1, 2, 3, 4 … չէ, էսպես չեմ կարողանա քնել, 1 2 3 4… ձայնդ կտրի էլի. հիմա ինչ, սկսեմ փիլիսոփայել, մոռացա բանալիները սեղանին, հիշեմ՝ առավոտյան, թեյ կխմեմ, իսկ եթե վաղը չստացվի, քնի՝ 1 2 3 4 . . . հաստատ մի օր ջարդելու եմ, խնդրել էի՝ սենյակից տաներ, չէ, ոնց կլինի, երևի մամային թվում ա, թե միշտ պետք ա ժամին հետևեմ, չուշանամ, բանալիներս, չմոռանամ հա, էս ցրտին իջնեմ ներքև, կոշիկներս, կոշկակարը կարած կլինի՞, ա՜ ինչ թեյ, սուրճ խմեմ, վաղը շատ գործ կա. հաշվեմ, քնեմ՝ 1 2 3 4 5: Շեղվեմ, ստացվի: 1 սպասի 2 2 2 2 3 4 5, պապին էլ ասում էր թե, Մարին կզնագեմ, պիտի հաշվեմ 100 ոչխար: Մա, ինչի՞ չես տարել ժամացույցը:Ես վերջն եմ, լռությունը ստիպում է մտածել, որ աղմուկ է գլխումս՝ ինչ հանճարեղ, ունքս ծուռ ա, միտք, սելֆի անող էտ աղջիկը էս ֆեյսբուքում փոսթ կաներ ու կմտածեր չեմ մոռանա բանալիները, ինքը էդպես դեմք ա, ու, հա՛, ոչ մենակ, ա՜ էտ ներկած ունքերը, ոնց էլ անում են, զինվորներին նվիրված վեհագույն, ա՜, դե վերջ հայրենասեր, ազգիս հարցերն ա լուծում, բացահայտեց՝ լռության մեջ ավելի շատ ձայներ կան ու երևի Արամ դնեմ անունը, 1 2 3 3:
Ո՞վ եմ ես, գտիիիի քեզ, էլի գիշեր, Վարդանի շունը ձենը գլուխը գցեց ես էլ իհարկե՝ ինչ է կյանքը, փիլիսոփայությունից հայ-հայ ա լիկվիդ էի մնում, ոչ մեկը չի
հասկանում, հասկանում, հասկանում, չի, իսկ փորձում եմ բացատրեմ: Դե բոլորս մտքերում վերջն ենք: Պատկերացրու տարողություն, էն, որ ամեն ինչ մեջդ կա, ամեն
ինչ գիտես, ձևը չես կարողանում գտնես, քեզ տեսնեն, լսեն, լավագույն դեպքում զգան, դատարկ տարողություն, իսկ աղջկաս անունը ՝ Սառա: Վերջ, քըըընում եմ, անիմաստ բաներ մտածի, միտքս չցավա, ախր, առավոտ շուտ պիտի վեր կենամ, հաստատ սուրճ, ես ծովի ափին պառկած ա՜ կինոն ինչի նայեցի, չի քաշի չէ ոտքիցս, ամեն դեպքում, ըհն սենց ավելի տաք ա համ էլ: Պետք ա անձնականից դուրս գամ ու իմը դարձնեմ բոլորինը, շատ չեղա՞վ: Վարդան, շանդ ձենը, ուզոմ եմ քնեմ: 1 2 3սպասի 456: Վերջ վաղվանից նոր օր, նոր կյանք, ու հերիք քնի: Ուղեղս հեսա կցավա, իսկ բանալիներս՝ սուրճից: Էլի հիմարի պես ինձ բաժանեցի երկուսի, հիմարի: Թռավ պատուհանից. հիմար, ճիշտ արեցիր գնա շանդ կտրի, ես, ախր, ոնց չսիրեցի էտ անտեր քիմիան, Արմանը ոնց էր ղժժում էտ կնգա վրա, քնում եմ վերջ, հավես ա, չէ՞: Մահը ծիտ, իրա պես, տեսք ունի հա, այ քո նման, գիշերը գալիս կանգնում ա ներքևում, սառը քամին շոյում ա բիբերս, արցունքը գնաց, քիչ, շատ չէ, ինչ մռութ ա չէ, ես, իսկ խոնավ մազերս ավելի ցանկալի լինեն, իրա սև անձրևանոցը, նրա հետ կգնամ, եթե հենց իրա նման ա, հենց քո նման՝ էտ հայացքը, ֆեյսբուքիդ էն էս նկարիդ պես: Միշտ պատկերացրել եմ տենց, որ գալն էլ հաճելի լինի, ափսոս պառավ կլինեմ, հավանաբար, որդերը ինձ պիտի կպնեն, ա՜,կասեմ՝ վառեն, հիմա էս ձեռքս գրկում եմ, պուպուշ, իսկ մի քանի տարուց վրան լիքըորդեր կլինեն, պապիինը չկա, աաաա ուշքի արի, բա որ քնի: Կանգնած փողոցի էտ ծայրում, շունչը նվագում ա ականջներիս մեջ, մի լացի, աննասուն, գիտի ինչ նվագի, ինչ նման ա քեզ, չէ, հենց դու ես, հենց, թող շուտ գա, հիմար դու բանալիներդ չմոռանամ,կգրկի, այյյյ….1 2 3 4, թող քնեմ, թող լավ մտածեմ, լացելու չափ հաճելի ա: Էն որ սի՞րտդա դուրս թռնում, թե՞ դու ես սիրտդ թողնում ու փախնում, դավաճանում եմ: Էն կողմգնա, հա, լավ մտածում ա էլի մենակ: Դու տար ինձ հետդ, որ վերևից ցույց տասլուսաբաց, աչքերս ցավում են էտ ժամանակ: Գրկ: Մի շարժվի, էս նավը որտեղից եկավ, կինոն չպիտի նայեի, հա, հետ արի, քնի, գրկի: Ես հերթականն եմ, ինչ, չէ բայց հավես: 1 2 3 4 9 20 25 147 մի խանգարիր հասա, մոտ ենք, քամին տաքացել ա ու ապագաարցունքը պատրաստվում ա կուլիսներից դուրս գալուն, կուլիսներում ավելի հուզված ա, դուրս կգա ձեզ կտեսնի, ու, հա, էտ կեղծավորությունը ուզած-չուզած կկպնի իրան: Հայացքդ ներքևում փնտրում ա ժամանակը, պիտի հպվի շուրթերիս, արդեն այ տենց: Գնացի հետը, պարզապես գնացինք, ինչ փոխվեց, ամեն ինչ, մեր շենքը ոնց, կորցրեց իմ հայացքը իմ համար, ոնց ասեմ, կամ պետքա ասել թե չէ: Փոխվեց, իմ աննորմալ քստքստոցով քայլերը հողն էլ չի զգա, էս շան ձենն էլ կկարոտեմ չէ: Հիմա ասա չկարոտեմ: Կարոտում եմ իմ լինելը, նենց ոնց մաման, ով ասեց քույրիկի մաման էլ ա, ինքը առաջինը իմ մաման, մամա իմ համար ա, իրա համար ուրիշ մամա ա, չի կարա երկու հատ լինի, ուրեմն մի հատ ա ու իմը, շատ էլ թե, ուղեղս կցավա: Ինչի՞ չես տարել ժամացույցը: Կփոխվի ամեն ինչ՝ ես չլինեմ ու ինչ անեմ, երևի էնպես նայեմ ամեն ինչին, որ դառնա շատերինը, ինձանից հետո շատ բան նույնը մնա, որ էդպես իրար մոտիկ լինեն իմ ձև, իմ պես, ինչ հավես կլինի չէ, հպարտ կգնամ հետը, որ թույլ էր տալիս գնահատել շնչում եմ այդ անշունչ աշխարհից, ուզում եմ շատ բան չփոխվի, դե չփոխվի, որտեղ լուսինը շողքը գցում մութ փողոցում իմ համար, որ պատկերացրածս էս, ավելի գեղեցիկ լինի:
ԱՄԵՆ իսկ իմը կարոտում եմ, վաղը չմոռանամ բանալիները: Բարի գիշեր, քնի:
Արդեն քնած եմ: Պետք ա սովորեմ, տես, թեթև շնչեմ, երբ կողքս կեղտոտ օդ ա ու կգտնեմ տարբերակ օդը մաքրելու, որ խեղդվեցի, քնի, լավ: Ուզում եմ աչքերումդ ստորգարեմ, որ կամ հայացքումդ, որ գնաս փողոց քեզ թվա աղջկա հագին իմ կիսաշրջազգեստից ա՝ ծաղկավորը: Ես ծաղկավո՞ր:
– Մար, ինչի՞ համար ա աստիճանը:
– Ինչ հիմար հարցեր ես տալիս, որ բարձրանաս իհարկե:
– Իսկ ինչի՞ համար:
– Որ տեղ հասնես:
– Ինչի համար: Լավ էի չէ հարցնում:
– Չե՞ս ուզում հասնես վերև:
– Ուզում եմ, բայց ինչի համար:
– Հիմարացար էլի, դեռ 4 տարեկան ես, կմեծանաս ու հիմար հարցեր:
Այ հիմար, հիմար հարցեր չի: Հանեցի կիսաշրջազգեստս, հագա կարմիր ներքնազգեստ ու ինձ հպարտ: Կարմիր Աշոտը, Սերոբը, Գուգոն, կարմիր չարոխներ՝ կարմիր չարոխներ ոտքերին, ՈՏՔԵՐԻՆ: ԻսԿ ԵՍ մութը սիրեցի, բացասական 4 տեսողությամբ, էստեղ ամեն ինչ երևում ա, ազատ եմ: Մութը թողնում ա հանեմ ակնոցս ու զգամ սեփականով, ինչ հավես ա,
լացելու չափ հավես, որ իմ աչքով եմ զգում, տես որ ամեն պարագան տենց լինի, քոնով զգաս, օրգանական, լացելու չափ հավես: Քնեմ թե՞ չծնվեմ, չծնվեմ՝ չցավա: Ցավով պիտի ծնվեի, դեռ ծաղկավոր կիսաշրջազգեստս հագս չի: Բարուրի, որ զգամ անազատությունս, որ հասունանամ ազատություն ուզելով, բարուրս: Մաման գուցե բարուրում էր հենց ծաղկավոր կտորով, ու պինդ էր բարուրում, որ ուզենամ արձակի: Նորից արթնանալուց ամեն ինչ փոխված լինի, հա հեսա վազելով: 1 2 3 սպասիիիիի 1234 ըհը 4 գրկի, հա էտպես ուժեղ, լացելու չափ հավես: