Թռիչք կռունկի հետ

Թռիչք կռունկի հետԻրանի ամենանշանավոր հրատարակչություններից մեկը՝ «Նաշրե Սալեսը», 1100 տպաքանակով լույս է ընծայել ժամանակակից Հայ բանաստեղծների անթոլոգիան: Այն հավաքել, կազմել և թարգմանել է Իրանահայ անվանի գրող, թարգմանիչ և բանաստեղծ՝ Խաչիկ Խաչերը: Ժողովածուն կոչվում է «Թռիչք կռունկի հետ»: Ընտրված ու թարգմանված են 65 ժամանակակից բանաստեղծներ, 34-ը Հայաստանից, 4-ը Արցախից և մնացյալը Լիբանանից, Սիրիայից, ԱՄՆ-ից, Վրաստանից և այլ երկրներից:
ԻՍՆԱՆ շեշտում է, որ Խաչիկ Խաչերի թարգմանական այս աշխատանքը հիմնական մի կամուրջ է Իրանի և Հայաստանի բարեկամական կապերը զարգացնելու ուղղությամբ:
Գիրքն ունի մի նախաբան, որտեղ թարգմանիչը պարսիկ ընթերցողին ծանոթացնում է Հայոց փոթորկաշատ պատմության հետ, անդրադառնում Հայոց Մեծ Եղեռնին և բացատրություններ տալիս Հայոց Գիր ու Գրականության մասին:
Բանաստեղծությունները որոնք ընտրվել են Խ. Խաչերի ճաշակով, բոլորն էլ «ազատ» բանաստեղծություններ են ինչպես ասում են՝ «արդիական» են և ոչ հանգավորված:
Թարգմանիչը նախաբանում անդրադառնում է այն իրականությանը, որ մի քանի բանաստեղծություններ ինչ-որ բանաստեղծից կարդալով չի կարելի ճանաչել բանաստեղծին, բայց կարելի է ծանոթանալ նրա հետ: ԵՎ ծանոթանալով մի քանի բանաստեղծների հետ, չի նշանակում ճանաչել այդ ժողովրդի Բանաստեղծական գրականությունը: Այստեղ ևս կատարվածը մի ծանոթանալ է: ԵՎ եթե այս գիրքը պարսիկ ընթերցողին դուր կգա և այդ ընթերցողը քիչ, թե շատ կծանոթանա հայոց բանաստեղծության հետ, թարգմանիչն իրեն բավարարված կզգա և ուրախ իր կատարած 360 էջնոց աշխատանքով:
Գրքում յուրաքանչյուր բանաստեղծի ստեղծագործության կողքին դրված է բանաստեղծի լուսանկարը ու նաև խիստ համառոտ կենսագրականը (որոշ տվյալներ միայն): Փորձից գիտենք, որ նկարն ու կենսագրությունը ինչ-որ պատուհանի դեր են կատարում, բանաստեղծի աշխարհը մուտք գործելու համար:

Գրքում տեղ են գտել հետևյալ բանստեղծների ստեղծագործությունները.
Հայաստան՝ Հովհաննես Գրիգորյան, Հենրիկ Էդոյան, Սոնա Վան, Էդուարդ Միլիտոնյան, Մանուել Միկոյան, Հովիկ Հովեյան, Ղուկաս Սիրունյան, Էդուարդ Հախվերդյան, Գոհար Գալստյան, Կարինե Աշուղյան, Դավիթ Հովհաննես, Հրաչյա Սարուխան, Անահիտ Պարսամյան, Ռոբերտ Եսայան, Տաթև, Վարդան Հակոբյան, Անահիտ Քոչարյան, Սամվել Կոսյան, Արևշատ Ավագյան, Ներսես Աթաբեկյան, Վահան Վարդանյան, Շանթ Մկրտչյան, Տիգրան Պասկևիչյան, Յուրի Սահակյան, Մետաքսե, Լիլիթ, Վիոլետ Գրիգորյան, Արմեն Մարտիրոսյան, Սեդա Վերմիշևա, Էդուարդ Հարենց, Անատոլի Հովհաննեսյան, Սլավիկ Չիլոյան, Վահե Արսեն, Զավեն Բեկյան, Թադևոս Տոնոյան, Լենա Անթառանյան, Հակոբ Հարություն, Վարդան Վանատուր:

Թուրքիա` Զահրատ, Զարեհ Խրախունի, Իգնա Սարիասլան, Վիրջիհան Զիֆտլիօղլու
Վրաստան` Անահիտ Բոստանչյան
Լիբանան` Պեպո Սիմոնյան,Սարգիս Կիրակոսյան, Գառնիկ Ադդարյան, Զարեհ Մելքոնյան, Մանուել Քեոսյան, Հարություն Բերբերյան
Սիրիա՝ Մարուշ Երամյան, Նանոր Ինճեճիճյան
Շվեյցարիա՝ Վահե Գոդել
Անգլիա՝ Հովհաննես Փիլիկյան
ԱՄՆ՝ Լեոնարդո Ալիշան (Նարդո), Ալիսիա Կիրակոսյան, Արամ Սարոյան, Դայանա Տեր Հովհաննեսյան
Նոր Էջականներ՝ Արշավիր Մկրտիչ, Աշոտ Ասլան, Գալուստ Խանենց, Սոնյա Բալասանյան, Արմեն Գես, Զորայր Միրզոյան և Խաչիկ Խաչեր:

«Թռիչք կռունկի հետ» գրքի երևանյան շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 28–ին, ՀԳՄ, կլոր սրահում, ժամը 15.00: Մուտքն ազատ է:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *