ԼԱՎԱԳՈՒՅՆ 20 | Պատմվածքների մրցույթ

Մինչեւ տարեվերջ կմեկնարկի պատմվածքի ամենամյա մրցույթը:
Ինչպես տեղեկացրեց մրցույթի կոորդինատոր Սոնա Խաչատրյանը` այս մրցույթի շնորհիվ երիտասարդ գրողները կկարողանան ներկայացնել իրենց ստեղծագործությունները: Նրանցից 20 հաղթողներին «Անտարես» մեդիա հոլդինգը հնարավորություն կտա 500 օրինակով հրատարակել պատմվածքները, որոնք կբաժանվեն նաեւ Հայաստանում գործող շուրջ 500 գրադարաններին: Եթե լինի համաֆինանսավորում, ապա այս ստեղծագործությունները կբաժանվեն հանրապետության բոլոր գրադարաններին, որոնց թիվն անցնում է 3000-ը:
Մրցույթի նախաձեռնողներն են «Անտարես» մեդիա հոլդինգը, «Գրանիշ» երիտասարդ գրողների խումբը, «Առավոտ» օրաթերթը, «Ռադիո Վանը» եւ «Panarmenia.net» կայքը: Սոնա Խաչատրյանը նշեց, որ թեեւ դեռ մրցույթը չի սկսվել, սակայն արդեն կան մասնակցության արձագանքներ:
Թե ինչու է ընտրվել հենց պատմվածքի ժանրը, նա ընդգծեց, որ այսօր այս ժանրը մեծ պահանջարկ ունի, ու ընթերցողն այսօր ձգտում է կարդալ ավելի փոքր ծավալի, արագ զարգացում ունեցող գործեր: «Մրցույթը կնպաստի ինչպես հայ ժամանակակից գրականության խթանմանը, այնպես էլ կթելադրի ճաշակ, նոր, թարմ մտածելակերպ»,- ավելացրեց Սոնա Խաչատրյանը:
Ի դեպ, 2012թ. Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվելու է գրքի մայրաքաղաք, եւ պատվածքների մրցույթն անցկացվում է նաեւ այս միջոցառմանն ընդառաջ:

 

Share Button

Նշանաբառ՝

4 Կարծիք

  • Grigoryan N. says:

    Իսկ Կարելի է իմանալ քանի էջ պետք է լինի պատմվածքը, և ում պետք է ուղարկենք պատմվածքը? կարող եք տալ Սոնա Խաչատրյանի կոորդինատները?
    Շնորհակալություն:

  • եթե հնարավոր է պատասխանեք վերը նշված հարցերին… ինձ էլ է հետաքրքիր… շնորհակալություն… ))))

  • Anna Mnatsakanyan says:

    Hamadzain em Sona Khachatryani het, vor chashak teladrelu ev mtatsoghutiun dzevavorelu anhrajeshtutiuny aknhait e. Granishn el lav dasht e swuin npatakn irakanatsnelu hamar>

  • Ցանկանում եմ անպայման մասնակցել: Ինչպե՞ս կարելի է ծանոթանալ պատմվածքին ներկայացվող պահանջներին և վերջնաժամկետ(ներ)ին: Կանխավ շնորհակալություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *