ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ | Աստծո առավոտ

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի


ԷՊԻՏԱՖԻԱ

Ահա և չկամ։
Իմ փոխարեն
Մնացին երգերն իմ թերահայտ
Եվ հիմա պիտի լոկ երգերն այդ
Մոռացվող անունն իմ փողհարեն։

 

ԱՆԽՌՈՎ ԽԱՂԻԿ

Կյանքս երազի մեկնություն էր սոսկ,
Ուր խորհուրդ ուներ չասված ամեն խոսք,

Ուր խոսքերն ասված կյա՜նք չէին արդեն,
Այլ՝ անմեկնելի Երազների հոսք…

 

* * *
Տեղավորվեմ մտքիս մեջ՝
Տեղնուտեղը մանկանամ.
Հորս ու Մորս շնչին մերձ՝
Շնչակոլոլ թանկանամ,
Ու՝ անԱնուն, անՏարիք,
Փառավորվե՚՜մ ինձնով մեկ,
Ու տեղ չանեմ մտքիս մեջ
Ու էլ բա՛ն չցանկանամ…

 

ԷԼԵԳԻԱ
ՉՈՐՍ ՁԱՅՆԻ, ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ԵՎ ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ՀԱՄԱՐ

Չգնամ, չանրջեմ դաշտերում.
ճերմակ եմ՝ կանաչը չըողբա…
Հևասիրտ չշրջեմ դաշտերում,–
Դաշտերում ցոլցլանք ու ցող կա։

Չգնամ, չանրջեմ դաշտերում,
ճերմակ եմ՝ կարմիրը չըողբա…
Խևասիրտ չշրջեմ դաշտերում,–
Դաշտերում շոգ շշուկ ու շող կա։

Չգնամ, չանրջեմ դաշտերում,
ճերմակ եմ՝ դեղինը չըողբա…
Դևասիրտ չշրջեմ դաշտերում,–
Դաշտեբում դալկություն ու դող կա։

Չգնամ, չանրջեմ դաշտերում,
ճերմակ եմ՝ ճերմակը չըողբա…
Սևասիրտ չշրջեմ դւսշտերում,–
Դաշտերում հողածին ու հող կա։

 

ԻՆՔՆԻՆ ՊՈԵԶԻԱ

Ոչ նարնջագույն, ոչ դեզին է,
Ոչ դարչնակարմիր, ոչ էլ բոսոր.
Գույն չունի, Աշո՛ւն, բայց տեղին է
Դժգոհությանս քեզ ափսոսող,

Զի տերևներին քո Հեղինե
Առևանգելով՝ Պարիսը հողմ
Արդեն Ամուրի աղեղին է
Քեզ զոհաբերում… սիրուց այն կողմ։

 

ՓԵՏՐՎԱՐ

Իրիկնանում է։ Երկնի ծառերից
հատ-հատ թափվում են պտուղները ձյան։
Իզուր է արդեն… Դռները գոցի՚ր։
Սիրելիներդ անդարձ հեռացան։

Ահա՛ օրերիդ տուփը խունացած.
Պադ պատկերներին համբույր տուր անձայն.
Բա՛ց թող հուշերիդ աղավնիներին՝
Թ՛ող կտցահարեն պտուղները ձյան։

 

ՀՈԳԵՎԱՐՔԻ ՏԵՍԻԼ

Իմ մատները շատ էին՝
Իմ աչքերի չափ…

էդ աննման շատերին
Սև ստվեր իջավ։

 

ԿՐԿՆՎՈՂ ՏՈՂԵՐ

Ձյունը վհատ էր, քամին՝ անուրախ,
Երբ ամաչեցի տխուր ծնկներից,—
Եվ այդ ապրումը այնքա՜ն էր թիրախ,
Որ խոցոտվելով խոցոտում էր ինձ։

Կքել էր պատին պաղ սրճարանի.
Կին էր՝ նայում էր մանկանն իր քնած…
Քամին քսմսվեց, որ ձյուներ տանի
Ու ախտահարի տողը կրկնված,—

Զի մեր ձեռքերն իսկ
Մեզ ձեռ են առնում,
Զի սրբոց կարգում
համար չունենք մենք,
Զի մանկահայաց երբ ետ ենք դառնում,
Տխուր ծնկներից ամաչում ենք մենք։

 

ՀԱՅԱՍՏԱՆ

Դու իմ հետադարձ հասցեն ես միակ
Եվ իմ եզակի ճակատագիրը,
Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,
Իմ հիշատակաց միակ Երկիրը…

Անկրկնակոշիկ Համապատմության
Սայթաքումները մեզ աղավաղել
Եվ թաց երգերս փակ վերքերիս մեջ
Սատանայաբար փորձել են թաղել։

Որպեսզի դառնամ թափառող ծրար՝
Չունենամ նույնիսկ հետադարձ հասցե,
Բայց մենք վերստին փարվել ենք իրար
Ու հուսաբանել՝ Տեր մի արասցե…

Դու իմ հետադարձ հասցեն ես միակ,
Իմ անկրկնելի ճակատագիրը,
Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,
Իմ հիշատակաց միակ Երկիրը;

 

ԵՐԿՈԻՆՔ ՍՈԻՅՆ ԴԱՐՈԻ

Մուշեղ Գալշոյանի հիշատակին
Դատարկ սեղան է, դատարկ ծաղկաման՝
Դաշտանկարի թափուր կենտրոնում։
Կանգնած եմ օտար գոյության նման…
Հորիզոնները երկունք են տոնում.

Հասկերի երկունք և բողբոջների,
Նաև՝ նախանյութ այն Գոյաձկան, Ո
ր հավիտենից հոսող ջրերի
Հայցվորն է միակ ու միակ վկան.

Հայցվոր, որ ինքնին ծաղիկ է և հաց,
Վկա, որ նաև հայցատու է մի…
Ո՞վ էր, օ՛ Երկինք, որ չըողորմաց—
Փշերն Աշխարհի ժողովեց ի մի.

Փշեր, որ իսկույն պսակ են դառնում
Գողգոթա ելնող Սրբերի համար,
Որոնք, օ՜ Երկինք, էլ չեն համբառնում,
Զի ոչ Հայր ունեն, ոչ էլ Տիրամայր…

Դաշտանկարի թափուր կենտրոնում
Կանգնած եմ օտար գոյության նման։
Հորիզոնները երկունք են տոնում…
Դատարկ սեղան է, դատարկ ծաղկաման։

 

ՏԻԵԶԵՐՔ
Քո խորության խորքերում մակերեսներ կան պահված,
Ու ամեն մի մակերես մի երկինք է տապալված։

Ու ամեն մի երկնքում շիրմատուն կա թևերի,
Որ Իկարին ուղեկցող հավքերինն են երևի։

— Ամենահին դու երկո՛ւնք, ամենանոր առեղծվա՛ծ,
Քո խորության խորքերից պսակներ են թափվում ցած

Ու պարուրում երկրային մանուկների հուշը մերկ,
Որ ծաղկում է մեր հողում որպես մի բույլ տիեզերք,

Ուր արթնացող ամեն իր, ամեն պատկեր ու անուն
Անդրադառնում է քո մեջ ու երկինքներ սերմանում…

Ու ամեն մի երկնքում շիրմատուն կա թևերի,
Որ հավքերին ուղեկցող հուշերինն են երևի։

 

ԳԻՐ՝ ԳՐՎԱԾ խԱՂԱՂՈԻԹՅԱՆ ՁԵՌՔՈՎ

Անիմաստ է՝
Թուղթն այս արցունքոտել.
Բարձրախոսնե՛ր,
Մաքրե՛ք ձեր կոկորդը,
Եվ թող երգը հոսի արցունքի տեղ
(Երգը, որ թողեցին գնդացրի շուրթին),
Ու պատերազմն արդեն կխլանա։
Շիրմաքարե՛ր,
Երգե՛ք խաղաղությամբ անահ։
Հիրոսիմա,
Նայի՛ր արեգակին,
Տե՛ս, առաջվա նման կարմիր է նա
Սև պատերի վրա Բուխենվալդի։
Անմահությո՛ւն,
Կանգնի՛ր ձիգ հասակով,
Շիրիմներ կան անհայտ, արձանացի՛ր,
Եվ թող չսևանան էլ երբևէ,
Մայրե՛ր,
Պսակները ձեր ձյունածիր…
Անիմաստ է՝
Թուղթն այս արցունքոտել.
Բարձրախոսնե՛ր,
Մաքրե՜ք ձեր կոկորդը,
Եվ թող ե՜րգը հոսի արցունքի տեղ։

 

***

Ես ժամանակ չունեմ քեզ ուղեկցել կրկին
Ու ծառերից թափվող թաց բները տեսնել։
Անիմաստ է— նստել ժամանակի կառքին—
Տերևների դեղին հոգեվարքին հասնել։

Կատուների հոգում շնավախ կա խորունկ,
Մինչ շները վաղո՜ւց մոռացել են նրանց…
Առաջվա պես էլի տխրություն է ծորում
Տերևից էլ դեղին հոգիների վրա։

Անիմաստ է նաև ընկերակցել լացիդ
Ու խոսքերով խղճուկ մխիթարել։
Ցա՛վ չէ, թե շուրթերդ ինձ կարոտ մնացին,
Քո կարոտը ինձ հետ ես հեռո՜ւ եմ տարել…

Ես ժամանակ չունեմ քեզ ուղեկցել կրկին
Ու ծառերից թափվող թաց բները տեսնել։
Անիմաստ է— նստել ժամանակի կառքին—
Տերևների դեղին հոգեվարքին հասնել։

 

ԿԵՍՕՐ
Պատշգամբում,
Ուր երեկոները կանգնում էինք,
Լվացք է փռած,
Եվ հիմա կեսօր է։
Ես քեզ չասացի, որ հեռանում եմ
Լվացքն օրորող քամու նման…
Ոչ չասված բառերս,
Ոչ ցուցափեղկերի գինին,
Ոչ միգամած արևը,
Ոչ պատշգամբը,
Ուր երեկոները կանգնում էինք,—
Ոչինչ. իմը չէ այս փողոցում։
Ես սևեռվում եմ ստվերիս վրա.
Միակը, որ իմն է այս փողոցում։
Ես հիշում եմ մեր վերջին գիշերը
Եվ ինձ չեմ ճանաչում ճանապարհին։Խավարի մեջ հեռացողը ե՛ս չեմ։
Դո՜ւ չես պատշգամբում կանգնածը։
Պարզապես
Պատշգամբում լվացք է փռած,
Պարզապես քամին հեռացել է,
Եվ կեսօր է հիմա։
Մնաս բարո՜վ։

 

***
Տարիների վանդակներից առևանգված
Կույր հավքեր են անթվակիր օրերը քո,
Ու թվում է՝
Մի անբարբառ բառե զանգված
Վանկարկում է տագնապներիդ սանդուղքը կոր։

Ու երբ ընդհատ
տագնապներիդ
սանդղաշարից
Կույր հավքերին երևում է եռաժանին—
Երկվորյակդ քեզ հուշում է անդրաշխարհից.
Որ դռները բաց կլինեն նշված ժամին…

Այս հանդարտ հոսող շփոթի ներսում
Ամենքից լքված անհայտ մի նավորդ—
Դու ինքդ,
ի՛նքդ,
Ի՜նքդ էիր ուզում՝
Քեզ հորինեին այսքան մենավոր։

Եվ ինքդ քեզնից անդարձ հեռանում,
Եվ խաչ ես քաշում ինքդ քեզ վրա…
Միայն անպաշտպ
ան շուրթերդ են մնում
Դատարկ ափերում մուրացիկ օրվա:

 

ԿԱՍԿԱԾԻ ԳԻՇԵՐ

Շատե՞րն են, արդյոք, կարողանում լռել,
ընդհանրապես շատե՞րն են հասկանում,
թե ինչ է նշանակում՝ լռել։
ՍՅՈՐԵՆ ԿԵՐԿԵԳՈՐ

 

«Ժամը չէ բնավ… Լույսը, մի՛ վառիր.
Ոչինչ չի տալու արթնացումը մեր։
Արժանի չեղար և ոչ մի բառի,
Որ անլռելի լռություն ծներ»…

Ստվե՛ր իմ, ասի, բախտր մեր զվարթ
Դառն ու տանջալից Շնորհ է հայցել…
Եվ մենաթախծեց ստվերս վհատ.
«Ավա՜ղ, կարծում է պոետ է դարձել»:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *