ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ 2012

Հայաստանի ազգային գրադարանում ապրիլի 16-ին, ժամը 11:00-ին, կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը: Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ այս միջոցառումն անց է կացվում 2002 թվականից, ամեն տարի, որի ընթացքում կարևորվում են գրադարանի, գրքի, ընթերցանության և գիտելիքի դերը: Միջոցառումներին մասնակցում են Հայաստանի բոլոր գրադարանները:

Հերթական Ազգային գրադարանային շաբաթը յուրահատուկ է, քանի որ նշվում է հայ գրատպության 500-ամյակը և Երևանը հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք:
Ապրիլի 16-ին Հայաստանի ազգային գրադարանում, մայրաքաղաքի, մարզային և համայնքային գրադարաններում տեղի կունենա Ազգային գրադարանային շաբաթի բացումը: Ապրիլի 17-ը հայտարարաված է հայկական գրատպության 500-ամյակին նվիրված օր: Բոլոր գրադարաններում կանցկացվեն միջոցառումներ նվիրված այդ հոբելյանին: Ապրիլի 18-ը հոբելյանական միջոցառումների օր է. նշվելու է Մեսրոպ Մաշտոցի 1650, Անանիա Շիրակացու 1400, Սայաթ Նովայի 300, Հովսեփ Օրբելու 125 և հայ մշակույթի այլ երախտավորների հոբելյաններ: Ապրիլի 19-ին կանցկացվի հայ գրատպության 500-ամյակին նվիրված դպրոցականների ստեղծագործական շարադրությունների մրցույթ: Ապրիլի 20-ի միջոցառումները նվիրված են մայրաքաղաք Երևանին: «Երևան, իմ բարի քաղաք» խորագրով կներկայացվի 2012-ի գրքի համաշխարհային մայաքաղաքը` Երևանը: Ապրիլի 21-ը գիրք նվիրելու և ընտանեկան ընթերցանության օր է: Ապրիլի 22-ին տեղի կունենա աշխարհի այբուբենների թատերականացված շքերթ: Ազգային գրադարանային շաբաթը կամփոփվի ապրիլի 23-ին:

Արմինե Վարդանյան
ՀԱԳ հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *