ԱՐՁԱԿ 2011 | Իմ հեղինակը

Արձակ 2011 պատմվածքների մրցատյանը (ժյուրի) ամփոփել է մրցույթի արդյունքները և մրցույթին ներկայացված 121 պատմվածքներից առանձնացրել 19 պատմվածքներ, որոնք պետք է հրատարակվեն առանձին ժողովածուով: Մինչ հիմնական երեք հաղթողների անունների հայտարարումը առաջիկա 10 օրվա ընաթացքում ստորև ներկայացված 19 պատմվածքներից առցանց քվեարկությամբ պետք է որոշվի նաև «Իմ հեղինակը» անվանակարգի հաղթողը:

Արձակ մրցույթի երկրորդ փուլ անցած հեղինակների ցանկը`

ԱՎԵՏԻՔ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ, Ավետիք Մեջլումյանը սիրում է ծանրամարտ
ԱՐԱ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ, Աստիճանների վրա
ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒԼԲԱՆԳՅԱՆ, 301 գրամ
ԱՐՄԵՆ ՕՀԱՆՅԱՆ, Կիկոսի վերադարձը
ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Կոմպոզիցիա 33
ԼՈՒՍԻՆԵ ՎԱՅԱՉՅԱՆ, Պատահում `կյանք է
ՀՈՎԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, Մաթեմատիկա
ՀՈՎԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, 25 րոպե
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԱՆՅԱՆ, Զավակս
ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ, Գագոն
ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ, Ապորիա
ՄՀԵՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ, Գաբրիել
ՆԱՐԻՆԵ ԿՌՈՅԱՆ, Ճամբար
ՌԱՖԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, Հակածառը
ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վազիր Բիբի… Ինձ մի սպասիր…
ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Կաթոց
ՎԱՉԵ ԵՓՐԵՄՅԱՆ, Կոկտեյլ` Դեկտեմբերի 21-ով կամ տարօրինակ տարեգրություն
ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, Խխունջն ու փետրավոր ամպերը
ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, Հանդիպում

Քվեարկությանը մասնակցելու և պատմվածքները կարդալու համար անցեք այս հղումով:

Share Button

6 Կարծիք

  • Gagik Balasanjan says:

    Մարդկային ճակատագրի անզուգական պատմություն է:

  • Արմեն Նիկողոսյան says:

    Հետաքրքիր է, որքանով են հաշվի առնվել առաջին փուլի օնլայն քվեարկության արդյունքները: Երկրորդ փուլ անցնելու չափանիշները մնում են անհայտ, ինչը, իմ կարծիքով կասկածի տակ է դնում մրցույթի արդարությունը:

  • Գրանիշ says:

    Հարգելի Արմեն Նիկողոսյան` առաջին և երկրորդ փուլի օնլայն քվեարկություն երբեք չի եղել, եղել է միակ քվեարկություն ժյուրիի ընտրած շարթ-լիստից, որը դեռևս ընթացքի մեջ է:

  • Արմեն Նիկողոսյան says:

    Առաջին փուլում եղել է մեկնաբանություններ գրելու հնարավոթրություն, և այդ մեկնաբանությունները նույնիսկ հաշվարկվել են: Լավ է, որ դրանք հաշվի չեք առել, թե չե յուրաքանչյուր գրաֆոման, կարծելով թե Գոգոլի “Քթից” է ծնունդ առել, իր բոլոր ծանոթներին կարող էր անհանգստացնել` անտաղանդդ և անբովանդակ պատմվածքի մեկնաբանությունը գրելու անվերջ խնդրանքներով: Սակայն ավելի լավ չէ’ր լինի, արդյոք, եթե ժյուրին հրապարակեր որոշակի չափանիշներ և մոտեցումներ:

  • Մարգարիտ Եսայան says:

    Խնդրում եմ տեղեկացրեք, թե մրցույթի ներկայացված բայց շորթ-լիստ չանցած պատմվածքները որտեղ կարող եմ կարդալ:

  • Լուսինե Բարխուդարյան says:

    Իսկ ինչու’ են ընտրվել հենց 19 պատմվածք, և ոչ թե 20: Կարելի էր, օրինակ, ավելացնել Գազազյանի` այդ հետսոցիալիստական ռեալիզմի ներկայացուցչի պատմվաժքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *