«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում այս անգամ այցելել ենք Սյունիքի մարզի Շաքիի միջնակարգ դպրոց: Շաքի գյուղի դպրոցը գտնվում էր Հայաստանի ամենագեղատեսիլ անկյուններից մեկում՝ Սյունիքի մարզում և, թերևս, Հաղպատի դպրոցից հետո գրավում է երկրորդ պատվավոր հորիզոնականը՝ բնության աչք շոյող տեսարան ունեցող դպրոցների շարքում: 🙂 Գյուղի տարածքում է գտնվում նաև Շաքիի հայտնի ջրվեժը: Միջնակարգ կրթություն ապահովող, մեծ դպրոց էր, խելացի, մտածող աշակերտներով: Դասաժամին իրենց ակտիվությամբ, հարցադրումներով աչքի էին ընկնում հատկապես Արգիշտին, Ալվարդն և Ալեքսանդրան: Ծանոթանանք նրանց հետ: 🙂
Դասաժամին ընթերցվել են ստեղծագործություններ՝ Գարնանային գլխապտույտ, Հայաստան՝ սա իմ երկիրն է, Սիրային բանաստեղծություններ՝ գրված անպատեհ ժամանակներում բանաստեղծական շարքերից: