Դոնն է, Վոլգան թե՝ եսիմ. խուրջինը՝ ուսներիս,
Կրծքներումս հա մի ցավ, լոմած մի քարանձավ․
Քանի մղոն դեռ սենց – կարճ թռիչքով սկսվեց,
Երկար, լոկշոտ ժամեր, թափքում բան ու մաներ,
Կպցնելու ենք անխտիր, տեղաշորներս դյուրակիր է,
Աշուղներս երկու ելք ունենք՝ կորպորատիվ կամ տանուքեֆ՝
Միօրինակ է սխեման, բոլորն հիմա MC են։
Մենք հերթափոխն ենք պորտաբույծ ու ծռում ենք հարացույցը
Հիմա ռեպը բազմաստված է, բեթլներս հղացված են,
Ես նայում եմ հայելուն իբր “էս ինչ շառոտն ես դու” –
Կկզցնեի ողջ ռեպը դախ, բայց ճամփեքին եմ հա վախտ,
Իսկ ինդուստրիան նեռվային է, վոլոկորդին – սրտայիններին։
Էդ խի եք մեզ ատում, հաղթածներին էլ չեն դատում,
Մենք առաջին նախամարդիկն ենք, որ մարդամեջ ենք հելել,
Մի պցիր, ես փաթթած ունեմ սաղիդ հնգապատիկ՝
Մենք ծռում ենք հուժկու ինչպես նախապապուն նախատատիկը։
Որ տարին, որերորդ քաղաքն ենք կոխ տալիս,
Սարն ի վեր, երբ բացում է, սարն ի վար՝ երբ զզվել ես,
Նենց չի որ Գուլիվերն եմ, բայց դե քաղաքը ոտնատակ ունեմ,
Քաղաքը ոտնակոխ ունեմ, քաղաքը ոտնակոխ –
Լուսացույցեր, պետտուրքեր, նստացույցեր ու մաքսային
Ու չգիտեմ ես թռնում, թե գլորվում եմ արխային
Քածիդ կրունկի տակ բնակվող, ազիզ,
Իմացիր, ես քաղաքն եմ ոտնակոխ տալիս։
Բարդիների մոտով ու հասած արտերի,
Ուր Եսենինի ուրվականն է, խաչ, աղոթք ու սոճի,
Մինիվենից երկիրն եմ տենսում, երկինքն իրենից վեր՝
Մենք ամեն ինչ կհաջողենք, թե չէ Ջրհոս չեմ էլ։
Մեր երկիրը թուլի պես տրորում է մենակին
Տնեցիքից առավել են Օխրան, Պորչին, Իլյան,
որ օտար էին։
Գիշերը բոմբ եմ մզզցրել, թե չիշիկ եմ պզզցրել։
Ուզում էի պատկանել ինձնից ավել մի բանի
Աշխարհը փուչ է, թեկուզ տականքներին սպանիր
Ես բիոռոբոտ չեմ կոմսոմոլցու ժպիտով
Այ, փրկեք ինձ ձեր ամենափրկիչներից սուտի՝
Ինքնանպատակ եմ խզարում, Պարացելն ինձ ուտի։
Հոգնե՞լ ես, թքա՛ծ, Թոնի Ստարկը մեզ օրինակ –
Մայրուղի, Կրասնոդար, Թաթարստան, Մոսկվաբադ ,
Անձնագրեր, խփոցի, դմփդմփոցներ հազար –
Թեկուզ ՄԿԱԴ-ով ի սկիզբ, թեկուզ Մադագասկար․
(Դե գիդաս)
Մի քիչ զոռ տուր դե, ոչ հետ ոչ կոտրվել,
Երթուղի կա ու ճամփին կա բնակավայր
Ու այնտեղ մեզ սպասում են։ Նվնվիկ, քեզ ծայր,
Իսկ Ռուսլանը ունի ճամփի լավ երգացանկ
էլի վերկաց բայլուսով, Էլի քնով անցանք,
Էլի ամրագրումներ, ճամփեք, էլի պարկը՝ ուսիդ
Շուտ արեք, դաշտում միզվածք ու ամպրոպ է բիրտ
Ասգարդի կամուրջ ու առաջ, թե բախտներս բերի։
Ճշտով ինքնանկար է իմ ամեն մի քառյակը –
Ռեպը կարդում ենք ոնց լոգոպեդը դեղի տակ։
Իմ լոգոն է ամենուր, ամեն քառակուսի մետրով
Իմ ուսմունքը սաղին՝ Մուհամեդ՝ Բաֆոմետով։
Ես ա՞ստղ եմ․ գլխաշոր տվեք, տաք ծածկոց՝ չմրսեմ,
Ոռ սրբելու թողթ ու վերջ, ես արդեն լավ-լավ եմ։
Առաջ ասում էի, սրա հետ հետախուզման էլ չեմ գնա,
Հետդ տուրի չգնացի, դու ստուգումը չանցար։
(Իմացած եղիր Խաումի)
Թարգմանությունը՝ Կարեն Անտաշյանի