Մեր շունը ավելի ուշ հղիացավ քան Գարսեւանի կնիկը: Բայց Չալոյի համար էդ նորմալ էր, որովհետեւ կյանքի առաջին տարին նոր-նոր էր բոլորում ու գարունն էլ նոր էր բացվել: Սակայն Գարսեւանի կնիկը, ամոթ էլ ա ասելը, տասը տարուց ավել էր, ինչ հարս էր նրանց օջախում, բայց զավակ չէր ունենում: Մարդ ու կնիկ չարչարվում էին ամբողջ գիշեր, նունիսկ էն ցերեկները, երբ Գարսեւանը չէր աշխատում: Բայց անօգուտ: Սկեսուրն ինչ օյին ասես չբերեց խեղճ հարսի գլխին: Էլ հայտնի սնխչիների մոտ տանել, էլ վախը բռնողի մոտ գլխին մոմ թափել ու չար դեւերին քշել, որ փակել են ՙդռները՚, եկեղեցում` սրբերի առաջ մոմը մոմի հետեւից վառել: Նունիսկ, բանը հասել էր նրան, որ մերը գիշերները տղուն խորհուրդներ էր տալիս դռան հետեւից: Բայց մեկ ա, ոչինչ չէր օգնում…
Երբ էս դեպքը պատահեց, էդ տարի ես ռեստորանում գիշերային պահակ էին աշխատում, իսկ Գարսեւանը բանվոր: Ես ամեն առավոտ առաջինը նրան էի դիմավորում, չնայած որ գյուղից էր հասնում քաղաք: Գարսեւանը առավոտը շուտ` քնահարամ, աչքերը ուռած, հոգնած գալիս հասնում էր աշխատանքի, նստում կողքիս, մի հատ ծխախոտ վառում ու ամեն անգամ տարբեր նախաբաններով, հեռվից սկսում զավակ ստեծելու իրենց անհաջող փորձերը ամենայն մանրամասնությամբ պատմել: Սկզբի ժամանակները փորձում էի նրան ընդհատել, լռեցնել: Բայց անօգուտ: Մեկ ա նա պատմում էր ու աստիճանաբար բորբոքվում, սկսում ավելի գունեղ գույներով, ձեռքով-ոտքով, խոսքին հայհոյանք խառնելով պատմել: Իսկ վերջում մենակ հայհոյում էր: Հայհոյեում էր կնգան, նրա ծնողներին ու պապերին, հետո իրան ու իր ազգուտակին: Մեր Չալոն էլ, որ կողքիցս տեղ չէր գնում, ամեն անգամ հենց Գարսեւանը հասնում էր պամության գագաթնակետին, սկսում էր հաչալ ու վրա տալ. կենդանուն թվում էր, թե Գարսեւանը իմ հետ ա կռիվ անում: Դա Գարսեւանին ավելի էր կատախեցնում ու ամբողջ ջղայնությունը թափելով Չալոյի վրա ընկնում էր հետեւից` բակի մի ծայրից մյուս ծայրը վազելով: Ու տենց վազում էին իրար հետեւից մինչեւ կամաց-կամաց հավաքվում էին աշխատողներն ու սկսվում էր աշխատանքային օրը:
Մի օր էլ սովորականի պես նստած պահակատանը, անցնող-դարձողին էի նայում, երբ հեռվում երեւաց Գարսեւանի ուրվագիծը: Երբ նա բավական մոտեցել էր, ծանր ու հոգնած քայլվածքում ինչ-որ թեթեւություն ու աշխուժություն նկատեցի: Նա արագ-արագ դեպի ինձ էր գալիս: Չալոն տեղից վեր թռավ ու սկսեց հաչալ, բայց Գարսեւանը նրան վախացնելու ու քացի տալու փոխարեն ձեռքը տարավ շանը, որ շոյի: Ես զարմացած նրանց էի նայում ու չհասցրեցի էլ ինչ-որ բան ասել, երբ Գարսեւանը հասավ ինձ ու ուրախ բարեւելով` փաթաթվեց, կտրեց գետնից, պտտեցրեց օդում: Վերեւից գոռացի.
– Այ տղա, քեզ ի՞նչ եղավ:
– Ինձ բան չէ, ախպերս, կնգանս… Կնիկս հղիացել ա… Տարարարիրարրարարրա~, – ասաց նա ու խելքը թռցրածի պես, երգելով` նորից պտտեցրեց իր առանցքի շուրջ:
Ես նայեցի նրան ու նոր միայն նկատեցի, որ աչքերում չկա առաջվա հոգնությունն ու կարմրությունը: Չալոն էլ էր զարմացել ու քիչ հեռվից մեզ էր նայում: Երբ անցավ ուրախության առաջին ալիքը, Գարսեւանը ինձ իջեցրեց գրկից, տարավ պահակատուն ու վերնաշապիկի տակից տնական օղի հանելով` լցրեց բաժակները: Խմեցինք նրա ապագա զավակի կենացը: Գարսեւանը երջանիկ փլվեց աթոռին ու լուրջ-լուրջ ասաց.
– Արա, դե քնելը լավ բան ա էլի: Հազիվ մի օր քունս առա…
Էդ օրը մեր բոլոր աշխատողները մի քիչ խմած էին, նույնիսկ տնօրենի աչքերն էին փայլում տնական օղուց:
Օրերն անցնում էին: Գարսեւանի կնգա փորը օր-օրի մեծանում էր: Գարսեւանը առաջվա նման բոլորից շուտ աշխատանքի էր գալիս ու պատմում նոր պատմություններ իր ու հղի կնգա մասին: Իսկ Չալոն հանգիստ նստած մեր մոտ ինձնից ուշադիր լսում էր նրան:
Մի գարնանային օր էլ, երբ առավոտները դեռ ցուրտ ա անում ու մարդ չի ուզում դուրս գալ տաք տեղից, Գարսեւանը մտավ պահակատուն ու առանց բարեւելու ուրախ ասեց.
– Ախպեր, տեսե՞լ ես Չալոն հղի ա:
Ես ծիծաղից թուլացա ու կատակեցի.
– Գարսո ջան, էնքան ես կնգադ փորին նայել, սաղ աչքիդ հղի են երեւո՞ւմ… Չալոն ո՞նց հղի կլինի, որց ա:
– Ես ի՞նչ իմանամ: Արի դու նայի: Մի տեսակ ծանրացած ա քայլում ու փորն էլ ուռած ա…
– Երեւի շատ ա կերել:
– Ի՞նչ ուտել: Տենց մենակ հղիներն են քայլում: Ով-ով, բայց ես հո հասկանում եմ էդ գործից: Արի գնանք, դու նայի, – ու նա ձեռքիցս քաշելով` պահակատնից հանեց դուրս:
Մենք կանչեցինք Չալոյին ու փնտրեցինք նրա ՙտղամարդկային արժանապատվությունը՚, բայց դրա փոխարեն ուրիշ բան գտանք… Ես ու Գարսեւանը ապուշացած իրար էինք նայում: Չալոն էգ էր ու փորն էլ թեթեւ կլորացած: Էդ օրվանից մենք սկսեցին նրան Չալուհի անվանել:
Գարսեւանը հայրական բնազդով լցված` լրիվ իր վրա էր վերցրել նաեւ Չալուհու խնամքը: Տանը կնգան էր խնամում, ռեստորանում շանը: Խոհանոցից, կնգա ու Չալուհու համար, ինչ-որ համեղ բան թռցնելու առիթը երբեք բաց չէր թողնում: Երեկոյան տուն գնալուց անպայման կերակրում էր շանը, նոր գնում:
Օրերը տաքացել էին: Չալուհին ծանրացել էր ու հազիվ էր քայլում: Գարսեւան էլ ասում էր, որ իր կնիկն էլ ա ծանրացել ու ցավերը հաճախակի են դառել, բայց դեռ ժամանակը չի: Մոտենում էր նրանց մայրանալու ժամանակը:
Մի օր էլ երեկոյան, երբ աշխատանքի եկա, Չալուհին չերեւաց: Գարսեւանը երջանկությունից փայլելով, ասեց, որ նա արդեն քաշվել ա իր բունը` պատրաստվում ա ծննդաբերության:
Բունը գտնվում էր ռեստորանի վերջում, մի խուլ անկյունում` մեծ թթենու տակ: Չալուհին արդեն հոգացել էր ամեն ինչի համար, հարմարավետ տեղ էր սարքել, տեղավորվել, իսկ Գարսեւանը ուտելիք ու ջուր էր դրել նրա կողքին:
Գիշերը մի քանի անգամ այցելեցի շանը, բայց Չալուհին դեռ մենակ էր: Առավոտը Գարսեւանը սովորականից ավելի շուտ եկավ: Ու մենք միասին գնացինք Չալուհու մոտ… Շունը երախտապարտ հայացքով մեզ էր նայում, իսկ ստինքներից կախվել էին յոթ ձագերը: Ես ու Գարսեւանը ուրախությունից գրկեցինք իրար ու շնոհավորեցինք մեզ: Չալոն էլ էր ուրախացել, բայց չէր կարողանում տեղից շարժվել: Նա միայն պոչն էր շարժում ու ուրախ կլանչում: Գարսեւանը ինձ բաց թողեց ու գրկելով շան վիզը` մռութն էր համբուրում: Ձագերը ծվծվում էին ու գլորվում իրար վրայից: Հետո փակ աչքերով, հետառությամբ փորձում նորից գտնել ստինքներն ու հասնել դրանց: Գարսեւանը Չալուհու համար թարմ ուտելիք ու ջուր բերեց ու մենք անցանք մեր գործերին: Երկու օր անց, երբ նորից հերթապահության էի, գիշերվա ժամը երեքի մոտ, Գարսեւանը զանգեց ու ուրախությունից խեղդվելով ասաց, որ կնգան տարել են ծննդատուն:
Առավոտյան անհամբերությամբ սպասում էին Գարսեւանի ուրախ լուրին ու նրա գալուն: Բայց նա ուշանում էր: Հանկարծ ականջիս հասան Չալուհու կաղկանձներն ու կլանչները: Նայեցի դուրս` շունը ճանկռոտում էր պահակատան դուռը ու կլանչում: Դուռը բացեցի թե չէ, նա բռնեց անդրավարտիքիս փողքն ու սկսեց ինձ քաշել դուրս: Ես էլ ենթարկվեցի նրա կամքին ու դուրս եկա: Նա նետվեց իր բնի կողմը: Ես հետեւից: Մեծ թթենու մոտից լսվում էր Գարսեւանի խռպոտած ձայնը.
– Տղես խեղդվեց, դուք էլ խեղդվեք…
Երբ ես տեղ հասա, թթենու կողքով հոսող ջրանցքի մեջ խեղդվում էր Չալոհու ձագերից մեկը: Մայրը կլանչելով, խելագարի նման մեկ նետվում էր ջանցքի կողմը, մեկ բնում մնացած միակ ձագի, մեկ էլ արցունքաշաղախ Գարսեւանի: Ես մինչեւ ուշքի եկա ու հասկացա ինչ ա կատարվում ջուրը տարավ ձագին, իսկ գզգզված մազերով, փոշոտ մեջ կորած Գարսեւանը ձեռքը գցեց բնում մնացած վերջինին: Չալուհին այնպես կաղկանձեց, որ ես անկախ ինձանից, ինչքան ուժ ունեի ոտքով հարվածեցի Գարսեւանի ձեռքին: Նա ցավից ուշքի եկավ ու նկատեց ինձ: Նայեց աչքերիս մեջ ու լացելով գոռաց.
– Ախպերս, էրեխես խեղդված ծնվեց… Տղա էր, տղա… Դու հասկանո՞ւմ ես…, – դա ասելով նա ձեռքերի մեջ առավ շան ձագին ու կպցնելով դեպքին` երեխային պես սկսեց հեկեկալ: Չալուհին տխուր կլանչով մոտեցավ Գարսեւանին ու լիզեց նրա դեմքն ու միակ ձագին…
ք.Մոսկվա
© Սևադա Գրիգորյան, 2010։
Հրապարակված է հեղինակի թույլտվությամբ։ Առանց հեղինակի թույլտվության արտատպումը կամ հրապարակումը արգելվում է։
Sergey Esenin el uni sra nman mi banastexcutyun,bayc ete ayntex tesnum enq mardu shnavari verabermunqy shan nkatmamb,apa estex shan` mardanman zgacumnery,vory aveli gexecik e.
Հետաքրքիր պատմություն էր, մենակ խորհուրդ կտամ, որ գրելուց պարբերություններ թողնենք. սենց տեքստ շատ լցված ա առաջին հայացքից վանում ա, չի թողնում, որ կարդաս
badmvadzke kpav zgacmunkneris. Aysinkn hachoghel es zgacmunknert poxancel u gerel entercoghin.
hamarcak es sireli grogh. chana srdit teladrace aranc kashkandumi grel. karogh es nayev Garsevani
nkaragrutyunnere nerkayacnel.
“inch oyin eses chperets” ardahaydudyune yentatrum e vat verapermunk harsi ngadmamp. Minch et aradznere garogh er nuyn ink harsn el anel. ayt michotsnerun timum en shad u shad yeridasartner. Che vor harsn el guzenar yerekha?
trank hadug yerevuytner u dibagan chen gesuri.
aysdegh harsi dibagan patsagayutyune patsadrum em avantagan kheghj harsi lrutyamp, hnazantutyamp, tsayni iravunkic zurg ellalu imasdov.
Kan nergayis etbisi harser? mi guce gyughum? Gyugherum kan restaurantner?
Geghetsik e hogebanakan zargacume. mards bari e yerp urax e, yev charanum e yerp txur e. Aystex yerchankutyan zgacumin hachordogh anaknkal mec cave vayrenacnum e u gazananacnum e mardun.
mtahxacumy shat lavn er, gites inchn er mi qich pakas – qani vor patmoxy arajin demqov a, konkret heros, vory shat cinik dzevov a xosum hxi knoj u mayranalu temayi shurj – isk patmutyuny hech dra masin chi – apa mi qich bacel a petq ed herosin, mi qich ardaracnel a petq ira ed pahvatsqy
Մի շնչով կարդացի:Իհարկե,հիշեցի Տուրգենեւի «Մումուն»:Լավ է:
Մայրանալու բերկրանք …
Շատ մեծ շնորհակալություն հեղինակին: