Posted by Poems of Armenian War and Peace on Saturday, September 7, 2019
Կարծիքներ`
• «Մեծապես խորհուրդ եմ տալիս» Ջեյմս Շեյրը, նշանավոր բանաստեղծ, Մեծ Բրիտանիա
• «Իսկապես հզոր համագործակցություն» Ֆերգյուս ՄակԳոնիգալ, բանաստեղծ, Մեծ Բրիտանիա
• «Շատ հետաքրքրաշարժ հավաքածու է» Մայքլ Թոմաս, գրող եւ դասախոս, Բաց Համալսարան, Մեծ Բրիտանիա
Գրքից տողեր՝
• ‘I have learnt how to eat a pomegranate.
First whet your knife till it’s throat-cutting sharp…’
• ‘ Piles of murdered, savaged trees,
• Leaking blood into crystal water.’
• ‘ Let’s microchip these people…’
• ‘ Use what’s left…’
• «…Արդյոք հասնելով աշխարհիս ծայրը՝
Հասե՞լ ես վերջապես տուն
Ու սյունդ հիմնել օտար հողի մեջ՝
Կերտելով այնտեղ տաճարը հոգուդ…»
• «…Ստրկության հանճարեղ բանաձև.
Բազմակարծիք ազատության դրոշի ներքո,
Երբ հիշողության մղձավանջը
Աղոտ պատկերվող ուրվականների
Ազգային հիմնն էր լռեցնում…»
• «…Թագավորների թագավորը շախմատի մեջ
Նոր գույն հնարեց՝ ո՛չ սև, ո՛չ սպիտակ…
Մոխրագույնն է դա բազմաբովանդակ…»
Գրքի մասին
Լիանա Հայրապետյանի եւ Փիտեր Սաթոնի բանաստեղծությունների այս նոր հավաքածուն, անդրադառնում է հայազգի բանաստեղծի եւ երկրի երկարամյա բրիտանացի բարեկամի զուգահեռ տեսակետներին՝ ցեղասպանության եւ ազգային ինքնության թեմաների շուրջը: Ազգային ուտելիքի, կորցված հայրենիքի, զոհաբեր սիրո, քաղաքականության, սփյուռքի անսահման երազների պատկերները ողողված են Մեծ Եղեռնի եւ հայ ազգի ամբողջ պատմության ողբերգալից իրականությամբ։ Գիրքը կազմված է 37 բանաստեղծություններից: Հավաքածուն հազվադեպ է, քանի որ չնայած հիմնականում գրված է անգլերեն լեզվով, նաեւ ընդգրկում է հայերեն բանաստեղծություններ եւ գունավոր պատկերագրումներ:
U.թ. մայիսի 10-ին հեղինակները մասնակցել են Չիփփինգ Քեմփդընի գրական փառատոնում, (Մեծ Բրիտանիա): Գիրքը արժանացել է բարձր գնահատականի եւ ջերմ ընդունելություն ստացել բրիտանացի հասարակության կողմից։
Հեղինակներ՝
Լիանա Հայրապետյանը բանաստեղծ է, կինոռեժիսոր եւ տնտեսագետ։ Նրա համահեղինակած կարճամետրաժ «Սիրով՝ Զաք» ֆիլմը արժանացել է 2017 թվականին Կանադայի կարճամետրաժ կինոփառատոնի մրցանակի: Նա իր առաջին բանաստեղծությունները գրել է հայերեն եւ ռուսերեն լեզուներով դեռ մանուկ հասակում։ Այժմ դասախոսում է ֆինանսներ Արեւմտյան Լոնդոնի համալսարանում եւ հանդիսանում է Կրեատիվ լրատվամիջոցների ձեռներեցության մագիստրոսի ծրագրի հիմնադիրներից մեկը:
Փիտեր Սաթոնը գրող, թարգմանիչ եւ խմբագիր է: Նրա պոեզիան տպագրվել է ամսագրերում, ներառյալ «Օրբիսը» (178, 184), նրա պիեսները մասնագիտորեն բեմադրվել են։ 2014 թվականին թարգմանել է «Փիերս փլաումըն» միջնադարյան բանաստեղծությունը ժամանակակից անգլերենի: Նա ապրել է Սովետական Հյաստանում եւ այդ ժամանակից ի վեր մնացել է երկրի բարեկամը:
Գրքի շնորհանդես-ներկայացում`
Երբ` ս.թ. 10 սեպտեմբերի, ժ. 18:00
Հասցե`« Նոյյան Տապան», Աբովյան 8, Երեւան 0001
https://www.facebook.com/events/740460159752451/
Երբ` ս.թ. 11 սեպտեմբերի, ժ. 18:00
Հասցե` «Բուկինիստ» գրախանութ, Մեսրոպ Մաշտոցի 20, Երեւան, 0002
https://www.facebook.com/events/656299301530785/
Երբ` ս.թ. 12 սեպտեմբերի, ժ. 19:00
Հասցե` «Լուսիկ Ագուլեցի» տուն-թանգարան , Մուրացան 79, Երեւան
https://www.facebook.com/events/394812247890420/
Հեղինակը կլինի «Բուկինիստ» գռախանութի հյուրը`
Երբ` ս.թ. 11 սեպտեմբերի, ժ. 12:00-18:00
Հասցե` «Բուկինիստ» գրախանութ, Մեսրոպ Մաշտոցի 20, Երեւան, 0002
Ընթերցողը կարող է անմիջականորեն զրուցել հեղինակի հետ:
https://www.facebook.com/events/656299301530785/
Գիրքը կներկայացվի Երևանի պետական համալսարանի, ռոմանո-գերմանական ֆակուլտերի «Լեզու, մշակույթ և հաղորդակցություն» միջազգային կոնֆերանսին
Երբ` ս.թ. 13 սեպտեմբերի, ժ. 17:30-18:30
Հասցե` ԵՊՀ, Ալեք Մանուկյանի 1, 7-րդ շենք, 2-րդ հարկ, Չարենցի անվան դահլիճ
Գիրքը վաճառվում է հետեւյալ խանութներում `
«Բուկինիստ» գրախանութ, Մեսրոփ Մաշտոցի 20, Երեւան, 0002
«Նոյյան Տապան», Աբովյան 8, Երևան 0001
«Արտ Բրիջ» խանութ-սրճարան, Աբովյան 20, Երեւան 0001
Տեղեկատվության պատասխանատու անձ` Էդեմա Մարկոսյան
Հեռախոսներ` 091 524192 կամ 093 601550
Լրատվական տեղեկատվությունների համար` PR@armenianwarandpeace.com
Ֆեյսբուքյան էջ ` fb.me/ArmenianWarandPeace
Էլ. խանութ ` https://armenianwarandpeace.com/shop/index.html