Այսօր ինչ-որ մեկին ասում են՝ մինչ հանդիպում:
Վաղը կասեն՝ ընդմիշտ մնաս բարով:
Սրտի վերքը կայրվի:
Վաղը ինչ-որ մեկը, վերադառնալով տուն,
Կգտնի իր քաղաքը ավերակներում:
Ինչ-որ մեկը բարձր կռունկից կսայթաքի:
Քեզ լա՛վ նայիր:
Զգու՛յշ եղիր:
Քեզ լա՛վ նայիր:
Վաղը առավոտյան ինչ-որ մեկը իր անկողնում
Կհասկանա, որ անբուժելի հիվանդ է:
Մեկն էլ, տնից դուրս գալով, մեքենայի տակ կնկնի:
Վաղը ինչ-որ տեղ մի հիվանդանոցում
Կդողա երիտասարդ վիրաբույժի ձեռքը:
Մեկն էլ անտառում ականին կկանգնի:
Քեզ լա՛վ նայիր:
Զգու՛յշ եղիր:
Քեզ լա՛վ նայիր:
Գիշերը մեր վրայով ինքնաթիռ անցավ,
Վաղը նա կընկնի օվկիանոս,
Բոլոր ուղևորները կմեռնեն:
Վաղը ինչ-որ տեղ, ով գիտի որտեղ,
Պատերազմ, համաճարակ, ձնաբուք,
Տիեզերքում սև անցքեր կբացվեն:
Քեզ լա՛վ նայիր:
Զգու՛յշ եղիր:
Քեզ լա՛վ նայիր:
Թարգմանությունը ռուսերենից՝ Արամ Ավետիսի