ուր ես
ինչի կորար
արի
ինձ շատ ես պետք—
փնտրում եմ քեզ փողոցներում
գետնանցումներում
մեր տեղում
ծառերի տակ կամ վրա
պատերից այն կողմ
լույսերի մեջ
ու մթի մեջ անկանոնիկ
բայց հետք չկա
ոչ կոշիկի
ոչ սև մազի
ոչ պարզ հազի
ոչ մի բանի
ուր կորար
հըն
արի
ու
համեմվի աղի նման
թարմ-թարմ եփված ապուրի մեջ
նենց քաղցրացրու
որ ետ չտամ էս գիշեր—
հոգնել եմ
ինձ շատ ես պետք
ինչի կորար
ուր ես։
***
…ու երբ բռնել էի ձեռքերդ ամուր-ամուր
սեղմել քեզ դոշիս
երբ հետևումդ պատ էր
թռչելու տեղ չունեիր—
հուդի կար հագիդ
սև ոնց ամպը գալիք օրերի—
անձրևի կաթիլները ներքև էին ընկնում ձգողությունը չհաղթահարելով
դրան էին խառնվում աչքերիդ քաղցր ջրերը
եւ երբ համարյա պատրատ էր աշխարհը գետնի տակ անցկանելու
մեր ամբարտակը երազանքների
դու չանգռեցիր պատը քո երկար եղունգներով
սկսեցիր փորել սրված ատամներով ու
անցնել
անցնել
ռադ լինել միջով
դեպի ոչ մի տեղ կամ Տեղ սառնության
ուր կլինի մի սիմպո գյադա—
մազերը խուճուճ
ինքը ռոկոկո
հագին էլ մի երկար գուլպա
մոդայի խնդրանքով կամ պարտադրությամբ—
քեզ կապահովի փողով
ճոխ-ճոխ կրքերով
մեծ առաջնահերթություն տալով բոլոր նվնվոցներիդ
կծնկի քո առաջ
կսվսվա ու կհեկեկա անուշաբույր ոտքերիդ տակ
ոնց չէի անում ես
դու քեզ կզգաս ավելի ինքնավստահ
ուժեղ
պաշտպանված
իսկ ես հիմարի պես չեմ կարողանա մոռանալ քեզ—
աչքերդ
դիմագծերդ
շուրթերդ
լեզուդ
ու թե ոնց էիր հպվում ինձ
ու թե ոնց էինք համբուրվում
զասվում
մխրճվում իրար մեջ
քարակերտ քարասպան այս քաղաքում
որ էլ մերը չէ ու չի լինելու
խոստանում եմ
վերջ։
երազ
լվանում եմ դանակը սիրելիս
թաքցնում ձեռքերս
եւ արյունը կաթում է սպիտակ սավանին
գրելով նոր տեքստ
լռության
հանդարտության
լավի
ու
գեղեցիկի մասին—
եւ խաղաղ ես դու
եւ երջանիկ եմ ես
քանզի մեռար վերջապես։
***
մեր անունները կտնքան տարփանքի մեջ
եւ մենք կբարձրանանք ուրիշ տեղ
որպես թափանցիկ-թափանցիկ հերոսներ
գրվելիք վերջին ՀԵՔԻԱԹԻ
համար։
***
մենք կանհետանանք մառախլապատ
խճանկարում
որպես երկու միասնական մասնիկ
մի ամբողջություն։