Ռայներ Մարիա Ռիլկե | Էլեգիա

Օ, կորուստները Ամբողջի մեջ, Մարի՜նա, անկանող աստղե՜րը:
Մենք դրանք չենք բազմապատկում, դեպի ուր ենք նետում մեզ, դեպի ո՛ր աստղերը:

Ամբողջի մեջ միշտ ամեն բան արդեն իսկ համրել են:
Այսպիսով, ով էլ ընկնի, չի նվազելու սրբազան Թիվը:
Յուրաքանչյուր ժխտված անկում ընկնում է իր ակունքի մեջ ու ապաքինվում:
Կուզեի՞ր հետո ամեն բան խաղ լիներ. հավասարության փոփոխումը, տեղաշարժը,
Ոչ մի տեղ չլինող մի անուն և հազիվ ինչ-որ առտնին հաղթանակ:
Ալիքնե՜րը, Մարի՜նա, մենք ծով ենք: Խո՜րքը, Մարի՜նա, մենք երկինք ենք:
Հո՜ղը, Մարի՜նա, մենք հող ենք, մենք հազարապատիկ գարուն ենք, ինչպես արտույտներ, որ փախած մի երգ նետում են դեպ Անտեսանելին:
Մենք, սկսած լինելով իբրև ցնծություն, գերազանցում ենք մեզ ամբողջովին,
Հանկարծ, մեր ծանրությունը բողոք է շրջանառում մեր երգածից վար:
Բայց ինչպե՞ս՝ բողոք: Չլինեի՜ն նրանք. երիտասարդ ցնծությունը դեպ վար:
Վարի աստվածները նույնպես ուզում են փառաբանված լինել,Մարինա,
Այնքան աններող են նրանք. սպասում են գովասանքի հանց աշակերտ:
Փառաբանիր, ո՜վ Սէր, եւ թույլ տուր վատնել մեզ փառաբանումի հետ:
Ոչինչ չի լսում մեզ: Մենք փոքր-ինչ հենում ենք մեր ձեռքը անվթար ծաղիկների պարանոցի շուրջը: Ես տեսել եմ դա Քոմ-Օմբո տաճարի Նեղոսին մոտ:
Այսպես, Մարինա, զոհաբերությունը ինքնահրաժարված տրվում է արքաներին:
Ինչպես հրեշտակն է գնում ու փրկվածների դռները հաշվառում,
Ու մենք դիպչում ենք սրան-նրան թվացյալ քնքշությամբ:
Ախ մենք օտարված ենք արդեն, մենք հեռվում ենք ցրված, Մարինա,
Ամենաներքին պատրվակին ենք մոտ: Արձանագրող, այլապես ոչինչ:
Այս հանդարտ գործը, որտեղ Մերը տանելի չէ ու իր հասանելիությունն է որոշում,
Վրեժ է լուծում իրենից ու մեռնում: Քանի որ մահացու գործեց,
Նկատեցինք մենք նրա ընթացքն ու քնքշությունը,
Ու տարօրինակ ուժը, որ մեզ ապրողից վերածեց վերապրողի:
Անգոյություն: Գիտե՛ս դու՝ ինչքան հաճախ է
Կույր հրամանը կրում մեզ նոր ծննդի սառցե նախասենյակով…
Կրու՞մ. մե՞զ: Մի մարմին, անհամար թարթիչների տակ ապրող աչքերից կազմված, ինքն իրեն մերժել է:
Կրել ենք մեր կոտրված սրտերում մի ամբողջ սեռ:
Թափառաթռչուն նպատակը կրում էր խումբը՝ մեր լողացող վերափոխման պատկերը:
Սիրողները բուրո՜ւմ են, Մարինա, բուրում են ասես ոչինչ չգիտեն կործանման մասին:
Մենք պիտի նորանանք:
Նախ իրե’նց շիրիմն է հին, նախ իրե’նց շիրիմն է ինքն իրեն հիշում,
Մթնելով հեկեկացող ծառի ներքո, հիշում է ինքն իրեն որպեսզի Միշտ:
Նախ իրե՛նց շիրիմն է ընդհատվում, նրանք ճկուն են ինչպես որթատունկը,
որ չափից ավելի թեքում է նրանց, շրջանակում է առատ ծաղկապսակով:
Ինչպե՜ս է հպվում մայիսյան քամին: Հավերժի կեսից.
դու շնչում ես նրան ու կանխատեսում, բացառում է նե ակնթարթը:
(Օ ինչպես եմ հասկանում քեզ, կանացի ծաղիկ բացարձակապես անապական թփի: Ինչպես ուժեղ եմ տարածում ինձ գիշերային օդում,որ հաջորդը քեզ կգծագրի): Հնում սովորում էին աստվածները կեսեր հնարել: Մենք այս պտույտում զգում ենք մեր ամբողջ շաղկապումը, ինչպես սկավառակը լուսնի:
Նվազող վերջնաժամկետում նույնպես, շրջափուլի շաբաթներում նույնպես
ոչ ոք չի օգնելու մեզ կրկին ամբողջանալ, եթե ոչ սեփական միայնակ ընթացքը անքուն տափաստանում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *