցնորական իրականությունը զուգակցվել է ժողովրդական հեքիաթների, պատմությունների եւ արդիականության հետ»:

Մո Յանը չինացի գրող Գուան Մոեի կեղծանունն է, որը բառացիորեն թարգմանվում է «լռիր»: Մո Յանը հանդիսանում է Հոնկոնգի Բաց համալսարանի պատվավոր դոկտոր: Արձակագրին համաշխարհային ճանաչում են բերել նրա երկու պատմվածքները, որոնց հիման վրա 1987 թ.-ին ռեժիսոր Ջան Իմոուին նկարահանել է «Կարմիր գաոլյան» ֆիլմը:

Մո Յանին ոչ պաշտոնապես անվանում են Ֆրանց Կաֆկայի եւ Ջոզեֆ Հելերի չինացի համանմանը:

Հիշեցնենք, որ Ստոկհոլմում մեկնարկած Նոբելյան 111-րդ շաբաթի շրջանակներում արդեն հանձնվել են ֆիզիկայի, քիմիայի եւ ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտների մրցանակները: Հոկտեմբերի 12-ի Օսլոյում կհայտարարվի նաեւ Նոբելյան Խաղաղության մրցանակակրի անունը:

News.am

Share Button

Նշանաբառ՝

2 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *