Էլլա Կանեգարիան | Քաք մտքեր

Օր առաջին. օրվա առաջին կես. օֆիցիալ կարանտին, ցերեկ

-Հեսա կարանտինս խզարեմ. ի՞նչ ա պետք…հա առողջ բան ման, էդ կարամ: Պասի՝ միրգ բանջարեղեն, մածուն, մածունը հաստատ չուտեմ, մազերիս կքսեմ, կովի հոտ կգա վրիցս, բայց զատո սիրուն մազերով կլինեմ…է՞լ ինչ…հմմ օճառների կոլեկցիա ու կոլենցիոն գինի…ափսոս չե՞ն փողերս…
– Չէէէ հա, առաջին օրն ա, սիրուն մտնենք, որ պատվով դուս գանք:
– Ո՞վ ես դու, հին դաշնա՞կ:
– Չէ՛, էգոդ:
– Լավ, զալում նստի, ես գնամ լողանամ, քեզ խանութից բան պե՞տք ա:
– Շակալադ, ճնշումս իջել ա, վախում եմ ինձ համար:
– Էշ ես էլի:

Օր առաջին օրվա երկրորդ կես

– Չեմ ջոկում՝ էս օֆիցիալ կարանտինի հետ օֆիցիալ օրերն էլ են երկարացրել, թե առաջ էլ էր սենց դանդաղ արտասահմանյանի մեջ ընթանում…գինիս պրծավ, իջնեմ առնեմ:
-Կարանտին ա, ինչ րոպեն մեկ իջնել, թող մնա վաղը, ջուր խմի:
– Դո՞ւ ով ես:
– Դրամապանակդ, լռվի տեղդ ասեցի:
– Վստահ ես խոսում ընգեր, լավ, ուր ա էդ ջուրը:

Օր առաջին օրվա երկրորդ կես. իրիկուն

– Սոված եմ
– Էլի՞, նոր կերանք, սիրուն բաներ սարքեցիր ու կերար, սիրուն ու շատ, ասա թե երբ էիր քո համար էսքան շատ բան սարքել:
– Դու ով ես է՞:
– Գոտկատեղդ, սթրվի, ոչ մի ուտել, ես առանց էն ել քո պատճառով իմ սիրած ջինսին ամիսներով չեմ տենում, այ քո էդ անկուշտ խասյաթի պատճառով՝ Իստանբուլ Իստանբուլ, ինչ կար ընդեղ կերար, հետ էկար…հիմա էլ քո երկրի պաշարների վրա ես աչք դրել, բգի բոլշևիկ, տեռռորիստ… զզվում եմ քեզնից, Սոֆի Լորենի տալիան վկա, Ջոլիի ոսկորների արև եմ երդվում, եթե էլի ուտես էսօր, ինձ էլ չես տեսնի…
– Հանգիստ, հիմա կարելի ա, կարանտին էինք նշում:
– Էիք, ովքերո՞վ ԷԻՔ:
– Դե ես, Էգոս, Դրամապանակս, Ինստագրամի պրոֆիլս, Վախս ու երևի Դու:
– Ես ձեր հետ չեմ էղել….ու էս ժամին ասեմ ավելին՝ ձեր բոլորի դեմ…գնա ջուր խմի:
– Աաահհ, զզվցրիք էդ ջրով…լավ, ու՞ր ա կռանթը:

Օր առաջին. օրվա վերջին կեսը. գիշեր

– Քունս չի տանում:
– Ահահ, ինչ ես արել, որ տաներ:
– Է՞ս ով ա:
– Ես քո ինստագրամն եմ, խնդրում եմ, հերիք ա լայվեր նայես ու կարաոկե անող մարդկանց վիդեոներ, դու դրանից տրաքում ես, դիր մի կողմ այ մազոխիստ ու քնիր:
– Էհ, քնացնում եմ ինձ:
– Ինձնո՞վ, հետո չխաբես ու ասես, որ աշխատանքային գործիքդ եմ, երեսպաշտ:
– Էհ, քնելու գործիք ես, քնելն էլ ինձ պետք ա որ աշխատեմ, չստացվե՞ց աշխատանքի գործիք ես:
– ՄԱՏԴ… մատդ քաշի ասում եմ, չկպնես ինձ, ու հերիք ա հետևդ նկարես, հոգնեցի էդ տեսարանից, հայելուն էլ հանգիստ թող, տղեն սաղ օրը տկլոր քեզ ա նայում, երազում ա գոնե ունքերդ հանես դեմը, գոնե կյանքը մի քիչ տարբերվի, էքշն դրայվ մտնի…կամ գոնե քսվես…հոգնել ա քո տկլոր ջանից ու հա, համ էլ ասում ա, որ ցելյուլիտ ունես, ու ինքը հա վիզ ա դնում, որ էդ պահը լավ ցույց չտա, էս նեղ մաջալին չգժվես, բայց ես, ես էլ չեմ դիմանում….թող քնեմ…դու էլ քնի:
– Ռադ էղի, հայելին էլ թող ռադ էղնի, իմ ցելյուլիտն էլ թող ռադ լինի…քնում եմ:

Օր եսիմորերորդ. օրացույցում նշված՝28

Բուձիլնիկ
-Զարթնի, զաաաարթնիիիիիիիի:

Ես
-Խի՞, որտեղից եմ ուշանում:

Բուձիլնիկ.
-Չգիտեեեեմ, զարթնիի զարրթթթնիիիի…հեսա յոթն ա լինում:

Ես
-Ինչի ա յոթին դրած, ի՞նչ ունենք անելու յոթին:

Բուձիլնիկ
-Ես միշտ եմ տենց դրած էղել, մի գոռա, դու ուղղակի չես ուզում որ ուղեղդ թմրի:

Ուղեղ
-Ախպոր պես, զարթնիր, խնդրում եմ, արդեն աջ կողմս չեմ զգում, եթե ձախս էլ չզգամ, դառնում ենք բույս:

Ես
-Ու ի՞նչ:

Ուղեղ
-Սիրունս, մենք միշտ խուսափել ենք բույս դառնալուց, հիշո՞ւմ ես, թե չէ էն քեզնից մեծ աֆիցեռի հետ կամուսնանաինք 16 տարեկանում:

Ես
-Ռադ էղի, բա հիմա ի՞նչ եմ:

Ուղեղ
-Դե, եթե էսօր էլ քեզ հավաքես, զարթնես քո ժամին, մտնես լողանալու, յոգա անես՝ ոնց միշտ էիր անում ու նստես գործ անելու, մենք հաստատ բույս չենք լինի…

Ես
-Ում ա պետք արած գործը:

Նարցիսիզմ
-Գժվե՞լ ես, իհարկե բոլորին:

Ինքնագնահատական
-Առաջին հերթին՝ քեզ, քեզ դա պետք ա պետք լինի:

Մատներ
-Բան մի արա, հերիք ա մեզ աշխատացնես… օրական քո 7 ժամ գրելը թարգի, թե չէ մենք վարի կգնանք ու մի օր էլ արտրիտ կունենանք…հանգիստ թող մեզ ու կալցիում խմի, սսուկա, ու հերիք ա մեզնով մաստուրբացիա անես, տենց տղամարդ էլ վաբշե չես գտնի, միշտ մեր հետ ես համեմատելու ու հասկանաս, որ մենք ավելի լավն ենք ու խեղճերին էլի ցրես. խնդրում ենք քնի, մենք էլ հանգստանանք մի քիչ:

Ես
-Սուս մնացեք, սաղդ, ուզում եմ քնեմ:

Ոսկորներ
-Պահանջում ենք մարզվել, մենք մեռնում ենք:

Ուղեղ
-Զարթնի զարթնիիիիիի, ես չեմ սիրում, որ ինձ երկար ես քնացնում, մենք էսսե ունենք գրելու:

Ես
-Սիկտիր էղիր քո էսսեով:

Նամուս
-Մեռա ասելով տենց մի խոսա, մարդկանց վանում ես ու չես թողնում մտքերիդ մոտենան կամ քեզ գնահատեն:

Ես
-Եթե մարդիկ էնքան տափակ են, որ խորություն մենակ խորը տեղերում են ման գալիս, թող իրանք էլ սիկտիր լինեն, թող վանի իրանց, թող մնամ մենակ, կարևորը չլինեմ երեսպաշտների կույտի մեջ, առավել ևս՝ չլինեմ իրանց սիրելին:

Ուղեղ
-Օօօ…տես, մանրից զարթնեցիր, պոետիկ էլ ես խոսում….հեսա մի քիչ էլ զահլեդ տանեմ Սևակ կդառնաս…զարթնիիիիիիի:

Էքսիզտենցիալ կրիզիս
-Թողեք իրան հանգիստ, ինքը կոտրվում ա, որովհետև հասկանում ա, որ էս ամեն ինչը հորինած ա ու անիմաստ:

Սուիցիդալ հակումներ
-Հա, հանգիստ թողեք, հազիվ ջոկել ա, որ սաղ անիմաստ ա, արի սիրունս, քնենք ու չզարթնենք:

Անիմաստ, եսիմորտեղից բխող պոզիտիվ

-Զարթնի, մի 20 րոպե կպարապենք, հետո երկաար դուշ կընդունես՝ բարձր երգելով…արի էս անգամ դուշում մանտրա երգենք, կարող ա ջրի հետ ինչ որ քիմիա տա ու դզվես, հետո էլ արի կոֆե դնենք մեր համար, նայենք լուսամուտից դուրս քաղաքին, քո տեսարանը նենց լավն ա, չես գնահատում է, սաղ քաղաքը դեմդ ա, նայի, տրամադրվի ու արի գրենք, դու գոնե էս խառը վախտերը գործ ունես, մնացածը կարող ա և չունեն, համ էլ քո սիրած գործն ա, վեր կաց…հետո էս սաղ պրծնի խոստանում եմ՝ մի շաբաթ միասին քանդվենք, հիշենք բիվշիներիդ ու լացենք, խղճանք մեզ, նեղանանք սաղից, կարոտենք հին ընգերուհիներին… բայց արի հիմա չէ, հիմա սաղ դրանով են զբաղված, քել…վեր կաց…ֆակ էս ցելյուլի՞տ ա:

Ես
-Միացրու դուշը, գալիս եմ:

Դուշ
-Ստեղ եմ՝ միջի՞ն թե տաք:

Մարմին
-Սառը, սառը մի քիչ խելքի գանք:

Ցելյուլիտ
-Հաաա, ախպոր պես, սառը, ես էլ ձգվեմ:

Ստամբուլից բերած նռան օճառ
-Ես կա՞մ, թե ինձ էլի ստրատեգիկ անտեսում են:

Նոստալգիա
-Չէէէ, արի էսօր էն ծիրանի օճառին ձեն տուր, տեղից էլ կնիկը վատ ա, հիմա էլ հոտերդ գցես, կարող ա էլի հիշի հետ տված տոմսերն ու տխրի:

Ծիրանի օճառ
-Սպասեք, պատրաստվեմ, հիմա սառն եմ, գոնե մի քիչ հալվեմ:

Ստամբուլյան կապույտ սրբիչ
-Դե, տղեք եթե տենց նոստալգիկ մոմենտ կա, ես էլ թռնեմ, չտեսնի, մարդ ես, կարող է ես էլ բան-ման հիշացնեմ:

Սպիտակ սրբիչներ
-Հաաաաա, հաաա, գնա ընգեր, կտեսնվենք:

Ես
-Ինչ ձեներ եք քցե՞լ, գա՞մ, թե չէ…

Դուշ
-Բան չէ, ջուրն էր, ես վերջ՝ տաք եմ…արի, արի մոտս …

– – –
Տեքստը՝ ոգեշնչված Եվա Մուրադյանի կարանտինային սքեթչերից
Վերնագիրը՝ Գայանե Երկանյանի զուգարանաթղթային պոստերներից

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *