Գևորգ Էմին | Նայիր, խաղաղ նայիր այս անցավոր կյանքին

Լուսնկարը՝ Սուրեն Սարումյանի

Բանաստեղծություն ի սկզբանե կայքում հրապարակվել է Արցախյան պատերազմում անմահացած Դավիթ Խեչոյանի անունով և Ռուբեն Բանուչյանի առաջաբանով, որն էլ հենց շփոթութայն հիմք էր հանդիսացել: Ներկայացնելով բանաստեղծությունը՝ Ռուբեն Բանուչյանը գրել էր . «Անմահացավ, իմ ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Խեչոյանը։ Չափազանց քչախոս, ինքնամփոփ ու համեստ, նույնքան խելացի։ Չգիտեմ, աննկատ ծառայեց, աննկատ զորացրվեց, նույնկերպ կամավորագրվել էր փաստորեն։ Ու ես անմահացածների ցանկում տեսա իրան։ Աննակատ էր էդ տղան բոլոր առումներով, քիչ բացահայտված։ Նա գրում էր, մենք գիտեինք, հրանոթի արկերի տակ շատ նոթատետրեր կար իր ձեռագրով։ էս մի պատառիկը ձեզ, մեր շարքերից բանաստեղծ-զինվոր պակասեց»։ Հետագայում պարզեցինք, որ բանաստեղծության իրական հեղինակը Գևորգ Էմինն է, իսկ Դավիթ Խեչոյանը՝ նրբազգաց, բանաստեղծ հոգով երիտասարդ, որ հավանաբար պարզապես արտագրել է նոթատետրում իր սիրելի բանաստեղծության տողերը: Եվ թող այս բանաստեղծությունը նվիրվի մեր բոլոր անմահացած հերոսներին, քանզի Դավիթի շնորհիվ այն մի նոր ճակատագիր է ձեռք բերել:

 

Նայիր, խաղաղ նայիր այս անցավոր կյանքին,
Բյուրեղ ցող է իջնում ծաղիկների վրա,
Վաղն արևի շողից նա կցնդի կրկին,
Իր համբույրը թողած թերթիկներում նրանց։
Վաղն արևի շողից նա կցնդի կրկին,
Էլ չեն հիշի գունեղ ծաղիկները նրան։
Նայիր, խաղաղ նայիր այս անցավոր կյանքին,
Բյուրեղ ցող է իջնում ծաղիկների վրա։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *