Այսօր Սիրահարների այգում կայացավ Կոստան Զարյանի ստեղծագործությունների ընթերցումներ և քննարկումներ: Միջոցառումը կազմակերպվել էր գրողի 125-ամյակի առիթով` մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ:
Միջոցառման մասնակիցները Զարյանի գործերից ընթերցեցին սիրելի հատվածներ, կիսվեցին տպավորություններով և քննարկում ծավալցին իրենց հետաքրքրող հարցերի շուրջ` կապված գրողի ստեղծագործությունների հետ:
Այս կերպ կազմակերպիչները նպատակ ունեին ուշադրություն հրավիրելու Զարյանի ստեղծագործություններին և նպաստել ընթերցանության կուլտուրայի զարգացմանը երիտասարդների շրջանում:
Երանի էն 20 մարդուն, ով ներկա է եղել …
🙂 Կար ջան, շնորհակալություն ինֆոյի և, իհարկե, լուսանկարների համար… Հուսով եմ հաճախ կհանդիպենք նման առիթներով:
Իսկ երեկվա մթնոլորտի համար հատուկ շնորհակալություն մասնակիցներին: Շատ ուրիշն եք ախր…
հա, երանի… տարոսը քեզ.. :Ճ
Զառա ջան,ուզում եմ ավելի մանրամասն իմանալ այսպիսի միջոցառումների մասին…մանրամասները կարող ես գրել mail-իս…
luvaru@list.ru
Նախապես`շնորհակալություն
իսկ ինչպես կարելի է մասնակցել?
Պարզապես պետք է իմանաս ընթերցման օրը, վայրը, ժամը և գաս…
es da e,vor uzum em Aram jan,,inchpes kareli e imanal naxoroq??
Նախապես հայտարարությունը կտարածենք ֆեյսբուքում: Պարզապես ուշադիր եղեք: Ուրախ կլինենք հանդիպման և, իհարկե, ձեր ակտիվ մասնակցության համար:
Իմ պատին էլ գրած կլինի Լուսինե ջան…
Շնորհակալություն երկուսիդ էլ…շատ ոգևորված եմ,անպայման կմասնակցեմ!!!!
մահ ֆեյսբուքին…
այսինքն վե~րջ, դուրս մնացինք գետի ընթացքից, վտարանդու փայտ-ձեռնափայտը դարձավ ընկեր
Նանոր ջան, եթե ուզում ես կարող ենք քեզ նամակով տեղեկացնել հանդիպումների մասին: Այս հասցեին նաման գրիր ու քեզ տեղեկությունը կուղարկենք նախապես:
Կ՚՚ուզեմ գնահատանքս յայտնել այս միջոցառումին համար, յատկապէս կապուած ըլլալով Կոստան Զարեանի հետ, որուն սակաւաթիւ ուսումնասիրողներէն եմ։ Ի հարկէ, Նիւ Ճըրզի ապրելով, դժուար էր մասնակցիլ միջոցառումին (նոր իմացայ՝ երեւանցի զարեանագէտ ընկերուհիէ մը)։ Քսան հոգի ըլլալը նշանակութիւն չունի, Զարեանը երբեք զանգուածներու գրագէտը չէ եղած՝ ողջ եղած ատենը, թէ յետմահու…։