ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ | Գրպանի բանաստեղծություններ

Աշոտ Գաբրիելյան

«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Աշոտ Գաբրիելյանի «Գրպանի բանաստեղծություններ» ժողովածուն:
Գրքում զետեղված են հեղինակի վերջին ութ տարիների բանաստեղծություններից, որոնք ամփոփ տեսքով ներկայանում են չորս շարքերում` «Հայաստանին», «Գեղեցիկ բառերից այն կողմ», «Գրպանի բանաստեղծություններ», «Դռնբաց»: Գիրքն առանձնանում է կուռ կառուցվածքով. յուրաքանչյուր բանաստեղծություն հանգրվանել է իր ուրույն տեղում` օղակելով բանաստեղծական շարքերի շղթան: Կարճ տարածության մեջ իրացված բանաստեղծությունները բերում են նուրբ ապրումներ և ստիպում հայեցումի: Բանաստեղծությունների հակիրճությունն ու տողերի դիպուկությունն էլ ենթադրել են ժողովածուի վերնագիրը, թեպետ ինչպես հեղինակն է բնութագրում. «Առաջին անհրաժեշտության իրերը գրպանում են լինում, հուսով եմ, որ գիրքս գոնե մի քանիսի համար այդպիսին կլինի»:

Գրանիշ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *