Ուայնսբերգ քաղաքին մերձ խոր կիրճին մոտ միւրինակ շարված պստիկ տներից մեկի կը սավեր պատշգամբում փոքրամարմին հաստիկ մի ծերուկ նյարդայնացած եւ ետ ու առաջ էր քայլում։ Եր կայնածիգ դաշտից անդին, ուր որ երեքնուկ էր մի ժամանակ ցանված եղել, եւ որը, սակայն, սոսկ դեղին խիտ մանանեխամոլախոտ էր ծլարձակել, ծերուկին տեսանելի էր մայրուղին, որով առաջ էր ընթանում դաշտից տուն դարձող հատապտահավակներով լեցուն մի սայլ։ Պտղահավակները՝ ջահել աղջիկ ու տղա, աղմկալի ծիծաղում էին ու գոռումգոչում։ Ջահել մի տղա կապույտ բլուզ հագած՝ ցատկեց սայլից եւ փորձ արեց եւևից քարշ տալ աղջիկներից մեկին, ով սուր ճիճ արձակեց ու ճղճղոցով ընդդիմացավ։ Ճամփին, տղայի ոտքի տակից փոշու մի ամպիկ դուրս պրծավ, որը սահեցանցավ հեռացող արեգակի վրայով։ Եր կայնածիգ դաշտից օդի մեջ ձգվեցտարածվեց աղջկական բարալիկ մի ձայն. «Հեյ, Ուինգ Բիդելբոմ, մա զերդ սանրի, աչքերդ են ընկնում»,– կարգադրեց ձայնը մարդուն, ով ճաղատ էր եւ ում նյարդային մանրիկ ձեռքերը անմիտ շարժվում էին ճերմակ լերկ ճակատով մեկ, ասես հարդարելիս լինեին խռիվ մազերի հոծ մի զանգված։
Ուինգ Բիդելբոմը՝ մեկընդմիշտ վախեցած ու պատված ցնորական կասկածների կապանքով, ոչ մի կերպ չէր համարում իրեն մի մասնիկն այն քաղաքի, ուր որ քսան տարի ապրում էր արդեն։ Ուայնսբերգի բոլոր բնակիչներից միայն մեկն էր մտերիմ նրա հետ։ Ջորջ Ուիլերդի, «Նյու Ուիլերդ հաուս» հյուրանոցի՝ Թոմ Ուիլերդի որդու հետ էր, որ մտերմության նման մի բան էր կապում նրան։ Ջորջ Ուիլերդը «Ուայնսբերգ իգլե»ի միակ լրագրողն էր ու երբեմն երեկոները մայրուղի էր դուրս գալիս՝ գնալու Ուինգ Բիդելբոմի մոտ։ Այժմ արդեն, երբ ծերուկը եւ ետ ու առաջ էր անում պատշգամբում՝ ձեռքերը նյարդային այս ու այն կողմ շարժելով՝ հույս ուներ, թե Ջորջ Ուիլերդը կգա եւ երեկոն կանցկացնի իր հետ։ Պտղահավակ բանվորներով լեցուն սայլի տեսադաշտից անհետանալուց հետո ծերուկը կտրեցանցավ դաշտը՝ բարձրացիլ մանանեխամոլախոտի միջով ու մաղլցելով ցանկապատի վրայով՝ տագնապով զննել սկսեց քաղաք տանող ճամփան։ Մի պահ նա կանգնեց այսպես՝ ձեռքերն իրար շփելով եւ վեր ու վար նայելով ճամփին, այնուհետ վախով համակված վազեց եւ՝ իր տան պատշգամբում կրկին եւ ետ ու առաջ անելու։
Ջորջ Ուիլերդի ներկայությամբ Ուինգ Բիդելբոմը, ով 20 տարի շարունակ առեղծված էր եղել քաղաքի համար, ինչոր կերպ ազատվեց իր երկչոտությունից ու իր ցնորական եսից, սուզված կասկածի ծովում՝ դուրս եկավ աշխարհին ակն ածելու։ Երիտասարդ լրագրողին կողքին տեսնելով՝ նա համարձակվում էր օրը ցերեկով դուրս գալ Մեյն Սթրիթ եւ կամ եւ ետ ու առաջ անել լայն քայլերով իր տան առջեւի երերուն ծած կապատշգամբում՝ գրգռված խոսելով։ Այդժամ նրա ձայնը, որ ցածր ու դողդոջ էր նախկինում եղել՝ սուր ու ծղրտուն էր դառնում։ Կորացած մարմինը շտկվում էր։ Մի տեսակ գալարումով, ինչպես որ ձուկն է եւ դառնում վտակ ձկնորսի ձեռամբ, Բիդելբոմը՝ հավերժ լռակյաց, սկսում էր խոսել անդադար՝ ջանալով բառերի վերածել մտքերը, որոնք խռնվել էին ուղեղի մեջ երկար ու ձիգ տարիների իր լռության ընթացքին։
Ուինգ Բիդելբոմը շատ էր խոսում ձեռքերի օգնությամբ։ Նուրբ, արտահայտիչ մատները՝ մեկընդմիշտ գործուն, մեկընդմիշտ ջանալով թաքնվել ծերուկի գրպաններում կամ էլ մեջքին, դուրս եկան եւ ասես մխոցի ձողերը դարձան նրա արտաբերած խռթին խոսքերի։
Ուինգ Բիդելբոմի պատմությունը պատմություն է նրա ձեռքերի մասին։ Դրանց անխոնջ շարժումը՝ նման լինելով բանտված թռչնի թեւերի թափահարումի, այդ անունն էր կպցրել ծերուկին։ Քաղաքի ինչոր անհայտ մի պոետ է հղացել այդ միտքը։ Այդ նույն ձեռքերն էին վաղ պատճառում դրանց տիրոջը։ Ծերուկն ուզում էր դրանք թաքցնել հնարավորինս հեռու եւ ապշանքով էր ակն ածում այն մարդկանց հանդարտ, անարտահայտիչ ձեռքերին, ովքեր դաշտում բանում էին իր կողքին կամ անցնում կողքով՝ քնատ ձիերին քշելով գյուղական ճամփեքին։
Խոսելով Ջորջ Ուիլերդի հետ Ուինգ Բիդելբոմը սեղմում էր բռունցքներն ու խփում սեղանին եւ կամ տան պատերին։ Դա հանգստացնում էր նրան։ Եվ եթե խոսելու ցանկություն էր առաջանում նրա մոտ այն ժամանակ, երբ երկուսով թափառում էին դաշտերում, ծերուկը որեւէ կոճղ էր փնտրում կամ թե ցանկապատի տախտակ ու մատներով մտազբաղ թմբկահարելով խոսում էր նորովի դյուրությամբ։
Ուինգ Բիդելբոմի ձեռաց պատմությունը արժանի է ամբողջ մի գրքի մեջ առնելու։ Կարեկցալից շարադրված գիրքն այդ բազում անսովոր գեղեցիկ որակներ կնկատեր անշան մարդկանց հոգիների մեջ։ Դա սոսկ պոետի իմանալու բան է։ Ուայնսբերգում այդ նույն ձեռքերն ուշադրություն էին գրավել սոսկ իրենց շարժունության շնորհիվ։ Դրանցով Ուինգ Բիդելբոմը հավաքում էր օրական 140 քվարտ հատապտուղ։ Դրանք դարձան ծերուկի հատկանշական գիծը, նրա հռչակի ակունքը։ Դրանք նաեւ ծիծաղի առարկա դարձրեցին Բիդելբոմի ծիծաղաշարժ ու խուսափուկ անձը։ Ուայնսբերգը հպարտանալ սկսեց Ուինգ Բիդելբոմի ձեռքերով այն նույն կերպ, ինչպես որ հպարտանում էր բանկիր Ուայթի նորաշեն քարեւտնով եւ կամ թե՝ Թոնի Թիփով՝ Ուեսլի Մոյերի հովատակով, որ հաղթել էր Քլիվլենդի աշնանային ձիարշավում մեկ մղոն տարածությունը երկու րոպե տասնհինգ վայրկյանում անցնելու համար։
Ինչ վերաբերում էր Ջորջ Ուիլերդին, ապա նա բազում անգամներ ցանկություն էր ունեցել հարցնելու ծերուկի ձեռքերի մասին։ Երբեմներբեմն անհաղթահարելի մի հետաքրքրասիրություն էր տիրում նրան։ Զգում էր, պատճառ պիտի լինի դրանց անսովոր շարժունակության եւ անկապ մնալու տրամադրվածության համար եւ Ուինգ Բիդելբոմի հանդեպ նրա ունեցած աճող հարգանքն էր միայն, որ եւ էր պահում նրան բերանից թռցնելուց այն հարցերը, որոնք հաճախ ծնվում էին գլխի մեջ։
Մի անգամ նա ուր որ է պատրաստվում էր հարցնել։ Երկուսով զբոսնում էին դաշտերում ամառային մի երեկո եւ կանգ էին առել նստելու մի խոտածածկ թմբի, եւ ողջ այդ երեկո Ուինգ Բիդելբոմը խոսել էր ու խոսել՝ ասես թե ոգեշունչ մեկը լիներ։ Մի ցանկապատի մոտ նա կանգ էր առել՝ թփթփացնելով դրա վերի տախտակին՝ ասես հսկա մի փայտփորիկ լիներ, գոռացել Ջորջ Ուիլերդի վրա՝ մեղադրելով նրան այն բանում, որ նա չափից դուրս շատ էր ընկնում շրջապատի ազդեցության տակ։ «Դու կորցանում ես քեզ,– գոռում էր նա։– Հակում ունես առանձին մնալու եւ տրվելու երազանքիդ, իսկ դու վախենում ես երազանքից։ Դու նմանվել ես ուզում քաղաքի այս մարդկանց։ Լսում ես նրանց հիմարությունները ու փորձում ընդօրինակել դրանք»։
Խոտածածկ բլրակին նստած Ուինգ Բիդելբոմը կրկին փորձ էր արել ասածը տեղ հասցնելու։ Նրա ձայնը մեղմ էր արդեն՝ հուշերով լեցուն եւ գոհունակ մի հոգոցով նա սկսեց երկար ու ձիգ անկապ մի մենախոսություն՝ խոսելով ու խոսելով՝ ասես թե մեկը լիներ զառանցանքի մեջ մխրճված։
Իր անրջանքից դուրս եկնելով Ուինգ Բիդելբոմը Ջորջ Ուիլերդի համար ապագա կյանքի մի սքանչելի պատկեր ուրվագծեց։ Այդ պատկերի մեջ մարդիկ կրկին ապրում էին մի տեսակ հովվերգական ոսկե դարաշրջանում։ Կանաչազարդ լայնարձակ հովտում շարժվում էին կոկիկ ու ձիգ պատանիներ՝ ոմանք ոտքով, ոմանք էլ ձիերին հեծած։ Պատանիները խումբխումբ եկանհավաքվեցին մի ծերունու ոտքերի մոտ, ով նստած էր պստիկ մի այգու մեջ ծառի տակ ու խոսում նրանց հետ։
Ուինգ Բիդելբոմը ամբողջովին ոգեշունչ էր։ Այս անգամ նա մոռացել էր ձեռքերի մասին։ Դանդաղ դրանք առաջ մղվեցին ու հանգչեցին Ջորջ Ուիլերդի ուսերին։ Մի ինչոր նոր ու հանդուգն երանգ հնչեց խոսողի ձայնի մեջ։ «Դու պիտի փորձես մոռանալ այն ամենը, ինչ մինչ հիմա սովորել ես,– ասաց ծերունին։– Պիտի սկսես երազել։ Այս պահից սկսած ականջներդ փակ պիտի պահես բոլոր տեսակի մռնչոցների դեմ»։
Դադար տալով խոսքի մեջ, Ուինգ Բիդելբոմը երկար ու լրջորեն նայեց Ջորջ Ուիլերդին։ Ծերուկի աչքերը փայլատակում էին։ Կրկին անգամ նա բարձրացրեց ձեռքերը՝ փաղաքշելու տղային, ապա եւ սարսափի մի ալիք տարածվեց դեմքով մեկ։
Մարմնի ջղային մի շարժումով Ուինգ Բիդելբոմը ոտքի ցատկեց ու ձեռքերը խրեց տաբատի գրպանները։ Արցունքներ հայտնվեցին աչքերում։ «Ես պիտի տուն գնամ։ Էլ չեմ կարող հետդ խոսել,– ասաց նա նյարդայնացած»։
Առանց եւ նայելու ծերունին շտապով իջավ բլրից եւ անցավ մարգագետնի միջով՝ Ջորջ Ուիլերդին թողնելով խոտածածկ զառիթափին՝ ապշահար ու վախեցած։ Սոսկումի մի սարսուռով տղան տեղից եկավ ու գնաց քաղաք տանող ճամփով։ «Նրան ձեռքերի մասին չեմ հարցնի,– մտածում էր նա՝ զգացված այն սարսափը հիշելուց, որ տեսել էր ծերուկի աչքերում։– Ինչոր բան այն չէ, բայց չեմ ուզում իմանալ, թե ինչ։ Նրա ձեռքերը ինչոր չափով կապ ունեն ինձնից ու բոլոր մյուսներից վախ ունենալու հետ»։
Եվ Ջորջ Ուիլերդը ճիշտ էր։ Եկեք կարճ մի հայացք ձգենք այդ ձեռքերի պատմության վրա։ Թերեւս մեր զրույցը դրանց հետ կապված ոգեշնչի այն պոետին, ով յուրովի կպատմի այդ ազդեցության գաղտուկ հրաշալի պատմությունը, որի համար ձեռքերը ոչ այլ ինչ էին, եթե ոչ խոստումի դողդոջուն «պատվանդրոշ»։
Երիտասարդ տարիներին Ուինգ Բիդելբոմը ուսուցիչ է եղել Փենսիլվանիա քաղաքում։ Այն ժամանակ նրան որպես Ուինգ Բիդելբոմ չէին ճանաչում, այլ կրում էր պակաս հնչեղ Էդելֆ Մայերս անունը։ Որպես Էդելֆ Մայերս նա շատ սիրված էր իր դպրոցի տղաների կողմից։
Էդելֆ Մայերսին ի վերուստ էր տրված պատանիների ուսուցիչ լինելու շնորհը։ Նա մեկն էր այն հազվագյուտ, քիչ հասկացվող մարդկանցից, ովքեր կառավարում են իրենց ուժը այնքան մեղմ, որ այն ընկալվում է որպես գրավիչ մի թուլություն։ Սաների նկատմամբ ունեցած իրենց զգացումների մեջ այդօրինակ մարդիկ բավական նման են լինում տղամարդկանց հանդեպ սեր տածող առավել նրբակիրթ կանանց։
Սակայն այդ ամենը կոպիտ է ասված։ Այստեղ կրկին պոետի կարիքն է զգացվում։ Իր աշակերտների հետ Էդելֆ Մայերսը զբոսնում էր երեկույան կամ թե նստում, խոսում էր դպրոցի աստիճանների մինչ աղջամուղջ՝ մի տեսակ անրջանքով տարված։ Այս ու այն կողմ էին ձգվում ձեռքերը նրա՝ փաղաքշելու տղաների ուսերը, խաղալու նրանց խռիվ մազերի հետ։ Խոսելիս նրա ձայնը դառնում էր մեղմ ու մեղեդային։ Դրա մեջ եւս փաղաքշանք էր լինում։ Այդ ձայնն ու ձեռքերը, ուսերի շոյանքը եւ հպումը մազերին յուրովի մաս էին կազմում ուսուցչի ջանքերի՝ երազանք մտցնել մատաղ ուղեղների մեջ։ Ձեռքի փաղաքշանքով նա արտահայտում էր իր իսկ էությունը։ Նա մեկն էր այն մարդկանցից, ում ներսում կենսաստեղծ ուժը տարածվումսփռվում է, ոչ թե մի տեղ ամբարվում։ Նրա ձեռքերի փաղաքշանքի ներքո կասկածն ու չհավատալը դուրս էին մղվում տղաների ուղեղից ու նրանք եւս սկսում էին երազել։
Եվ հանկարծ՝ ողբերգություն։ Դպրոցից տկարամիտ մի տղա սիրահարվեց երիտասարդ ուսուցչին։ Գիշերը, անկողնում պառկած, նա հանձնվեց ահավոր կեղտոտ երեւակայության, իսկ առավոտյան իր պատկերացրածը առաջ տարավ որպես իրականություն։ Տարօրինակ, սոսկալի մեղադրանքներ դուրս թռան նրա կախ ընկած շրթունքից։ Փենսիլվանիայի այդ քաղաքով մեկ սարսուռ անցավ։ Մարդկանց ուղեղներում թափառող թաքուն, մշուշոտ կասկածները Էդելֆ Մայերսի վերաբերմամբ այլեւս համոզմունք դարձան։
Ողբերգությունը երկար չսպասեցրեց իրեն։ Դողահար պատանիներին գիշերով դուրս քաշեցին անկողնուց ու հարցուփորձ արեցին։ «Նա ձեռքերը մեջքիս գցեց»,– ասում էր մեկը։ «Նրա մատները միշտ մազերիս հետ էին խաղում»,– ասում էր մյուսը։
Մի օր քաղաքից մի մարդ՝ խորտկարանատեր Հենրի Բրեդֆերդը, հայտնվեց դպրոցում։ Դուրս կանչելով Էդելֆ Մայերսին բակ՝ նա բռունցքներով սկսեց հարված հասցնել վերջինիս։ Երբ բռունցքների ծանր հարվածները իջան վախեցած ուսուցչի դեմքին՝ զայրույթը նրա ավելի ու ավելի ահավոր դարձավ։ Սարսափից ճչալով երեխաները այս ու այն կողմ վազեցին՝ ասես հուզված միջատ լինեին։ «Ես քեզ ցույց կտամ, թե ոնց կպչես տղայիս, անասուն»,– բղավում էր խորտկարանատերը, ով ուսուցչին հարված տալուց հոգնած՝ սկսել էր արդեն բակով մեկ նրան աքացի տալ։
Էդելֆ Մայերսին Փենսիլվանիա քաղաքից վտարեցին գիշերով։ Ջահերով զինյալ մի տասնյակ մարդ եկավ այն տուն, ուր ապրում էր նա միայնակ եւ հրամայեցին հագնվել ու գնալ իրենց հետ։ Անձրեւ էր տեղում եւ եկածներից մեկի ձեռքին պարան կար։ Նրանք մտադիր էին կախել ուսուցչին, սակայն վերջինիս կերպարանքի մեջ ինչոր բան, այնքան պստլիկ, ճերմակ ու խղճալի, շարժեց նրանց գութը, եւ նրանք թողեցին, որ վերջինս փախչիհեռանա։ Սակայն երբ սա վազեցհեռացավ խավարի մեջ, նրանք զղջացին իրենց թուլության համար ու նետվեցին նրա եւևից՝ հայհոյելով, փայտ ու փափկացեխագունդ շպրտելով մարդուկի վրա, ով գոռում եւ արագարագ վազում էր մուտի միջով։
Ամբողջ 20 տարի Էդելֆ Մայերսը մենմենակ է ապրել Ուայնսբերգում։ Նա այժմ ընդամենը քառասուն տարեկան էր, սակայն վաթսունհինգ տարեկանի տեսք ուներ։ Բիդելբոմ անունը նա յուրացրել էր բեռ նափոխադրող կայարանի արկղերից մեկի վրա կարդալուց հետո, Հարավային Օհայոյի մի քաղաքի մի ջով շտապով անցնելիս։ Նրա հորաքույրն ապրում էր Ուայնսբերգում՝ սևացած ատամներով մի պառավ, ով հավ էր պահում ու ապրեց նրա հետ մինչեւ վերջինիս մահը։
Փենսիլվանիայի այդ դեպքից հետո մի ամբողջ տարի նա հիվանդ էր եղել, իսկ ապաքինվելուց հետո որպես օրավարձու բանվոր էր աշխատում դաշտերում՝ միշտապես խույս տալով շրջապատի հետ շփումից ու ջանալով թաքցնել ձեռքերը։ Նա թեւ չէր հասկանում, թե իրականում ինչ էր կատարվել, զգում էր, սակայն, որ ձեռքերն իր ինչոր բանում պիտի որ մեղավոր լինեն։ Երեւակայության մեջ կրկին ու կրկին հառնում էին այն նույն տղաների հայրերի խոսքերը ձեռքերի մասին՝ «Ձեռքերդ քեզ քաշիր»,– բղավել էր խորտկարանատերը՝ կատաղած պտույտ գործելով դպրոցի բակում։
Խորխորատին մերձ իր տան պատշգամբում Ուինգ Բիդելբոմը շարունակում էր եւ ետ ու առաջ անել, մինչեւ որ արեւը անհետացավ ու դաշտից վեր ձգվող ճամփան կորավ գորշ ստվերների մեջ։ Տուն մտնելով՝ նա մի քանի շերտ հաց կտրեց ու մեղր քսեց վրան։ Երբ օրվա հավաքած հատապտղով բեռնված երեկույան ճեպընթացը դղրդյունով անցավ եւ ամառային գիշերվա լռությունը վերստին հաստատվեց, ծերուկը կրկին մտավ պատշգամբ՝ եւ ետ ու առաջ անելու։ Խավարի մեջ նա չէր տեսնում ձեռքերը եւ դրանք հանդարտ ու լուռ դարձան։ Թեւ նա դեռեւս փափագում էր տեսնել տղային իր մոտ, ով միջնորդ այն օղակն էր, որի օգնությամբ նա արտահայտում էր իր սերն առ մարդիկ, այդ տենչանքը կրկին դարձավ անկապտելի մասնիկը նրա միայնության ու սպասումի։ Վառելով լամպը, Ուինգ Բիդելբոմը լվացավ իր համեստ ընթրիքից մնացած մի քանի կեղտոտ աման եւ, բացելով դեպի շեմքը տանող դռան մոտ դրված ծալովի մահճակալը՝ սկսեց հանվել։ Մի քանի մոլորուն ճերմակ հացի փշուր էր ընկած մաքուր լվացած հատակին՝ սեղանի մոտ եւ լամպը դնելով ցածրիկ աթոռին, ծերուկը սկսեց հավաքել այդ փշրանքը՝ տանելով դեպի բերանը մեկիկմեկիկ՝ անհավատալի աճապարանքով։ Վառվող լույսի թանձր շեղբի ներքո, սեղանի տակ ծնկի իջած այդ մարդուկը ասես թե քուրմ լիներ ինչոր առեղծվածային արարողություն կատարելիս։ Նրա նյարդային, արտահայտիչ մատները լույսի տակ առկայծող, թերեւս, կարելի էր շփոթել համրիչի տասնյակ հատիկներ շտապով համրող աստված բարեպաշտի մատների հետ։
Թարգմանությունը անգլերենից՝ Նինա Ջաղինյանի
