Դու, ավելի լավ է, թաքնվիր սեղմված շուրթերիդ
ու փակ աչքերիդ հետևում,
Զգա՛ մեղավոր անցյալից բարձրացող մաղձը
Քո փուչ ժպիտի ու անկուշտ սրտի հետևում։
Ու չեն դիմանում նյարդերը,
Երբ կոտրվում է խեցին։
Մուրճի հարված՝ դռանը.
Դու, ավելի լավ է, վազի՛ր։
Դու, ավելի լավ է, վազի՜ր
Վազի՛ր ամբողջ օրն ու գիշերը,
Խորքում պահի՛ր քո անմաքուր զգացմունքները։
Ու թե մտադրվել ես ընկերուհուդ հետ դուրս գալ երեկոյան
Դու, ավելի լավ է, լա՜վ թաքցրու ավտոմեքենան։
Քանի որ եթե ձեզ բռնեն,
Հետևի նստարանին նրանով կզբաղվեն,
Քեզ էլ արկղի մեջ հետ մայրիկին կուղարկեն։
Դու, ավելի լավ է, վազի՜ր..
Թարգմանությունը՝ Տիգրան Այվազյանի