Հաշվետվություն | Ժնեւի միջազգային գրքի սալոն 2011


Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Ժնևում կայացավ Գրքի միջազգային 25-րդ փառատոնը, որտեղ Հայաստանը ներկա էր պատվավոր հյուրի կարգավիճակում: Հայաստանին իր 500-ամյա գրահրատարակչությունը
ներկայացնելու համար հատկացված էր բավականին մեծ տարածք, որտեղ ներկայացված էին Հայաստանի և սփյուռքի հրատարակչությունների գրքերը, ինչպես նաև համահայկական մշակությաին հիմնադրամներ ու կազմակերպություններ: Գործում էր նաև հայկական խոհանոց ու հայկական ապրանքների վաճառքի տաղավար:
Մշակույթի նախարարության հրավերով ես և Արամ Պաչյանը նույնպես ներկա էինք փառատոնին և Հայկական տաղավարի ներկայացրած ծրագրի շրջանակներում ներկայացրեցինք մեր գրքերն ու Գրանիշ գրական հանդեսը:
Ինչպես գիտեք, Ժնևի գրքի սալոնը միջազգային կարևորության մշակութային և տնտեսական իրադարձություն է, որ մեկտեղում է բազմաթիվ հրատարակչությունների, հաստատությունների, գրողների ու ընթերցողների: Իհարկե, չի կարելի ասել, որ այն իր նշանակությամբ ամենակարևորն է եվրոպական գրքի սալոնների շրջանում, սակայն անշուշտ կարևորներից մեկն է:
Հայաստանը մեծ տաղավարով ներկայանալով նախ և առաջ խնդիր ուներ ներկայացնելու Հայաստանը` բարձրացնելով մեր երկրի ճանաչելիությունը, հետո նոր միայն հայկական գրահրատարակչական ավանդույթն ու ներկայիս արտադրանքը:
Իրադարձության կարևորությունն իրենց այցով ընդգծեցին նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Սակայն մենք մեր հայերեն գրքերով բնականաբար այդքնա էլ հետաքրքիր չէնք կարող լինել հիմնականում ֆրանսալեզու գրականության մեծ տոն համարվող Ժնևի սալոնում, դրա վառ ապացույցն էին արտասահմանցիների կողմից հատկապես ալբոմների հանդեպ ցուցաբերած մեծ հետաքրքրությունը:
Սակայն Հայաստանի նման փոքր երկրի և հայալեզու գրականության այդքան փոքր լսարանի համար պատվավոր հյուրի կարգավիճակում ներկա լինել այդպիս հրաշալի իրադարձության` անշուշտ մեծ ձեռքբերում է:
Իսկ իմ և Արամի համար սա մեծ փորձառություն էր, նախ և առաջ` սովորելու հնարավորություն տեսնելու և հասկանալու, թե ինչպես են աշխատում ժամանակակից հրատարակչություններն ու գրողները, ինչպես են հասցնում գրականությունը ընթերցողին և ինչպես են կարողանում ստեղծագործ լինելով լինել պրոֆեսիոնալ:
Նշեմ նաև որ ոչ միայն Շվեյցարիայի այլ նաև նրա հարևան երկրներից մեր բազմաթիվ հայրենակիցներ հատուկ եկել էին Ժնև` հայկական տաղավար այցելելու: Ես զրուցեցի բազմաթիվ հայերի հետ, ովքեր կարոտ էին հայկական գրականության ու չգիտեին, թե ինչ հեղինակներ կան հիմա, ում փնտրեն, ում կարդան: Ինձ համար մի առանձին հաճույք էր այդպիսի հայերի այնտեղ հանդիպելը:
«Երևան 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումներին ընդառաջ, երբ ակնհայտ է որ հայկական գրականության հանդեպ մեծ միջազգային հետաքրքրություն է լինելու` անպայման պետք է ձեռնարկել մեր լավագույն ստեղծագործությունների թարգմանությունն ու հրատարակությունը գոնե հիմնական միջազգային լեզուներով, որովհետև թարգմանությունը ազգային գրականության արտահանման միակ միջոցն է:

Կարեն Անտաշյան

Արամ Պաչյանի հաշվետվությունը Հրապարակում

 

Share Button

4 Կարծիք

  • Զառա says:

    Ապրեք: Շատ ուրախ ու հպարտ եմ ձեր արած գործով:

  • HAYK HAMBARDZUMYAN says:

    Ապրեք Կար ջան, ապրես հատկապես անկեղծ հաշվետվության ու ճիշտ ու կարևոր դիտարկումերի համար

  • Hasmik Poghosyan says:

    Շատ եմ սիրում , երբ դուրս եք գալիս մեր փոքրիկ երկրից : Դա բոլորիս համար էլ լավ է : Երանի՜ իր ժամանակին Թումանյանն էլ ունենար էսպիսի հնարավորություն : Միշտ երազել եմ , որ գրողը բացի իր գրական երկերով կյանքի որակի վրա ազդելուց , լինի նաև ակտիվ հասարակական գործիչ ու իր անկեղծ մտքերով հաճախ երևա առօրյա կյանքում : Հիմա դա տեսնում եմ ու դրա համար շնորհակալություն հայտնում ձեզ : Սպասում ենք նոր գործերի : Լավագույն ցանկություններով ՝ Հասմիկ :

  • Կարեն Անտաշյան says:

    Սիրելի Համսիկ, շատերը կարծում են, թե դու մշակույթի նախարար ՀՊ-ն ես, միանգամից հերքեմ այդ կարծիքը 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *