5.000 (հինգ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:
Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` արժեքավոր գործեր և հայտնագործություններ կատարած, որպես կանոն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետևյալ ութ բնագավառներում`
• բնական գիտություններ
• տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ
• ֆիզիկա
• բժշկագիտություն
• արվեստ (այդ թվում ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ, արվեստի տեսություն և արվեստի այլ ձևեր)
• գրականություն
• հումանիտար գիտություններ
• մարդասիրական արժեքների տարածմանն ուղղված գործունեություն և ծրագրեր:
Մրցույթին մասնակցող աշխատանքները պետք է 2007-2009 թվականների ընթացքում լինեն` հրատարակված – գրքեր, գիտական հոդվածներ և այլն; ներկայացված – թատրոն, կինո, վիդեո; ցուցադրված – նկար, քանդակ, ինստալյացիա, ֆոտո; իրագործված – սոցիալական և մարդասիրական իրագործուգեր, և այլն:
Մրցույթին չեն կարող ներկայացվել դասագրքեր, մեթոդական ցուցումներ:
Հայտատուն կարող է իր աշխատանքը ներկայացնել անձամբ կամ այն կարող է ներկայացվել տվյալ բնագավառում գործող որևէ այլ անձի կամ հաստատության միջոցով:
Հայտերն ընդունվում են 2009 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2010 թվականի հունվարի 29-ը:
Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ստանալ “Հայաստան” համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից և Հիմնադրամի կայքի միջոցով http://www.himnadram.org:
Կառավարական 3-րդ մասնաշենք
0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն
Հարցեր առաջանալու դեպքում դիմել “Հայաստան” Համահայկական Հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակ` Աիդա Խաչիկյանին
Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106); email aida@himnadram.org