Սոֆյա Առաքելյան | Նամակ բեր ինձ

Նամակ բեր ինձ։
Ծովերից, եզրերից խոսիր, պատմիր անցյալից, ասա որ տարիները ընդամենը աչքերիս տակ ծնված կնճիռներն են միայն …
Լինելու ենք ապագայում, պիտի հափշտակվենք իրարով, պիտի ճանաչեմ ես ինձ նորովի։
Խոսիր Վարդգես Պետրոսյանից,
Ուղարկիր բառեր նոր հեղինակներից …
Հեգնիր, արհամարիր գրածներս,
Թույլ տուր տառապել,
Հոգուս մեջ մի նոր սեպ խրիր։
Թող արյուն հոսի, ձեռքերս նրանում թաթախվի։
Դուռդ բաց պահիր, կանչ արա։
Ոտնաձայներս հաշվիր։
Անծանոթ ձևանալով՝ նայիր ինձ ուժգին ցանկությամբ։
Խճճիր հոգիս, կանչ արա։
Տեղտարափ անձրև թող լինի, տանիքները պոկվեն շենքերից ։
Քամին հագուստս թող տանի, բոլորովին դատարկ, բոլորովին մերկ, արցունքն աչքերիս.
Կանչ արա,
Նայիր անթարթ հայացքով՝ ձևանալով շատ հասուն,
կիսիր ցավն իմ,
Տառապանքը
փոթորիկներ բեր՝
Մի նամակ գրիր …

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *