Ժորժ Բրաքը և Պաբլո Պիկասսոն հայտնագործեցին նկարչության նոր տեսակ. այդ ժամանակից ի վեր առօրյա աշխարհը ընդունեց շոշափելի նյութերի ձև:
Դա անելու համար օգտագործել են գործվածք, փայլեցրած կտավատ, ասեղնագործական գոբելենի մնացուկներ և թերթերի պատառիկներ։
Առօրեական նյութերը [ներ]դրվեցին ի սպաս մեծ արվեստի։ Սա սկզբնակետն է, որը մենք անվանում ենք կոլաժային թղթեր (papiers collés)։
Պիկասսոյի հետաքրքրությունը շոշափելի և նյութական ասպեկտների նկատմամբ առաջին խորհրդանշական գագաթնակետին հասավ 1912 թ. մայիսին «Նատյուրմորտ եղեգնահյուս աթոռով» ստեղծագործությամբ։ Պիկասոն նյութերն անկանոն կերպով բանեցրեց։ Յուղագործության նմուշը, որը ներառեց իր աշխատանքում, ստեղծեց եղեգնահյուս պատրանք: Այն ոչ նկարված-ներկված եղեգնահյուս աթոռ է, ոչ էլ իսկական։
Պաստառը ձևացնում է, թե այլ բան է, քան է իրականում: Մյուս կողմից, պարանը, որը շրջանակում է այն, որոշակի առարկա է: Քիչ անց, Բրաքը գտավ կաղնու նախշերով պաստառի թղթագալար: Նա դրանից կտրեց մասեր, որոնք ներառեց նկարում: Ի վերջո, նրանք փորձեցին հակադրել մակերեսային հյուսվածքները և այնտեղից պատկերն իբրև ամբողջություն սահմանել։
Այս ջանքերն ի վերջո հանգեցրին նրան, որ մաքուր մակերեսային հյուսվածքները հակադրվեցին միմյանց և ձևավորեցին ներդաշնակ արվեստի գործ։
Բրաքը և Պիկասսոն իրենց արհեստանոցը համարում էին վայր ի նվիրումն արհեստագործության։ Նոր նյութերի միջոցով ձգտում էին արվեստը տարածել առօրյայում. 1912 և 1913 թվականներին առանձնապես նախընտրում էին թուղթը։ Նրանք օգտագործեցին ստվարաթուղթ, թղթեր, գույնզգույն ապրանքանմուշներ, ավազ, սանրեր, թեփ, խարտուք, արծնաներկի լաք, կապարե տրաֆարետներ, ածելիներ, արհեստավորական գործիքներ՝ «պոպուլյար պատկերագրության» իրենց գաղափարը զարգացնելու համար։ Ապոլիները և Անդրե Սալմոնը համեմատեցին Բրաքի և Պիկասսոյի ավանդական պարզության ջանքերը բանաստեղծ Ֆրանսուա դը Մալերբի ջանքերի հետ, որն ուսումնասիրում էր նավաշինարանի բանվորական ժարգոնը՝ սեփական բառապաշարը հարստացնելու համար:
Կոլաժային թղթերին նախորդել են թղթե քանդակները՝ սկզբում Բրաքի, հետո՝ Պիկասսոյի։ Բրաքն իր առաջին թղթե քանդակն արել է դեռևս 1911 թվականին: Ըստ Պիկկասոյի, Բրաքի վաղ թղթե քանդակների «լաստակ» ոճը ոգեկոչում էր Ռայթ եղբայրների կրկնաթև ինքնաթիռները:
20-րդ դարի նկարիչների մեջ Պաբլո Պիկասոն իսկական հանճար է։ Նա բոլորից շատ խոր ազդեցություն ունեցավ 20-րդ դարի գրեթե բոլոր գեղարվեստական շարժումների վրա. օժտված լինելով նորարարական մեծ ուժով՝ իջավ նոր, անհայտ ափերի վրա և չդադարեց զարմացնել նոր գլուխգործոցներով։
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Սահակ Գալոյանի